Ալիևին հասկացրել են. շփման գիծը «պայթեցնելը» չի ներվի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող շահագրգիռ կողմերն ամեն կերպ փորձում են ապահովել բանակցությունների շարունականությունը եւ որոշ պայմանավորվածություններ կյանքի կոչել: «Մոսկվան հույս ունի, որ շուտափույթ կիրականացվի Լեռնային Ղարաբաղում ԵԱՀԿ լրացուցիչ դիտորդների տեղակայման հարցը», երեկ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Իտալիայի իր գործընկեր Անջելինո Ալֆանոյի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: Լավրովը հիշեցրել է, որ նախկինում համաձայնություն էր ձեռք բերվել ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: «Կարծում եմ՝ այժմ կողմերը մոտ են համաձայնության այդ պայմանավորվածության կոնկրետ պարամետրերի հարցում, և մենք ակնկալում ենք, որ ԵԱՀԿ-ն կկարողանա օպերատիվ իրականացնել այդ գործունեությունը», հավելել է Լավրովը: ԵԱՀԿ-ն մտադիր է աջակցել հակամարտությունների՝ գոյություն ունեցող բոլոր բանակցային ձևաչափերին և նպաստել ցանկացած պայմանների ստեղծմանը՝ չլուծված հակամարտությունների կարգավորման համար, օրեր առաջ նման հայտարարությամբ հանես եկավ ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն: «Մենք մտադիր ենք աջակցել գոյություն ունեցող բոլոր բանակցային ձևաչափերին, նպաստել ցանկացած պայմանների ստեղծմանը՝ չլուծված հակամարտությունների կարգավորման համար»,- ասել է նա՝ հավելելով. «Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն պետք է ամեն կերպ նպաստի այդ գործընթացում այնպիսի առանցքային դերակատարի, ինչպիսին Ռուսաստանի Դաշնությունն է, ներգրավվածությանը»: Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Իտալիայի ԱԳՆ ղեկավար Անջելինո Ալֆանոն ասել էր, որ Իտալիան 2018-ին ԵԱՀԿ-ում նախագահության շրջանակում պատրաստվում է առավելագույն ուշադրություն հատկացնել Լեռնային Ղարաբաղի և կազմակերպության գործողության տարածաշրջանում այլ հակամարտությունների կարգավորմանը. «Մեր նախագահության ընթացքում մենք առավելագույն ուշադրություն կհատկացնենք Ուկրաինայում ճգնաժամին և ԵԱՀԿ գոտում, այսպես կոչված, ձգձգված հակամարտություններին (Լեռնային Ղարաբաղ, Մերձդնեստր, Վրաստան): Առաջնահերթ խնդիր կդառնա աջակցությունն ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը»: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Միկելե Նիկոլետին էլ հուսով է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շուտափույթ խաղաղ կարգավորում կունենա: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իմ դիրքորոշումը համընկնում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշման հետ»,- հայտնել է նա: Նիկոլետին ընդգծել է, որ ԵԽԽՎ-ն հարգանքով է մոտենում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ գործունեություն ծավալող միջազգային կազմակերպության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև ՄԱԿ-ի դերակատարություններին: Նա նշել է, որ ԵԽԽՎ-ն պատրաստ է աջակցել ցանկացած գործունեության, որն ուղղված է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը: Դատելով վերջին ամիսների ակտիվությունից՝ միջնորդ երկրները պահելու են բանակցությունների կազմակերպման գիծը, ավելին՝ կոնկրետ պայմանավորվածությունների են փորձելու հասնել: Դա, ինչ-որ չափով կփրկի միջնորդական առաքելության դեմքը, իհարկե, նաև կնպաստի նրան, որպեսզի շփման գծում հարաբերական անդորր պահպանվի: Ապրիլյան պատերազմից հետո դա ձեռքբերում կհամարվի: Չհաշված վերջերս դիվերսիոն ներթափանցման փորձն Ադրբեջանի կողմից, կարելի է ասել, որ Ադրբեջանն էլ որոշակի զսպվածություն է դրսևորում: Ըստ ամենայնի, Ալիևին հասկացրել են, թե ինչ կնշանակի շփման գիծը կրկին լարված պահելու քաղաքականությունը: Թամար Բագրատունի

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am