Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է

Դատախազությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին տեղեկացրել էր, որ դատախազական ներգործության արդյունքում Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Արարատի մարզի տարածքում գտնվող, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը տարիներ առաջ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված՝ 158 միլիոն 263 հազար ԱՄՆ դոլար արժեքով շուրջ 5330 հա մակերեսով հողատարածք:

Դատախազությունը, շարունակելով ուսումնասիրել «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը պատկանող հողամասերի ձեռքբերման իրավաչափությունը, հայտնաբերել էր մի շարք այլ խախտումներ:

Մասնավորապես.

Վ.Հ.-ն, 2008 թվականի հունիսի 12-ից մինչև 2010 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով Արարատի մարզպետի պաշտոնը, 2006 թվականի ընթացքում Տարածքային կառավարման նախարարի պաշտոնը զբաղեցրած Հ.Ա.-ի, նույն ժամանակահատվածում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վ.Մ.-ի և Կոտայքի մարզի Առինջ գյուղի բնակիչ Ա.Ս.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերությանը 25 տարի ժամկետով, ձևական մրցույթ անցկացնելու եղանակով` վարձակալության իրավունքով, հատկացրել է Արարատի մարզի վարչական սահմաններում գտնվող ընդհանուր՝ 1054.95 հա մակերեսով 4 բնապահպանական հողատարածք:

2026 թվականի օգոստոսի 10-ին Դատախազության կողմից հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ «Կենդանիների աշխարհ» ՍՊ ընկերության՝ 1054.95 հա մակերեսով հողամասերի՝ 2009 թվականի նոյեմբերի 23-ի մրցույթն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Դատարանի՝ 2026 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ի վճռով բավարարվել է Արարատի մարզի դատախազության հայցը։ Անվավեր են ճանաչվել 3 միլիարդ 627 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 1054.2 հա մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ մրցույթները, ինչպես նաև կիրառվել են անվավերության հետևանքներ, այն է՝ անվավեր են ճանաչվել հողամասերը վարձակալության հանձնելու մասին կնքված պայմանագրերը և դրանց նկատմամբ կատարված պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետության տիրապետմանը կվերադարձվի 1054.2 հա մակերեսով 4 հողատարածք:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Թուրքիան պատրաստվում է բացել Հայաստանի հետ սահմանին գտնվող երկաթուղին Ինչ է ասել Չալաբյանը ռուս պաշտոնյայի հետ հանդիպմանը (video) Արարատի մարզի դատախազության հայցը բավարարվել է Տարածք տվողի «գլուխն են ջարդելու»․ Հայկ Նահապետյանը պոռթկաց (video) Անդրանիկ Թևանյանի խուց գիշերը hnգեկան առողջության խնդիրներ ունեցող անձի են տեղափոխել. Սարգիս Տեր-Եսայան Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են «Nissan Rogue»-ը, «Kia»-ն և «Honda»-ն «Նիկո՛լ, հո քամակդ հետդ չի գնում. մի հատ քեզ նայիր, ռեսուրսներիդ նայիր». Անդրանիկ Միհրանյան (video) Ճնշում կգործադրեմ ՌԴ-ի և Չինաստանի նախագահների վրա․ Թրամփ Դուք հարցը չե՛ք լուծել․․․ ասելու եմ՝ ինչ պետք է անեք․ Ագնեսա Խամոյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զալիվնոյե բնակավայրը Մեր վիճակը ողբերգական ա․ դատավոր Դավիթ Բալայանը՝ դատական նիստին (video) «Դուք լկտի՛ եք․․․ հենց այստեղ ձեզ լուրջ հարված է սպասվում»․ ազատամարտիկը՝ Փաշինյանին (video) Բախվել են «Mercedes»-ը, «Toyota»-ն և «ՎԱԶ»-ը. կա վիրավոր Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր ունեմ Փաշինյանի համար, բայց Աննան էլ չի պլստա»․ Գառնիկ Դանիելյան (video) Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին խուսափել լարվածության ցանկացած սրումից Բացեմ փակագծեր` ինչ նպատակով է Նիկոլը մեկնում Մոսկվա և երբ է հանդիպելու Պուտինին. Սուրենյանց (video) Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին Սամվել Կարապետյանին ծափահարություններով դիմավորեցին դատարանում (video) Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Դանիե՛լ, ամոթ քեզ․ Ավետիք Չալաբյան (video) Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ Փաշինյանի լացին Ռուսաստանում գիտեն՝ ոնց արձագանքել․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարը Խորհրդարանի փաստացի պետի լկտի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս.Մելիքյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am