Անհասկանալի է մեղադրանքը, առհասարակ ոչ մի խախտում չկա. Սամվել Կարապետյանի գործով վկան՝ դատարանում

Հակակոռուպցիոն դատարանում ՝դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է Սամվել Կարապետյանի և մյուսների գործով դատական նիստը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում այս պահին հարցաքննվում է Արթուր Հարությունյանը։ Վկան հաշվապահական ծառայություններ է իրականացրել։
Նա պատմեց, որ մեղադրյալներից Թարջումանյանը հաշվապահական ծառայությունների ընկերությունների տնօրենն է, իսկ Խաչատրյանի հետ մեկ-երկու անգամ հանդիպել են, Սամվել Կարապետյանին էլ մամուլից է ճանաչել։ Մինչ կողմերը կհնչեցնեին հարցերը՝ վկան նշեց, որ ինքը նախկինում ծանուցված եղել է գործով, բայց առողջական խնդիրներով պայմանավորված՝ չէր եկել դատական նիստին, նախաքննության ընթացքում հարցաքննվել է, այդքանով, որքանով այդ շրջանակներում ծանոթ է, իր համար շատ անհասկանալի է մեղադրանքը, առհասարակ ոչ մի խախտում չկա, ամեն բան ճշգրիտ է արված, մասնագիտորեն իր համար խախտումներ չկան։ Նա հայտնեց, որ ընկերությունների կողմից Արցախում ՀԷԿ է կառուցվել, ջրատարներ,տուրբոգեներատորներ կան, որոնք Բուլղադիայից են տեղափոխվել։ Գեներատորներից մեկն արդեն տեղափոխվել էր Արցախ, երկրորդն էլ պետք է գնար, բայց Արցախի կորստից հետո մնաց ճանապարհին, իսկ Արցախոգմ գտնվողը փորձել են քանդել և տեղափոխել ՀՀ, որ թուրքին չմնա։

Հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանի հարցադրումները՝ կապված հաշվապահական պլանավորման հետ, թե եթե ի սկզբանե պարզ էր, որ ՀՀ գետերի համար նման հզորության ՀԷԿ չի կարող կառուցվել, ինչ նպատակով էին գործարքն իրականացրել, վկան արձագանքեց՝ նշելով, որ հաշվապահական պլանավորումն ընդունված է։

Նախագահողը փորձեց հարցադրումներ կատարել՝ ակնարկելով ՀՀ-ում ՀԷԿ-ի կառուցման վերաբերյալ գործարքի ձևական լինելը, ինչի դեմ պաշտպան Դավիթ Կարապետյանն առարկեց՝ նշելով, որ դատավորը մեղադրող կողմի թեզին բնորոշ հարցեր է տալիս։

«Իրական գործարք է, Ստեփանավանում ՀԷԿ պետք է կառուցվեր, ըստ մեղադրանքի կողմի՝ ձևական է»։ Վկան արձագանքեց՝ նշելով, որ իր հասկանալով՝ գործարքը ձևական չէ։ Վկայի ցուցմունքից պարզ դարձավ, որ գործարքի արդյունքում եթե պարտավորություն է առաջանում, կարող է մարել այլ դեբետով։ Վկան, ով «Նեքսի Արմենիա» ընկերության տնօրենն է, որը հաշվապահական ծառայություններ է իրականացնում, նշեց, որ ինչ-որ բան միայն երևակայությամբ պետք է գտնել։ Նա նաև բացառեց, որ Սամվել Կարապետյանը լինի ընկերությունների իրական շահառուն։

Անդրադառնալով Կարեն Հարությունյանի հետ փոխահարաբերություններին՝ վկան նշեց, որ ավելի քան 20 տարի ճանաչում են, աշխատանքային հարաբերություններ ունեն։ Նաիրի Ադամյանն էլ, ով վկայի մանկության ընկերն է, ՀԷՑ գլխավոր հաշվապահն է եղել, ընդ որում, մինչև ՀԷՑ-ը՝ Տաշիր կապիտալի կողմից ձեռք բերելը։ Հարցին՝ Ադամյանը կասե՞ր իրեն, որ Կարապետյանի հետ մոտ հարաբերություններ ունի, գլուխ կգովա՞ր՝ վկան ասաց՝ կասեր։

