Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ Ազգային ժողովի մուտքի մոտ ուշագրավ իրավիճակի է ականատես եղել։ Պետական պահպանության ծառայության աշխատակիցների հսկողության տակ գտնվող անցակետի մոտ 26-ամյա մի երիտասարդ երկար ժամանակ պահանջել է իրեն թույլ տալ մուտք գործել խորհրդարան՝ պատգամավորների հետ հանդիպելու նպատակով։

Մեր լրագրողի տեղեկություններով՝ երիտասարդը պնդել է, որ նամակներ է գրել պատգամավորներին, սակայն այդպես էլ պատասխան չի ստացել, ուստի ցանկանում է անձամբ հանդիպել նրանց։ ՊՊԾ աշխատակիցներն ու տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները փորձել են նրան բացատրել, որ նամակներն արդեն հանձնված են, և անհրաժեշտ է սպասել պատասխանին, սակայն երիտասարդը հրաժարվել է հեռանալ տարածքից։

Իրավիճակին միջամտել է նաև երիտասարդի եղբայրը, որը ոստիկաններին հայտնել է, որ վերջինս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, վտանգավոր չէ, և խնդրել է թույլ տալ նրան որոշ ժամանակ խոսել։ Չնայած ոստիկանների հորդորներին՝ երիտասարդը երկար ժամանակ տեղից չի շարժվել։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը ևս փորձել է զրուցել նրա հետ։ Երիտասարդը կրկին պնդել է, որ ցանկանում է հանդիպել պատգամավորներին։ Հաշվի առնելով իրավիճակը՝ մեր լրագրողը խոստացել է զբաղվել նրա բարձրացրած հարցով և տրամադրել իր հեռախոսահամարը։ Միայն դրանից հետո երիտասարդը հանդարտվել է և հեռացել տարածքից։

Մենք չենք հրապարակում երիտասարդի նամակների բովանդակությունը, քանի որ դրանք հրապարակման ենթակա տեղեկություններ չեն (առնվազն անբացատրելի)։

Սակայն այս միջադեպը ևս մեկ անգամ բարձրաձայնում է մի խնդրի մասին, որի նկատմամբ պետական կառույցները, կարծես թե, շարունակում են աչք փակել։

Վերջին շրջանում հանրային վայրերում, այդ թվում՝ պետական նշանակության կառույցների հարակից տարածքներում, արձանագրվող նմանատիպ դեպքերը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։ Խնդիրն այն չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող յուրաքանչյուր անձ կարող է վտանգ ներկայացնել հասարակության համար։ Խնդիրն այն է, որ անհրաժեշտ աջակցության, բուժման և շարունակական վերահսկողության բացակայության պայմաններում որոշ իրավիճակներ կարող են վերածվել անկանխատեսելի և վտանգավոր միջադեպերի։

«Ժողովուրդ» օրաթերթը նախկինում ևս անդրադարձել է այս խնդրին։ Սակայն պատկան մարմիններից ստացվող պատասխանները գրեթե նույնն են՝ հոգեբուժական հաստատություններում ազատ տեղեր չկան, հաշվառված անձինք պետք է ինքնուրույն ներկայանան բուժման, ընտանիքները պետք է վերահսկեն նրանց, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է հետևեն բուժման նշանակված ընթացքին։

Բայց ո՞վ է վերահսկում այն իրավիճակները, երբ ընտանիքն այլևս ի վիճակի չէ միայնակ լուծել խնդիրը, երբ անձը հրաժարվում է բուժումից, իսկ համապատասխան կառույցները փաստացի չեն կարողանում ապահովել անհրաժեշտ միջամտությունը։

Հիշեցնենք, որ հասարակական անվտանգության հարցը հատկապես զգայուն է դարձել նաև վերջերս արձանագրված ողբերգական դեպքից հետո, երբ 29-ամյա երիտասարդի սպանությունը՝ կոկորդը կտրելու միջոցով, կրկին ուշադրություն հրավիրեց հանրային անվտանգության և հնարավոր ռիսկերի կանխարգելման խնդրի վրա։ Սակայն նման դեպքերը չպետք է դառնան պետական մարմինների ակտիվացման միակ առիթը։

Հարգելի՛ ՀՀ կառավարություն, Առողջապահության նախարարություն, ՆԳՆ և մյուս պատասխանատու կառույցներ, մինչև ե՞րբ պետք է սպասենք հերթական ողբերգությանը, որպեսզի այս խնդիրը դառնա պետական օրակարգի առաջնահերթություն։

