Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն»

Ավարտվել են երկաթուղիների շուրջ հայ-ռուսական աշխատանքային խմբի բանակցությունները: Կողմերը քննարկել են ռուսական կոնցեսիյայի արդյունավետությունը, «Ազատության» հետ զրույցում հայտնեց տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը:

«Բանակցությունները անցան շատ ընկերական, բավականին նորմալ, երկու ոտքը հողի վրա, գործնական, կոնկրետ ուղղությունների, հատվածների մասին», – ասաց Իվանյանը:

«Ազատության» հարցին՝ ռուսական կողմը հիմնավորո՞ւմ է, որ իր կոնցեսիան արդյունավետ է, Իվանյանը պատասխանեց. «Դեռ չենք եկել այդ էտապին, որ կարողանանք պատասխանել այդ հարցին»:

Պաշտոնյան հայտնեց, որ հանդիպմանն անդրադարձել են նաև երկաթուղու 2 հատվածները վերականգնելու հարցին՝ միևնույն ժամանակ նշելով, որ սա առաջին հանդիպումն է և շատ տեխնիկական մանրամասների դեռ կանդրադառնան. «Բայց շատ նորմալ, տեղը-տեղին քննարկում էր»:

Մոսկվան դեռ հոկտեմբերի սկզբին էր հայտարարել, որ Ռուսաստանը Հայաստանից արձագանք է ակնկալում հայկական երկաթուղու երկու հատվածների՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Գյումրիից մինչև Թուրքիայի սահման, վերականգնման վերաբերյալ առաջարկին։

Փոխնախարարը հայտնեց, որ եռամսյա ձևաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եզրահանգումների հիման վրա կորոշվեն հետագա անելիքները:

Հայ- ռուսական աշխատանքային խումբը ստեղծվել է հոկտեմբերին՝ երեք ամիս ժամկետով, ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու գործունեության հետ կապված հարցերը քննարկելու նպատակով։ Հայկական կողմից այն ղեկավարում է տարածքային կառավարման փոխնախարար Դավիթ Իվանյանը։ Ռուսական կողմից խմբում ընդգրկված են Ռուսաստանի տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին։

Հայաստանի վարչապետի փոխանցմամբ՝ այս աշխատանքային խումբը պետք է առաջարկներ ներկայացնի՝ հայկական երկաթուղու մրցունակությունը բարձրացնելու շուրջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Ղարաբաղից չի կարելի հրաժարվել, եթե թուրքի ետևում կանգնած լինի նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները Նոր ձերբակալություններ Թուրքիայում․ թիրախում են քաղաքական գործիչներն ու փաստաբանները Կալանքը «թարմացվեց»՝ այս անգամ Ալիևի պահանջով Հայաստանի Սահմանադրությունը փոխելուն նրա վճռական հակադրման ֆոնին․ «Ուժեղ Հայաստան» թիմի անդամ Հայ-ռուսական խմբի օրակարգում է երկաթուղու կոնցեսիայի արդյունավետությունը. փոխնախարար․ «Ազատություն» Խոնավ, մութ, ցուտ ու սարսափելի հոտով՝ սա տեսանք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. Հասմիկ Ենգոյան (video) «Թաղի բիսետկեն որնա՞․․․ », «Չփորձե՛ք ինձ ընդհատել»․ Մամիկոն Ասլանյանն ու Ռուբեն Ռուբինյանը կռվեցին (video) Հրապարակ է մտնում Նիկոլ Փաշինյանը․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը պոռթկաց (video) ԱՅԼԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ․ Վաղը էս ձեր դեմ է դուրս գալու․ Հարություն Մնացականյանը բարկացավ (video) Արմեն Գրիգորյանի մտքերից ՔՊ-ական գարշահոտություն էր ծորում․ Սուրեն Սուրենյանց (video) ՔՊ-ից մեկ հոգի միայն ցավակցեց Արսենի մահվան համար․․․ Աստված առաջ, ձեզ մի բան եմ ասում․ Կարապետյան (video) «Ուզում ենք Փաշինյանի ձեռքերն ու ոտքերը կապենք, բայց․․․»․ ինչ են ասել Ռուսաստանից (video) Ռուբինյանն անջատեց Արեգա Հովսեփյանի խոսափողը․ «Ձեր նմանների հետ գործարքի չե՛ն գնում․․․» (video) ՇՏԱՊ․ Երեկ Անդրանիկ Թևանյանին խոշտանգել են կալանավայրում․ դե պատասխան տուր Գալյա՛ն․․․ (video) Արսենը բանտում ուշաթափվել է, Շտապօգնությունը եկել է, թույլ չեն տվել հիվանդանոց տանել․ Մաթևոսյան (video) Մարիաննա Ղահրամանյանն ԱԺ ամբիոնից հիշեցրեց Փաշինյանի ամենահայտնի արտահայտությունը (video) «Նիկոլն անհույս օրիորդի նման կանգնած էր Էրդողանի առաջ» (video) Նստե՛ք, երրորդ անգամ եմ ասում՝ նստե՛ք․․․ Աղվան Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (video) Գոնե մարդ եղեք․ Արսենի մшհը սպանություն էր կալանավայրում. Անդրանիկ Գևորգյանը՝ ՔՊ-ին (video) «Ավինյան Տիկոն հենց էդ պահին պրոբկի նման թռնելու է աթոռից»․ Հայկ Նահապետյան (video) Անհասկանալի է մեղադրանքը, առհասարակ ոչ մի խախտում չկա. Սամվել Կարապետյանի գործով վկան՝ դատարանում Տիգրան Ավինյա՛ն, ինչի՞ են ընկել հետևիցդ․ Արշակ Սարգսյանը հեգնեց (video) Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղին Ինչ է ասել Չալաբյանը ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը (video) Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է Տարածք տվողի «գլուխն են ջարդելու»․ Հայկ Նահապետյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am