Հիշեցնենք, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2025 թ. հունիսի 18-ին։ Նա նախ արգելանքի է վերցվել ի պաշտպանություն ՀԱՍԵ հայտարարության համար, ինչն իրավապահները դիտարկել են որպես իշխանության զավթման կոչ։ Ընդ որում, այդ ողջ գործընթացն, այդ թվում՝ Կարապետյանի տան խուզարկությունները, ձերբակալությունն, ուղեկցվել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով։ Հետագայում Կարապետյանի մեղադրանքը լրացվել է, ավելացվել է նաև տնտեսական բնույթի մեղադրանք՝ իբրև փողերի լվացման վերաբերյալ, որով, սակայն, դատարանը հաստատված չի համարել հիմնավոր կասկածը։ Հետագայում իրավապահները որոշել են ևս մեկ դրվագ ավելացնել՝ փողերի լվացման վերաբերյալ։ Սամվել Կարապետյանի խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով։

Այժմ գործից մաս է անջատվել և ուղարկվել դատարան՝ ըստ էության քննության։ Դատարանում քննվող վարույթով մեղադրյալի կարգավիճակում են նաև Վլադիմիր Թարջումանյանը և Անդրանիկ Խաչատրյանը։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված վարչական հսկողությունը։ Սամվել Կարապետյանն այժմ կալանքի տակ է մեկ այլ գործով։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
«Ավինյան Տիկոն հենց էդ պահին պրոբկի նման թռնելու է աթոռից»․ Հայկ Նահապետյան (video) Անհասկանալի է մեղադրանքը, առհասարակ ոչ մի խախտում չկա. Սամվել Կարապետյանի գործով վկան՝ դատարանում Տիգրան Ավինյա՛ն, ինչի՞ են ընկել հետևիցդ․ Արշակ Սարգսյանը հեգնեց (video) Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղին Ինչ է ասել Չալաբյանը ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը (video) Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է Տարածք տվողի «գլուխն են ջարդելու»․ Հայկ Նահապետյանը պոռթկաց (video) Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն «Նիկո՛լ, հո քամակդ հետդ չի գնում. մի հատ քեզ նայիր, ռեսուրսներիդ նայիր». Անդրանիկ Միհրանյան (video) Ճնշում կգործադրեմ ՌԴ-ի և Չինաստանի նախագահների վրա․ Թրամփ Դուք հարցը չե՛ք լուծել․․․ ասելու եմ՝ ինչ պետք է անեք․ Ագնեսա Խամոյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զալիվնոյե բնակավայրը Մեր վիճակը ողբերգական ա․ դատավոր Դավիթ Բալայանը՝ դատական նիստին (video) «Դուք լկտի՛ եք․․․ հենց այստեղ ձեզ լուրջ հարված է սպասվում»․ ազատամարտիկը՝ Փաշինյանին (video) Բախվել են «Mercedes»-ը, «Toyota»-ն և «ՎԱԶ»-ը. կա վիրավոր Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր ունեմ Փաշինյանի համար, բայց Աննան էլ չի պլստա»․ Գառնիկ Դանիելյան (video) Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին խուսափել լարվածության ցանկացած սրումից Բացեմ փակագծեր` ինչ նպատակով է Նիկոլը մեկնում Մոսկվա և երբ է հանդիպելու Պուտինին. Սուրենյանց (video) Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին Սամվել Կարապետյանին ծափահարություններով դիմավորեցին դատարանում (video) Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Դանիե՛լ, ամոթ քեզ․ Ավետիք Չալաբյան (video) Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am