Մեկ տարով կերկարաձգվի

Հայաստանի կառավարությունն առաջարկում է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը, երկարաձգել Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված ժամանակավոր պաշտպանության ժամկետը։ Համապատասխան որոշման նախագիծը կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում է։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող կարգավորմամբ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց կարգավիճակի ժամկետը սահմանված է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։ Նոր որոշմամբ առաջարկվում է այն երկարաձգել ևս մեկ տարով՝ պահպանելով հետագա երկարաձգման հնարավորությունը։

Որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև տեղահանված անձանց՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճով։ Ըստ ՆԳՆ-ի՝ 2025 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունեցող 2154 անձ, իսկ 2026 թվականի առաջին կիսամյակում դիմողների թիվը հասել է 6929-ի։

Գործող կարգավորումների համաձայն՝ ժամանակավոր պաշտպանության վկայականը և «070» ծածկագրով անձնագիրը փոխկապակցված են, Հայաստանից դուրս գալիս դրանք պետք է ներկայացվեն համատեղ։ Բացի այդ, անձնագրի վավերականության ժամկետը լրանալու դեպքում փոխանակման ենթակա է նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը։

ՆԳ նախարարության հիմնավորմամբ, կարգավիճակի ժամկետի երկարաձգումը հնարավորություն կտա ապահովել տեղահանված անձանց անձը հաստատող փաստաթղթերի վավերականության շարունակականությունը և վերացնել փաստաթղթերի ժամկետը լրանալու հետևանքով քաղաքացիություն ստանալու գործընթացում հնարավոր վարչական խոչընդոտները։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Զառա Ամատունին մանրամասներ է ներկայացրել անհայտ կորած անձանց հարցերով իրականացված աշխատանքների մասին Կոնկրետ պատասխանե՛ք․ այդ գումարով գիտե՞ք՝ ինչ կարող էիք անել․ Արամ Վարդևանյանը՝ Ֆիննախին (video) Մեկ տարով կերկարաձգվի «Նիկո՛լ, ուզում ես Հասմիկ Հակոբյանին սեռափոխի, ուզում ես՝ քեզ․ Ալիևը չի՛ ստորագրելու». Ադիբեկյան (video) Մասիսում արդեն ճնշումներ կան, չե՛ք վախեցնելու մեզ․ Դավիթ Համբարձումյան (video) Սրբուհի Գալյանին անգամ իր թիմակցիներն են մերժում․ բացահայտեմ՝ ուր է շտապում Գալյանը․․․ Կյուրեղյան (video) Իսկ դուք խաղաղություն կպահեի՞ք օտարների ձեռքին խաղալիք դարձած հարևան երկրի հետ․ Արտակ Զաքարյան ՔՊ-ականնե՛ր, գիտակցում եք՝ փորձել եք Արսենին գերի վերցնել, որ․․․ Իրինա Յոլյան (video) Ինչպես է Գևորգ Պապոյանը «սղացնում» Ռուսաստանից սահմանափակումների հարցը․ ինչ է անելու Մոսկվայում (video) 15,6 միլիարդ դոլար եք կորցրել, չե՛ք մաքրելու, չե՛ք լրացնելու․․․ Արեգա Հովսեփյանը՝ Ֆիննախին (video) Էս ինչ եք խոսում, ինչ եք ասում․․․ Ագնեսա Խամոյանը՝ նախարարին (video) «Вы сами себе вынесли приговор»: жёсткое заявление Владимира Путина из Китая (video) ՔՊ-ականներին ասեք՝ մի էլեկտրասյան գինը 96 000-ից 112 000 է. Տիգրան Աբրահամյան (video) #ՈՒՂԻՂ․ Նոր Սահմանադրությամբ՝ Աշոտիկն ու Սերոժն ամուսնանալու հնարավորություն կունենան․ Ադիբեկյան (video) Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն 1,3 միլիարդի ճեղքվածք ունի մեր բյուջեն․․․ խնայել եմ, ուրիշ բաներ չեմ հարցրել․ Նարեկ Կարապետյան (video) Լավ է, որ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բա էս թվերին ինչու՞ չեք տիրապետում․ Մանուկյան (video) Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը... Նարեկ Կարապետյան «Ձեր թալանածը՝ միլիոն առ միլիոն հետ եք տալու ժողովրդին»․ Էդգար Ղազարյանը՝ Ֆիննախին (video) Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ռուբեն Ռուբինյանին հիշեցնում է՝ պետական այրն արժանապատվություն պետք է ունենա Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Ինչպես երկու հարցով Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» Ֆինանսների նախարարին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am