Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան

«Հայաստան» դաշինքի անդամ Անուշ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Երեկ մասնակցում էի Հայաստան խմբակցության կողմից կազմակերպված ԱԺ լսումներին։ Լուռ հետևում էի ելույթները։ Խոսվեց քաղբանտարկյալների, հետապնդումների ու հալածանքների մասին։

Այո, 2018 թվականից Հայաստանում աննախադեպ հետապնդումներ են։ Հետապնդման և հալածանքների են ենթարկվում Հայ Առաքելական Եկեղեցին, հայ ազգի հերոսները, հայրենիքի համար կյանք տված տղաների ծնողները, արվեստագետները, կանայք և բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ որ մի փուլում սկսում են անհամաձայնություն հայտնել Նիկոլին։

Սակայն չխոսվեց այս անօրինականությունների հիմք հանդիսացող նպատակի մասին, երբ բացվեց առաջին օվերտոնի պատուհանը, երբ կարելի դարձավ քննարկել անքննարկելին, անձեռնմխելին դարձավ ձեռնմխելի։

• Իսկ այդ Օվերտոնի պատուհանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետապնդումն ու կալանավորումն էր։
• Ռոբերտ Քոչարյանը մինչ ՀՀ 2-րդ նախագահ լինելը, նախ եղել է ազգային ազատագրական պայքարի ակունքներում կանգնած, հաղթանակած պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության 1-ին նախագահ և վերջապես հաղթանակի խորհրդանիշ։
• Եվ Ռոբերտ Քոչարյանի՝ հակասահմանադրական հոդվածով կալանավորումը, դա արժեքների, բարոյական նորմերի անկման հիմքն էր և բացում էր Օվերտոնի պատուհանը, որը կասկածի տակ էր դնում բոլոր այն արժեքները, որով Անկախությունից ի վեր առաջներդվել էր մեր ազգը ։ Դրա համար օգտագործվեց Մարտի 1-ի ողբերգությունը, այդ արհեստկանորեն սադրած հակամարտությունը, սուտ երեխայի կոշիկը, և շատ այլ հորինվածքներ: Ու հասարակության համար այդ սոցիալապես ընդունելի գաղափարների, կարծիքների շրջանակը, դիապազոնը, թույլ տվեց ենթադրել, որ կարելի է կալանավորել ու առանց դատավճռի 1 տարի 7 ամիս պատանդ պահել թշնամուն հաղթած, թշնամիների մոտ վախ ու սարսափ առաջացնող հերոսի, Հայաստանի կայունացման, հզորացման ու զարգացման, նաև Արցախի Հանրապետության` բոլոր միջազգային ընդունված նորմերի համաձայն, թեկուզ և չճանաչված, բայց օրինական պետություն կերտած հաղթանակի խորհրդանիշ Ռոբերտ Քոչարյանին։

Տեսնելով, որ այս անօրեն արարքի համար հասարակության կողմից չկա բացասական արձագանք՝ իսկ չկար, քանի որ այդ նպատակի համար տասնամյակից ավել միշիկա-փեսայական քարոզչամեքենան փութաջան աշխատել ու ամեն անհնարին սուտ տարածել էին իրենց պատկանող լրատվամիջոցներով, անցան ազգի ավելի պատմական երկար տևած ու խորքային արժեքների թիրախավորմանը։

• Սկսեցին թիրախավորել բանակը, կրթությունը , պատմությունը ,Հայ Առաքելական եկեղեցուն և այդպես շարունակ..

Բայց նաև չեմ կարող չասել , որ այսօր աննախադեպ հետապնդումները ուժգնանում են մի պարզ պատճառով` այսօրվա ընդդիմադիրներից շատերը լուռ էին, երբ 2018-ից Ռոբերտ Քոչարյանը հակասահմանադրական հոդվածով հետապնդվում էր և ապօրինաբար 1 տարի 7 ամիս պահվում էր կալանավայրում։

Այսօր պիտի չլռեն մնացածը, քանի որ կազմաքանդված պետությունից սպասելիք չկա, ոչ հող եք պահելու, ոչ պետականություն, ոչ կյանք, Նիկոլը տանում է պետությունը ոչնչացման վերջին փուլին։ Եվ հույս չունենաք, թե այս գործընթացը Եվրոպա գնալն է, սա մի ճամապարհ է, որը պետությունը սարքում է մի տարածք, որը էժան էլ չէ, անվճար են վերցնելու …

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Հետո քաչալ Պետո...». Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի մեկնաբանությունը Ամասիա Հովհաննիսյանին Քոչարյանին կալանավորելուց հետո սկսվեց ազգային արժեքների կազմաքանդումը․ Անուշ Առաքելյան «Այսպիսի գործողությունները մեծացնում են լայն հակամարտության ռիսկերը»․ Արա Պողոսյան «ԱԺ-ն ու Հանրայինը մրցում են, թե ո՞րը վիրավորանքների ավելի ցնցող տեսարաններ կներկայացնի»․ Ոսկան Սարգսյան Արցախի թեման մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ Աբրահամյան Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am