Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները

Թուրքիայի մի շարք քաղաքներում նոյեմբերի 17-ի առավոտյան գործողություններ են իրականացվել փաստաբանների, ընդդիմադիր լրատվամիջոցների և քուրդ քաղաքական գործիչների դեմ։

Դիարբեքիրում ձերբակալվել են մի շարք քուրդ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Քուրդիստանի սոցիալիստական կուսակցության» (PSK) նախագահ Բայրամ Բոզյելը։

Գործողություններ են իրականացվել նաև Իզմիրում, որտեղ ձերբակալվել է առնվազն 6 փաստաբան, որոնցից 5-ը փաստաբանների միության անդամներ են։ Միության տվյալներով՝ խուզարկություններ են կատարվել փաստաբանների տներում, առգրավվել են թվային սարքեր, ինչպես նաև սահմանափակվել է ձերբակալվածների և նրանց պաշտպանների միջև հաղորդակցությունը։

Միությունը տեղի ունեցածը որակել է որպես պաշտպանության իրավունքի ոտնահարում՝ նշելով, որ փաստաբանների մասնագիտական գործունեությունը քրեականացնելու փորձ է արվում։

Գործողություններին արձագանքել է նաև քրդամետ «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցությունը։ Կուսակցության հաղորդմամբ՝ նույն առավոտյան խուզարկություն է իրականացվել նաև ընդդիմադիր «Sözcü TV» հեռուստաալիքում։

Կուսակցությունը դատապարտել է քաղաքական գործիչների, փաստաբանների և լրատվամիջոցների դեմ գործողությունները՝ դրանք որակելով որպես հակաժողովրդավարական ճնշումներ։ Կուսակցությունը կոչ է արել դադարեցնել նման գործելակերպը՝ ընդգծելով, որ մամուլի ազատությունը, ժողովրդավարական քաղաքական գործունեությունն ու միավորումների ազատությունը ժողովրդավարական հասարակության հիմնարար սկզբունքներ են։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Չկա այնպիսի մի վանդակ, որտեղ կկարողանաք զսպել ժողովրդին, չկա այնպիսի մի ձեռնաշթա, որը չկարողանա կոտրտել ժողովուրդը… Հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղել Reuters: Марин Ле Пен заявила о прекращении финансовой помощи Украине в случае своего избрания президентом Франции Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները Կալանքը «թարմացվեց»՝ այս անգամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն նրա վճռական հակադրման ֆոնին․ «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն» Խոնավ, մութ, ցուտ ու սարսափելի հոտով՝ սա տեսանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Հասմիկ Ենգոյան (video) «Թաղի բիսետկեն որնա՞․․․ », «Չփորձե՛ք ինձ ընդհատել»․ Մամիկոն Ասլանյանն ու Ռուբեն Ռուբինյանը կռվեցին (video) Հրապարակ է մտնում Նիկոլ Փաշինյանը․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը պոռթկաց (video) ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վաղը էս ձեր դեմ է դուրս գալու․ Հարություն Մնացականյանը բարկացավ (video) Արմեն Գրիգորյանի մտքերից ՔՊ-ական գարշահոտություն էր ծորում․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ից մեկ հոգի միայն ցավակցեց Արսենի մահվան համար․․․ Աստված առաջ, ձեզ մի բան եմ ասում․ Կարապետյան (video) «Ուզում ենք Փաշինյանի ձեռքերն ու ոտքերը կապենք, բայց․․․»․ ինչ են ասել Ռուսաստանից (video) Ռուբինյանն անջատեց Արեգա Հովսեփյանի խոսափողը․ «Ձեր նմանների հետ գործարքի չե՛ն գնում․․․» (video) ՇՏԱՊ․ Երեկ Անդրանիկ Թևանյանին խոշտանգել են կալանավայրում․ դե պատասխան տուր Գալյա՛ն․․․ (video) Արսենը բանտում ուշաթափվել է, Շտապօգնությունը եկել է, թույլ չեն տվել հիվանդանոց տանել․ Մաթևոսյան (video) Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ ամբիոնից հիշեցրեց Փաշինյանի ամենահայտնի արտահայտությունը (video) «Նիկոլն անհույս օրիորդի նման կանգնած էր Էրդողանի առաջ» (video) Նստե՛ք, երրորդ անգամ եմ ասում՝ նստե՛ք․․․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (video) Գոնե մարդ եղեք․ Արսենի մшհը սպանություն էր կալանավայրում. Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ին (video) «Ավինյան Տիկոն հենց էդ պահին պրոբկի նման թռնելու է աթոռից»․ Հայկ Նահապետյան (video) Անհասկանալի է մեղադրանքը, առհասարակ ոչ մի խախտում չկա. Սամվել Կարապետյանի գործով վկան՝ դատարանում Տիգրան Ավինյա՛ն, ինչի՞ են ընկել հետևիցդ․ Արշակ Սարգսյանը հեգնեց (video) Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղին
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am