Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեն գործընթաց է սկսել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նոյեմբերի 12-ին Բագրատ սրբազանի եւ մեղադրող դատախազների միջադեպի մասով։
Մասնավորապես, մեղադրող դատախազը Բագրատ սրբազանի խոսքերը համարել էր մերկապարանոց, ինչին ի պատասխան՝ Բագրատ սրբազանը վրդովվել էր ու հայտարարել․ «Գողակա՞ն ես դու, ա՛յ տղա…»։
Արդյունքում, նոյեմբերի 12-ին դատարանում տեղի ունեցած միջադեպով Երևանի քննչականում ուսումնասիրում են հրապարակումները։
