Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր


Երեկ՝ նոյեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն դանակահարված երեք քաղաքացիներ են տեղափոխվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու։

Պարզվել է, որ վիրավորներն են Արմավիրի մարզի բնակիչներ 25-ամյա Նորայր Գասպարյանը, 26-ամյա Սամվել Հայրապետյանը և 21-ամյա Էրիկ Հայրապետյանը։ Պարզվել է նաև, որ Էրիկ Հ․-ն, նրա ընկեր, Երևանի բնակիչ 27-ամյա Կառլեն Գասպարյանը, նույն օրը ժամը 07։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Արաքս Խոշորացված համայնքի Գայ վարչական բնակավայրում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով գյուղ ժամանած մի խումբ երիտասարդների հետ, որից հետո Է․ Հայրապետյանն ու Կ․ Գասպարյանը «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Chevrolet Volt»-ին, և հասնելով Հայանիստ-Ոսկեհատ ավտոճանապարհ, Ս․ Հայրապետյանը և Ն․ Գասպարյանը միանալով Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին շարունակել են հետապնդումը՝ հասնելով Ոսկեհատ գյուղ կարողացել են կանգնեցնել «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան և շարունակել վիճաբանությունը, որի ժամանակ էլ «Chevrolet Volt»-ի ուղևորներից մեկը ձեռքին եղած դանակով հարվածել է Ս․ Հայրապետյանին, Է․ Հայրապետյանին և Կ․ Գասպարյանին։ Վերջիններս մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցանք կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ և Սամվել Հայրապետյանները եղբայրներ են։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
«44-օրյա պատերազմը ոչ միայն տարօրինակ էր, այլև բերովի և սարքովի»․ Աշոտյան Երբ քաղաքական գործիչը կորցնում է խոսքի կշիռը, սկսում է խոսել փողոցի բառապաշարով․ Տեր Մանուկ «Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան Ավինյանի ապաշնորհ կառավարման հետևանքով Երևանը վերածվել է քաոտիկ շինհրապարակի. Դանիելյան Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ Իրանը պատրաստ է Հայաստանում նավթավերամշակման գործարան կառուցել. Իրանի նավթի նախարար Ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Թուրքիան և Հունաստանը քննարկել են ծովային սահմանազատման հարցը Բաթումիում 4 օր է փնտրում են անհետ կորած ՌԴ քաղաքացու Ռազմական ինքնաթիռ է կործանվել Երևանի Թևոսյան փողոցում ռեստորան է հրդեհվել. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է Չկա այնպիսի մի վանդակ, որտեղ կկարողանաք զսպել ժողովրդին, չկա այնպիսի մի ձեռնաշթա, որը չկարողանա կոտրտել ժողովուրդը… Հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Reuters: Марин Ле Пен заявила о прекращении финансовой помощи Украине в случае своего избрания президентом Франции Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները Կալանքը «թարմացվեց»՝ այս անգամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն նրա վճռական հակադրման ֆոնին․ «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն» Խոնավ, մութ, ցուտ ու սարսափելի հոտով՝ սա տեսանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Հասմիկ Ենգոյան (video) «Թաղի բիսետկեն որնա՞․․․ », «Չփորձե՛ք ինձ ընդհատել»․ Մամիկոն Ասլանյանն ու Ռուբեն Ռուբինյանը կռվեցին (video) Հրապարակ է մտնում Նիկոլ Փաշինյանը․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը պոռթկաց (video) ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վաղը էս ձեր դեմ է դուրս գալու․ Հարություն Մնացականյանը բարկացավ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am