«Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկը երկու երկրների պետական օրակարգերի սկզբունքային տարբերությունն է։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության՝ դրան տալով պատմական, գաղափարախոսական, կազմակերպական և միջազգային նշանակություն։ Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ, որի առանցքում սեփական պատմական ու ազգային հարցերից աստիճանաբար հրաժարվելու և դրանք խաղաղության գործընթացին խոչընդոտ ներկայացնելու տրամաբանությունն է։

Ադրբեջանի պարագայում գործ ունենք հետևողական պետական քաղաքականության հետ։ Նշեմ, որ Ադրբեջանում տևական ժամանակ է՝ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», մշակվել է վերադարձի հայեցակարգ, կազմակերպվում են միջազգային համաժողովներ, իսկ այդ գաղափարը հետևողականորեն ներկայացվում է միջազգային կառույցներին։ ՀՀ ամբողջ տարածքը ադրբեջանական պատմական հայրենիք ներկայացնելու փորձը ստացել է պետական հովանավորություն և դարձել ադրբեջանական քարոզչության կարևոր ուղղություններից մեկը։
Ալիևի քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացվում են պատմական արդարության վերականգնման, բռնի տեղահանվածների իրավունքների և վերադարձի իրավունքի լեզվով։ Այսպիսով՝ Բաքուն փորձում է իր քաղաքական պահանջներին հաղորդել միջազգային իրավական հարցի տեսք՝ դրանք դարձնելով երկարաժամկետ պետական օրակարգի մաս։

Իսկ ի՞նչ է անում հայաստանյան կառավարիչները. Նիկոլը տարբեր առիթներով հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն գոյություն չունի և այդ գաղափարը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Սակայն խնդրի քաղաքական բովանդակությանը հակազդելու փոխարեն՝ նա առաջ է քաշում երկու երկրներում նման խոսույթների դադարեցման գաղափարը։

Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Նիկոլը խաղաղության գործընթացի անշրջելիության պայմաններից մեկը համարեց Հայաստանում արցախահայության վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի մասին խոսույթի դադարեցումը՝ նույն պահանջը ներկայացնելով նաև Ադրբեջանին՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի առնչությամբ։

Սակայն այստեղ էական տարբերություն կա։ Բաքուն իր հայեցակարգը զարգացնում է պետական կառույցների, միջազգային հարթակների և հանրային քարոզչության միջոցով, իսկ Երևանը փորձում է խնդիրը լուծել այդ թեմաների շուրջ խոսակցությունը սահմանափակելու ճանապարհով։ Մինչդեռ հանրային խոսույթի դադարեցումը չի վերացնում դրա հիմքում ընկած քաղաքական նպատակները։

Փաստացի Ադրբեջանը սեփական հասարակության մեջ հետևողականորեն ամրապնդում է Հայաստանի տարածքի նկատմամբ պատմական պատկանելության գաղափարը։ Այդ քաղաքականությունը չի պայմանավորվում ՀՀ կառավարիչների հայտարարություններով և չի դադարելու այն պատճառով, որ Նիկոլը հայկական հասարակության մեջ նման հարցերի քննարկումը համարում է խաղաղության խոչընդոտ։ Բաքուն ունի իր օրակարգը և այն առաջ է տանում՝ անկախ Երևանի քաղաքական նախընտրություններից։

Այս համատեքստում հատկապես վտանգավոր է, որ նիկոլենք խաղաղության գործընթացը վերածում են սեփական հասարակության քաղաքական և պատմական հիշողության վերանայման գործիքի։ Արցախահայության վերադարձի իրավունքը, Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ադրբեջանական հայտարարությունները չեն կարող դառնալ անտեսված թեմաներ՝ Բաքվի հետ հարաբերությունները չբարդացնելու նպատակով։
Այս ամենի մեջ արդեն ակնհայտ են նաև կոլաբորանտիզմի հատկանիշները։ Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, առաջ է տանում Հայաստանի նկատմամբ պատմական պահանջատիրությունը, իսկ Նիկոլն ու նրա թիմը հայ հասարակությանը համոզում են, որ պետք չէ հիշել անցյալը, բարձրաձայնել սեփական իրավունքները, կառչել պատմությունից։ Մեկը ադրբեջանական հասարակության մեջ ամրապնդում է պատմական հիշողությունը՝ այն ծառայեցնելով ՀՀ նկատմամբ պահանջներին, մյուսը հայ հասարակությանն է մղում այդ հիշողությունից հրաժարվելուն։ Հայ ժողովրդին մանկուրտի վերածելու այս քաղաքականությունը դժվար է դիտարկել որպես պարզապես խաղաղության ապահովման միջոց։ Այն ունի քաղաքական հետևանքներ, և այդ հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։

Ըստ էության՝ Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական շահի դեմ գործողությունների և քաղաքական կոլաբորանտիզմի խնդիր»։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ռուբինյանն ազատել է պաշտոնից Ամեմամեծ դժբախտությունն ու անբուժելի ցավն ինքնուրույն մտածելու անկարողությունն է «Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները»․ Արմեն Հովասափյան Հունգարիան դադարեցրել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Ուժեղ պայթյուն է որոտացել իրանական Քեշմ կղզու մոտակայքում «44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը Բաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացու Ռազմական ինքնաթիռ է կործանվել Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Չկա այնպիսի մի վանդակ, որտեղ կկարողանաք զսպել ժողովրդին, չկա այնպիսի մի ձեռնաշթա, որը չկարողանա կոտրտել ժողովուրդը… Հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am