«Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը:
Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում:
Ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից:
Ինչպե՞ս մանիպուլյացնել տարբեր լսարանների ու համարել, որ «առաջադրանքը կատարված է»:
Սա է «իշխանությունների» (և ոչ միայն) հիմնական զբաղմունքն արդեն երկար ժամանակ: Իսկ ինչո՞ւ է այդպես...
Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան:
Թվում է, թե կա «խորհրդարան», կա «կառավարություն», կան հանրային ու պետական ինստիտուտներ ու իրավա-քաղաքական մեխանիզմները, բայց՝ չկան քաղաքական զարգացումներ:
Փոխարենը կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, կա «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք և վախի մթնոլորտ, կան երկրի առջև ծառացած բազմաթիվ լուրջ ու վտանգավոր սպառնալիքներ, հանրային խոշոր պրոբլեմներ, լուծումներ պահանջող կենսական հիմնախնդիրներ և այլն...
Այս ամենը կա, բայց չկա քաղաքական գործընթաց, չկա քաղաքական միտք, այսինքն՝ չկա նաև քաղաքականություն:
Միգուցե պատճառն այն է, որ չկան համընդհանուր նպատակնե՞ր: Իսկ, եթե կան՝ միգուցե չկան այդ նպատակներին հավատացող զանգվածներ և առաջնորդող քաղաքական ուժե՞ր...
Կարծում եմ ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին բազմիցս խոսել ու զգուշացրել ենք:
Ներքաղաքական կյանքի, ակտիվ օրակարգերի, առողջ բանավեճի ու կառուցողական համագործակցության բացակայությունը ցավալիորեն վկայում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին ինքնուրույնության նվազման մասին:
Բոլորս խորհրդավոր սպասում ենք, թե ի՞նչ կլինի դրսում, ի՞նչ կասեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, ի՞նչ կանի Ռուսաստանը, ի՞նչ ընթացք կունենա Իրանի շուրջ զարգացումները, ի՞նչ երաշխիք կտա կամ չի տա ԱՄՆ-ն և այդպես շարունակ...
Իսկ ո՞րն է մեր դերն այս ամենում, ի՞նչ ենք մենք ցանկանում անել, ինչի՞ն ենք մենք ցանկանում ձգտել՝ այսքան աղետներից ու կորուստներից հետո:
Ցավոք քաղաքական միտքն այս մասին լռում է: Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել «Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել քաղաքական միտքը»․ Արտակ Զաքարյան Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը Բաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացու Ռազմական ինքնաթիռ է կործանվել Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Չկա այնպիսի մի վանդակ, որտեղ կկարողանաք զսպել ժողովրդին, չկա այնպիսի մի ձեռնաշթա, որը չկարողանա կոտրտել ժողովուրդը… Հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Reuters: Марин Ле Пен заявила о прекращении финансовой помощи Украине в случае своего избрания президентом Франции Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները Կալանքը «թարմացվեց»՝ այս անգամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն նրա վճռական հակադրման ֆոնին․ «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն» Խոնավ, մութ, ցուտ ու սարսափելի հոտով՝ սա տեսանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Հասմիկ Ենգոյան (video) «Թաղի բիսետկեն որնա՞․․․ », «Չփորձե՛ք ինձ ընդհատել»․ Մամիկոն Ասլանյանն ու Ռուբեն Ռուբինյանը կռվեցին (video) Հրապարակ է մտնում Նիկոլ Փաշինյանը․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am