Վաշինգտոնոււմ շարունակվում է ներգաղթի շուրջ քաղաքական պայքարը

Նախագահ Դոնալդ Թրամփը իր տարեկան ուղերձում անդրադարձել էր ներգաղթի ոլորտի բարեփոխումներին և ներկայացրել 4 հիմնասյուներից բաղկացած մոտեցում: Այն սակայն քննադատվել է թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների կողմից: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Դեմոկրատներն ու հանրապետականները շարունակում են բանակցել ներգաղթի ոլորտի բարեփոխման շուրջ: Մեքսիկայի հետ սահմանային պատի կառուցումն այժմ ամենամեծ խնդիրը չէ հակադիր քաղաքական ճամբարների միջև:
Տարեկան ուղերձում նախագահ Թրամփը առաջ քաշեց 4 հիմնասյուների հիմնա վրա բարեփոխման նախաձեռնություն: Այժմ դեմոկրատները հստակ ընդգծում են, որ չեն զիջի մանուկ տարիքում ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալներին՝ այսպես կոչված «դրիմերների» հարցում: Միանշանակ չէ նաև դեմոկրատների վերաբերմունքը գրին քարտի խաղարկության և շղթայական ներգաղթի վերացման վերաբերյալ: «ԱՄՆ-ը դարձել է աշխարհի ամենահզոր երկիրը հենց այս ծրագրերի գործածմամբ: Այն փաստը, որ ընտանիքի անդամները մարդկանց կողքին են, ավելի է մեծացնում նրանց հաջողության հասնելու հավանականությունը»,- հայտարարում է դեմոկրատ կոնգրեսական Խոակիմ Կաստրոն: Դեմոկրատները մեղադրում են նախագահին ոչ հստակ դիրքորոշումներ հայտնելու մեջ: «Կրկին ու կրկին մենք ականատես ենք լինում, երբ նախագահն երեկոյան ասում է մի բան, իսկ հաջորդ օրը առավոտյան թվիթերում կարդում ենք ուրիշ բան: Եթե նախագահը թույլ տա որպեսզի մենք կատարենք մեր աշխատանքը Սենատում, ապա կարծում եմ երկու կուսակցությունները կգան ընդհանուր հայտարարի»,- նշում է դեմոկրատ սենատոր Բեն Քարդինը: Հանրապետականների ճամբարի պահպանողական թևը ևս համաձայն չէ նախագահի հետ և չի ցանկանում դրիմերներին քաղաքացիություն շնորհել։ «Օրենքի գերակայությունը քննարկման ենթակա չէ »,- հայտարարում է կոնգրեսական Սթիվ Քինգը: Ավելի չափավոր հանրապետականներն էլ իրենց հերթին ցանկանում են կարգավորել դրիմերների հիմնախնդիրը: «1,8 միլիոն մարդ քաղաքացիություն ստանալու ճանապարհին է, որը դրական երևույթ է: Անհրաժեշտ է սահմանային անվտանգության ուժեղացում: Վերացրեք գրին քարտի խաղարկությունը, իսկ շղթայական ներգաղթը ավելի դժվարացրեք»,- հայտարարել է սենատոր Ջեֆ Ֆլեյքը: Նախագահ Թրափն իր հերթին նշել է, որ անհրաժեշտ են փոխզիջումներ այս հարցերի շուրջ: Նա ընդգծել է ներգաղթի ոլորտի բարեփոխումների կարևորությունը, որոնց շուրջ օրենսդիրները պետք է հանգեն համաձայնության նախքան կառավարության ֆինանսավորման ժամկետի լրացումը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am