Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի վերջին հրապարակումները նոր լարվածություն են առաջացրել ՔՊ-ում։ Եթե սկզբում նրա քննադատության թիրախը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն էր և մայրաքաղաքի անտանելի խցանումները, ապա այժմ նրա հայտարարություններում ՔՊ-ականների մի մասը նաև իշխանության ընդհանուր քաղաքականության նկատմամբ դժգոհության ուղերձներ է տեսնում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աննա Հակոբյանի երեկվա հրապարակումները երեկ ՔՊ-ում ներքին քննարկումների առիթ են դարձել։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցության ներսում տարակուսած են, թե ինչու է վարչապետի կինը նման կոշտ գնահատականներ հնչեցնում հարազատ ամուսնու գլխավորած քաղաքական թիմի ներկայացուցիչների հասցեին, և արդյոք սա ընդամենը քաղաքային խնդիրների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ավելի խորքային քաղաքական ուղերձ։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանը տեսանյութ էր հրապարակել, որտեղ բավականին հեգնական տոնով քննադատել էր Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ մայրաքաղաքի մի կետից մյուսը հասնելու համար արդեն տիեզերագնացի առողջություն է պահանջվում։ Նա նաև ակնարկել էր, որ միլիոնավոր դոլարների ներդրումներ իրականացնող ընկերություններին շինթույլտվություններ տրամադրելը, թերևս, ավելի հեշտ է, քան խցանումների խնդիրը լուծելը։

Սակայն դրանով ամեն ինչ չավարտվեց։ Նոյեմբերի 17-ին Աննա Հակոբյանը կրկին անդրադարձավ խցանումներին՝ այս անգամ դիմելով կին վարորդներին և կոչ անելով նրանց բարձրաձայնել դժգոհությունը։ Նրա ամենաուշագրավ արտահայտությունը, թերևս, հետևյալն էր. «…թե չէ կարող է պարզվել, որ Երևանի խցանումների համար նախկին իշխանություններն են մեղավոր»։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության տարիներին բազմաթիվ խնդիրների ու ձախողումների առնչությամբ մշտապես հղում է անում նախկին իշխանությունների վարած քաղաքականությանը։ Եվ հիմա նրա կինը՝ առանց անուններ տալու, նույն այդ մոտեցումը ներկայացնում է հեգնական համատեքստում։

ՔՊ-ում, ըստ մեր աղբյուրների, այս հանգամանքն էլ աննկատ չի մնացել։ Ավելին՝ կուսակցության ներսում քննարկվող վարկածներից մեկն այն է, որ Աննա Հակոբյանը ոչ միայն դժգոհություն է հայտնում Տիգրան Ավինյանից, այլև հրապարակային կերպով ցույց է տալիս, որ համաձայն չէ իշխանության որոշումների ու գործելաոճի հետ։

Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում այս իրավիճակի վերաբերյալ մի քանի տարբեր մեկնաբանություններ կան։ Մի մասը կարծում է, որ Աննա Հակոբյանն այս ակտիվությամբ քաղաքական դաշտում իր հնարավոր մուտքի համար է հող նախապատրաստում։ Մյուսները համոզված են, որ նրա թիրախում առաջին հերթին Տիգրան Ավինյանն է, և այս հրապարակային քննադատությունների նպատակը քաղաքապետի քաղաքական դիրքերի թուլացումն է՝ հատկապես Երևանի առաջիկա ընտրությունների համատեքստում։

Իսկ ՔՊ-ականների մեկ այլ հատվածի գնահատմամբ՝ վարչապետի կնոջ պահվածքը շատ ավելի խորքային դժգոհության արտահայտություն է. ստացվում է, որ Փաշինյանի ամենամերձավոր շրջապատից մեկը հրապարակային կերպով քննադատում է նրա թիմի ներկայացուցիչներին, իսկ որոշ արտահայտություններով՝ նաև իշխանության տարիներով ձևավորված քաղաքական գործելաոճը։

Հատկանշական է, որ Աննա Հակոբյանի հայտարարություններին նոյեմբերի 17-ին արձագանքել է նաև Տիգրան Ավինյանը։ Նա հայտարարել է, որ խցանումները նյարդայնացնում են ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև իրեն ու բոլոր քաղաքացիներին՝ միաժամանակ ընդգծելով, որ քաղաքապետարանը պետք է առաջարկի խնդրի լուծումները։

Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմում հերթական անհարմար իրավիճակն է ստեղծվել։ Երբ վարչապետի տիկինն է հրապարակային հարվածներ հասցնում սեփական թիմի քաղաքապետին, իսկ նրա խոսքում արդեն հեգնանքի առարկա է դառնում նաև իշխանության՝ նախկիններին մեղադրելու սովորույթը, հարց է առաջանում՝ սա ընդամենը խցանումների շուրջ դժգոհությո՞ւն է, թե՞ ՔՊ-ի ներսում հասունացող ավելի լուրջ հակասությունների արտահայտություն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Տարակուսանք՝ ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել «Իրավունք». Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում «Իրավունք». Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն «Իրավունք». ՔՊ–ն թևերի է բաժանվել. Մի մասը Ավինյանի կողմից է, մյուս մասը՝ Աննա Հակոբյանի Ինչ ունեցվածք ունի Նորք-Մարաշի ղեկավարը․ «Ժողովուրդ» «Հետո քաչալ Պետո...». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկնաբանությունը Ամասիա Հովհաննիսյանին Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան «Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկերը»․ Արա Պողոսյան «ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան Արցախի թեման մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am