Իսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է․

«…Եվ Պոլսից մինչև պատժված Սասուն՝

Հայոց աշխարհի ամե՜ն մի մասում

Անբան անասուն դառնալը թվաց մի մե՜ծ արժանիք.

Թող կթե՛ն, շորթե՛ն,

Միայն… չմորթե՜ն,

Միայն… չմորթե՜ն…»

Այս տողերը վերցված են Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից՝ մասնավորապես պոեմի «Ղողանջ Նախճիրի» հատվածից։

Սևակի նկարագրությամբ՝ այսպիսին էին տրամադրություններն Արևմտյան Հայաստանում՝ Ցեղասպանությունից առաջ: Իսկ ինչպիսի՞ն են տրամադրություններն այսօրվա՛ Հայաստանում…

«…Ոչինչ, որ մեր երկրի սուվերեն տարածքներն օկուպացրել են, մեր ժողովրդի մի մասին հայրենազրկել են… Ոչինչ, որ ունեզրկել ու էթնիկ զտումների են ենթարկել, մեր մշակույթն ու պատմությունը իրենց ուզած ձևով են գրել… Ոչինչ, որ մեր անվտանգության հաշվին իրենց համար ռազմավարական ճանապարհ ու կապ են ստեղծում, որպեսզի ավելի սեղմեն մեր վզի օղակը… Ոչի՛նչ, որ իրենց հարմար ձևով սահման են գծում և իրենց ուզած սահմանադրությունն են պարտադրում՝ միայն թե… խաղաղություն լինի…»:

Իսկ դուք արդյոք խաղաղություն կպահեի՞ք բարոյապես թուլացող ու օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ: Հատկապես, երբ ձեր երազանքն է վերջնականապես դուրս մղել նրան իր տարածքներից:

Խաղաղությունն անհրաժեշտություն է, և դրա առաջին նախապայմանն ազգային օրակարգի շուրջ համախմբումն ու հանրային համերաշխությունն է: Մենք պետք է ուժեղանանք նախ բարոյապես, ինչպես նաև անվտանգային ու ռազմա-պաշտպանական առումներով (այլընտրանք չունենք): Պետք է տնտեսապես արագ զարգանանք, դուրս գանք օտարահաճո վտանգավոր ու ավանտյուրիստական խաղերից, վերարժևորենք հարաբերությունները մեր իրական և բնական դաշնակիցների հետ, ու ծանր դասեր քաղենք վերջին տաս տարիների ողբերգական իրադարձություններից՝ և՛ ներքին և՛ արտաքին հարաբերությունների առումով:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 45 մլրդ եվրո հատկացնելու ծրագիր է առաջարկել Պահանջվում է 19․6 մլն եվրո Զառա Ամատունին մանրամասներ է ներկայացրել անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների մասին Կոնկրետ պատասխանե՛ք․ այդ գումարով գիտե՞ք՝ ինչ կարող էիք անել․ Արամ Վարդևանյանը՝ Ֆիննախին (video) Մեկ տարով կերկարաձգվի «Նիկո՛լ, ուզում ես Հասմիկ Հակոբյանին սեռափոխի, ուզում ես՝ քեզ․ Ալիևը չի՛ ստորագրելու». Ադիբեկյան (video) Մասիսում արդեն ճնշումներ կան, չե՛ք վախեցնելու մեզ․ Դավիթ Համբարձումյան (video) Սրբուհի Գալյանին անգամ իր թիմակցիներն են մերժում․ բացահայտեմ՝ ուր է շտապում Գալյանը․․․ Կյուրեղյան (video) Իսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան ՔՊ-ականնե՛ր, գիտակցում եք՝ փորձել եք Արսենին գերի վերցնել, որ․․․ Իրինա Յոլյան (video) Ինչպես է Գևորգ Պապոյանը «սղացնում» Ռուսաստանից սահմանափակումների հարցը․ ինչ է անելու Մոսկվայում (video) 15,6 միլիարդ դոլար եք կորցրել, չե՛ք մաքրելու, չե՛ք լրացնելու․․․ Արեգա Հովսեփյանը՝ Ֆիննախին (video) Էս ինչ եք խոսում, ինչ եք ասում․․․ Ագնեսա Խամոյանը՝ նախարարին (video) «Вы сами себе вынесли приговор»: жёсткое заявление Владимира Путина из Китая (video) ՔՊ-ականներին ասեք՝ մի էլեկտրասյան գինը 96 000-ից 112 000 է. Տիգրան Աբրահամյան (video) #ՈՒՂԻՂ․ Նոր Սահմանադրությամբ՝ Աշոտիկն ու Սերոժն ամուսնանալու հնարավորություն կունենան․ Ադիբեկյան (video) Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն 1,3 միլիարդի ճեղքվածք ունի մեր բյուջեն․․․ խնայել եմ, ուրիշ բաներ չեմ հարցրել․ Նարեկ Կարապետյան (video) Լավ է, որ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բա էս թվերին ինչու՞ չեք տիրապետում․ Մանուկյան (video) Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը... Նարեկ Կարապետյան «Ձեր թալանածը՝ միլիոն առ միլիոն հետ եք տալու ժողովրդին»․ Էդգար Ղազարյանը՝ Ֆիննախին (video) Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ռուբեն Ռուբինյանին հիշեցնում է՝ պետական այրն արժանապատվություն պետք է ունենա
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am