Ռուբեն Հայրապետյանը՝ Սարյան պուրակի հետ առնչություն ունենալու մասին.ՀԺ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը պնդում է, որ ինքն ու իր ընտանիքի անդամները կապ չունեն Երեւան քաղաքի Սարյան պուրակի վարձակալման հետ: Ռուբեն Հայրապետյանը «Հայկական ժամանակ»-ին պարզաբանում է ուղարկել, որում ասված է. «Հայկական ժամանակ» օրաթերթում 03.02.2018թ. եւ «Armtimes.com» կայքում 04.02.2018թ. հրապարակված «Տարոն Մարգարյանը վերանայել է իր որոշումը՝ հանուն Ռուբեն Հայրապետյանի ծրագրերի» նյութի հետ կապված հայտարարում եմ, որ ես կամ իմ ընտանիքի անդամներից որեւէ մեկը առնչություն չունի Սարյանի պուրակի վարձակալության հետ»: Մենք գրել էինք, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը վերանայել է իր նախկին որոշումներից մեկը եւ խզել է «Կոլորիտ» ՍՊԸ-ի հետ կնքած վարձակալության պայմանագիրը: Ընկերության տնօրենը մտավախություն էր հայտնել, որ տարիներ շարունակ իր կողմից վարձակալված տարածքը ցանկանում են խլել իրենից, իսկ նկարների բացօթյա վաճառքը վտանգի տակ է: Հիշեցնենք, որ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, պուրակը վարձակալելու մտադրություն ունի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Պուրակի վերջնամասում՝ Մոսկովյան փողոցի եւ Բաղրամյան պողոտայի հատման մասում տեղակայված երկհարկանի շինության առաջին հարկը պատկանում է Հայրապետյանին, սակայն ձեւակերպված է մորաքրոջ որդու՝ Արայիկի անունով: Շենքի երկրորդ հարկը պատկանում է «Վիվարո» ընկերությանը: Երկհարկանի շինության ետնամասը Սարյանի պուրակի մեջ է գտնվում եւ շատ հարմար է դեպի պուրակ ընդլայնվելու համար: Որոշ տեղեկություններով, շինության առաջին հարկը տարիներ առաջ գրավադրված է եղել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «ADB» բանկում, որից հետո դարձել է Հայրապետյանի սեփականությունը:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am