Անհրաժեշտ է ոչ թե հերթական անգամ հայտարարել, որ հոգեբուժարաններում տեղ չկա կամ ընտանիքները պետք է ինքնուրույն զբաղվեն իրենց հարազատներով, այլ մշակել գործուն մեխանիզմներ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ժամանակին հայտնաբերելու, անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու, նրանց իրավունքները պաշտպանելու և հանրային անվտանգությունն ապահովելու համար։

Պետք է ավելացնել համապատասխան ծառայությունների հասանելիությունը, ստեղծել ճգնաժամային արձագանքման արդյունավետ համակարգ և ապահովել, որ նման իրավիճակներում ընտանիքները մենակ չմնան։

Հոգեկան առողջության խնդիր ունեցող անձինք ևս մեր հասարակության լիարժեք անդամներն են և ունեն աջակցության ու արժանապատիվ բուժօգնության իրավունք։ Նրանց անտեսելը ոչ միայն սոցիալական, այլև պետական լուրջ բացթողում է։

Հարցը պարզ է՝ պետությունը ե՞րբ է վերջապես զբաղվելու այս խնդրով, ոչ թե հերթական ողբերգությունից հետո, այլ մինչև այն տեղի կունենա»։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մասիսում արդեն ճնշումներ կան, չե՛ք վախեցնելու մեզ․ Դավիթ Համբարձումյան (video) Սրբուհի Գալյանին անգամ իր թիմակցիներն են մերժում․ բացահայտեմ՝ ուր է շտապում Գալյանը․․․ Կյուրեղյան (video) ՔՊ-ականնե՛ր, գիտակցում եք՝ փորձել եք Արսենին գերի վերցնել, որ․․․ Իրինա Յոլյան (video) Ինչպես է Գևորգ Պապոյանը «սղացնում» Ռուսաստանից սահմանափակումների հարցը․ ինչ է անելու Մոսկվայում (video) 15,6 միլիարդ դոլար եք կորցրել, չե՛ք մաքրելու, չե՛ք լրացնելու․․․ Արեգա Հովսեփյանը՝ Ֆիննախին (video) Էս ինչ եք խոսում, ինչ եք ասում․․․ Ագնեսա Խամոյանը՝ նախարարին (video) «Вы сами себе вынесли приговор»: жёсткое заявление Владимира Путина из Китая (video) ՔՊ-ականներին ասեք՝ մի էլեկտրասյան գինը 96 000-ից 112 000 է. Տիգրան Աբրահամյան (video) #ՈՒՂԻՂ․ Նոր Սահմանադրությամբ՝ Աշոտիկն ու Սերոժն ամուսնանալու հնարավորություն կունենան․ Ադիբեկյան (video) Ադրբեջանցի զինվորականի պահման պայմաններն ավելի լավ են, քան Թևանյանինը, Քոչարյանինը․ հայտարարություն 1,3 միլիարդի ճեղքվածք ունի մեր բյուջեն․․․ խնայել եմ, ուրիշ բաներ չեմ հարցրել․ Նարեկ Կարապետյան (video) Լավ է, որ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը գիտեք, բա էս թվերին ինչու՞ չեք տիրապետում․ Մանուկյան (video) Իրանը հրապարակել է 5000 կմ հեռահարություն ունեցող հրթիռի նկար․ սա քաղաքական ուղերձ է․ քաղաքագետ Բագրատ սրբազանի դեմ նոր քրեական գործ են նախապատրաստում․ Արմլուր Տեղումներ են սպասվում․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Այս բյուջեն սպառողական է, ապագա կառուցելու բյուջե չէ, այսօր լավ է՝ վարկերը վերցնենք, ապրենք, իսկ վաղը... Նարեկ Կարապետյան «Ձեր թալանածը՝ միլիոն առ միլիոն հետ եք տալու ժողովրդին»․ Էդգար Ղազարյանը՝ Ֆիննախին (video) Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը Ռուբեն Ռուբինյանին հիշեցնում է՝ պետական այրն արժանապատվություն պետք է ունենա Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լինի. նրանք շարունակելու են նորանոր զիջումներ պահանջել Ինչպես երկու հարցով Նարեկ Կարապետյանը «պատին դեմ տվեց» Ֆինանսների նախարարին (video) «Հրապարակ». Դիլիջանի համայնքապետարանից էլի պաշտոնյա է ազատվել Ֆեյսբուքն ինձ էլ պատժեց Սի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. Պուտին Nvidia-ի տնօրենների խորհուրդը Հուանգին չի վերադարձնի գլխավոր տնօրենի պաշտոնին «Հայաքվեն» Հ1-ի կողմնակալ քաղաքականության վերաբերյալ տեղեկագրեր է ուղարկել միջազգային կառույցներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am