«Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին

«Հայաքվեն» հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին։

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը հետևողականորեն շարունակում է փաստագրել և միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել Հանրային հեռուստաընկերության գործունեության ընթացքում արձանագրված համակարգային կողմնակալության, քաղաքական բազմակարծության սահմանափակման, ընդդիմադիր քաղաքական ուժերի ոչ համարժեք լուսաբանման դեպքերն ու եթերային քաղաքականությունը։

2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական, ընտրական և հետընտրական ժամանակահատվածների մշտադիտարկման արդյունքների հիման վրա պատրաստված ամփոփ տեղեկագիրը պաշտոնապես ուղարկվել է միջազգային իրավասու կազմակերպություններին և միջկառավարական կառույցներին`

▪️ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակին,

▪️ՄԱԿ-ի՝ կարծիքի և խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցողի գրասենյակին,

▪️Եվրոպայի խորհրդի՝ լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության խթանման հարթակին,

▪️Հեռարձակողների եվրոպական միությանը (EBU),

▪️Կարգավորող մարմինների եվրոպական հարթակին (EPRA)։

Տեղեկագրում փաստագրված են եթերաժամանակի անհամաչափ բաշխումը՝ հօգուտ իշխանության, ընդդիմադիր կամ այլընտրանքային ներկայացվածության համակարգային բացառումը, ինչպես նաև քաղաքական իրադարձությունների կողմնակալ լուսաբանումը։

«Հայաքվեի» նպատակն է հետամուտ լինել, որպեսզի ՀՀ հանրային ռեսուրսները տնօրինողների կողմից թույլ տրված կոպտագույն խախտումները չմնան միայն ներհայաստանյան մարմինների սոսկ գնահատականների շրջանակում, այլև դառնան միջազգային մասնագիտական և իրավապաշտպան կառույցների ուշադրության և քննության առարկա։

Հանրային հեռարձակողը պարտավոր է ծառայել հանրությանը, ոչ թե օրվա իշխանությանը։ Հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերության անկախությունը, անաչառությունն ու քաղաքական բազմակարծությունը եթերով ապահովելը ժողովրդավարական պետության պարտադիր պայմաններ են։

«Հայաքվեն» շարունակելու է հետևողականորեն պահանջել հանրային հեռարձակողի վերադարձն իր հանրային առաքելությանը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Էս ինչ եք խոսում, ինչ եք ասում․․․ Ագնեսա Խամոյանը՝ նախարարին (video) «Вы сами себе вынесли приговор»: жёсткое заявление Владимира Путина из Китая (video) ՔՊ-ականներին ասեք՝ մի էլեկտրասյան գինը 96 000-ից 112 000 է. Տիգրան Աբրահամյան (video) #ՈՒՂԻՂ․ Նոր Սահմանադրությամբ՝ Աշոտիկն ու Սերոժն ամուսնանալու հնարավորություն կունենան․ Ադիբեկյան (video) Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն 1,3 միլիարդի ճեղքվածք ունի մեր բյուջեն․․․ խնայել եմ, ուրիշ բաներ չեմ հարցրել․ Նարեկ Կարապետյան (video) Լավ է, որ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բա էս թվերին ինչու՞ չեք տիրապետում․ Մանուկյան (video) Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը... Նարեկ Կարապետյան «Ձեր թալանածը՝ միլիոն առ միլիոն հետ եք տալու ժողովրդին»․ Էդգար Ղազարյանը՝ Ֆիննախին (video) Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ռուբեն Ռուբինյանին հիշեցնում է՝ պետական այրն արժանապատվություն պետք է ունենա Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Ինչպես երկու հարցով Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» Ֆինանսների նախարարին (video) «Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանից էլի պաշտոնյա է ազատվել Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգին չի վերադարձնի գլխավոր տնօրենի պաշտոնին «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին Իվետա Տոնոյանը Մոսկվայում խոսել է Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մասին (video) Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպք Կարդինալ Գուջերոտին մտահոգություն է հայտնել Վեհափառի դեմ վերջին գործողությունների առնչությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ի՞նչ խաղ է սկսել Սրբուհի Գալյանը․ Փաշինյանը կոնկրետ պահանջ է դրել․ Արմենուհի Կյուրղյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am