Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict Over Artsakh (Mountainous/Nagorno-Karabakh)» («Արցախի (Լեռնային Ղարաբաղի) չլուծված հակամարտությունը») փաստաթղթի թարմացված խմբագրությունը։ Նոր տարբերակը վերանայում է 2025 թ. մարտի 19-ի հրապարակումը և արձանագրում այն ամենը, ինչ այդ ժամանակից ի վեր տեղի է ունեցել Արցախի և նրա ժողովրդի հետ։

Ադրբեջանի շրջափակումից և ռազմական հարձակումից երեք տարի անց, որոնց հետևանքով ավելի քան 100 000 հայ բռնի տեղահանվեց իր հայրենիքից, փաստաթուղթը եզրակացնում է, որ հակամարտությունը մնում է չլուծված։ Ռազմական ուժի կիրառումը փոխեց տարածքը վերահսկող կողմին, սակայն չլուծեց տեղի ժողովրդի իրավունքների հարցը։

ԻՆՉ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ ԹԱՐՄԱՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ

Ճանաչում՝ առանց երաշխիքների։ 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, իսկ 2023 թ. մայիսին՝ արդեն բացահայտորեն, Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս՝ առանց նրա ժողովրդի համար որևէ համաձայնեցված երաշխիքի։ 2025 թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը լռում է արցախահայության վերադարձի իրավունքի, անվտանգության, սեփականության ու ժառանգության, ինչպես նաև հայ պատանդների հարցի մասին։ Այն մնում է չստորագրված, քանի որ Ադրբեջանն առաջ է քաշում նոր նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջ։
Միջազգային ձևաչափի բացակայություն։ ԵԱՀԿ Մինսկի գործընթացը փակվեց 2025 թ. նոյեմբերի 30-ին, և այլևս գոյություն չունի միջազգային մանդատ ունեցող որևէ ձևաչափ, որի օրակարգում լինեն Արցախի հայերի իրավունքները։
Նահանջող կառավարություն։ Հայաստանի կառավարությունը վերադարձը հայտարարել է «ոչ իրատեսական», իսկ ղարաբաղյան շարժումը՝ փակված։ Միաժամանակ այն քայլեր է ձեռնարկել Արցախի՝ վտարանդիության մեջ գործող ներկայացուցչական ինստիտուտների դեմ։
Պատանդներ և կեղծ դատավարություններ։ Ադրբեջանն անազատության մեջ է պահում 20 հայ պատանդի, այդ թվում՝ Արցախի ութ նախկին ղեկավարների, որոնք միջազգային չափանիշներից խիստ հեռու դատավարություններից հետո դատապարտվել են ցմահ կամ 20 տարվա ազատազրկման և զրկված են անկախ այցելությունների հնարավորությունից։
Ժառանգության ջնջում։ 2026 թ. ավերվել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր մայր տաճարը, այլ եկեղեցիներ ու հուշահամալիրներ՝ Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր որոշումների խախտմամբ։ Ավելին՝ Ադրբեջանը հայկական վանքերն օտարերկրյա դիվանագետներին ներկայացնում է որպես «աղվանական»։
Բռնի տեղահանություն։ 2020 թվականից ի վեր Արցախից բռնի տեղահանվել է շուրջ 150 000 հայ։ Ադրբեջանը տարածաշրջանը վերաբնակեցնում է իր քաղաքացիներով՝ հայերին զրկելով վերադարձի իրավունքից, իսկ տեղահանվածները Հայաստանում բախվում են աճող դժվարությունների։
«Արցախի հայերի արտաքսումը չավարտեց հակամարտությունը, այլ խորացրեց անարդարությունը, – ասել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։ – Ոչ մի համաձայնագիր, որը Բաքվում թողնում է 20 պատանդի, փակում է տուն վերադառնալու ճանապարհը և ջնջում է մի ժողովրդի ժառանգությունը, չի կարող խաղաղություն կոչվել։ Կոչ ենք անում կառավարություններին Արցախին վերաբերվել որպես իրապես չլուծված խնդրի և նրա ժողովրդի իրավունքները կրկին ներառել միջազգային օրակարգում»։

ԻՆՉ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Փաստաթուղթն ավարտվում է Ադրբեջանին, միջազգային հանրությանը և Հայաստանի կառավարությանն ուղղված տասներեք պահանջով։ Դրանց թվում են՝

բոլոր 20 հայ պատանդների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը, իսկ մինչ այդ՝ անկախ մարդասիրական կազմակերպությունների մուտքը նրանց մոտ, ինչպես նաև բռնի անհետացվածների և անհետ կորածների ճակատագրի լիարժեք պարզաբանումը,
Արցախի հայերի հավաքական, անվտանգ և արժանապատիվ վերադարձը միջազգային երաշխիքներով՝ նրանց սեփականության, ինքնության և ժառանգության պաշտպանությամբ, ինչպես որոշել է Արդարադատության միջազգային դատարանը,
միջազգային մանդատով նոր ձևաչափի ստեղծումը՝ ԵԱՀԿ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո, Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև Շվեյցարիայի խորհրդարանի կողմից նախաձեռնված խաղաղության համաժողովի գումարումը,
հաշվետվողականության ապահովումը՝ անպատժելիության փոխարեն, և ցանկացած այնպիսի կարգավորման բացառումը, որը կչեղարկի տեղահանվածների ու պատանդառվածների պահանջները,
հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ առաքելության միջոցով, և դրա յուրացման ու օտարման օրինականացման մերժումը,
ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից և Ադրբեջանի նախապայմանների վերացումը,
Հայաստանի կառավարության կողմից այս իրավունքների հետևողական պաշտպանությունը, Արցախի ինստիտուտների նկատմամբ ճնշումների դադարեցումը և տեղահանված բնակչության համար երկարաժամկետ քաղաքականության մշակումն ու իրականացումը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Դուք հարցը չե՛ք լուծել․․․ ասելու եմ՝ ինչ պետք է անեք․ Ագնեսա Խամոյանը՝ կառավարության ներկայացուցչին (video) Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Զալիվնոյե բնակավայրը Մեր վիճակը ողբերգական ա․ դատավոր Դավիթ Բալայանը՝ դատական նիստին (video) «Դուք լկտի՛ եք․․․ հենց այստեղ ձեզ լուրջ հարված է սպասվում»․ ազատամարտիկը՝ Փաշինյանին (video) Բախվել են «Mercedes»-ը, «Toyota»-ն և «ՎԱԶ»-ը. կա վիրավոր Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված. Հայ դատ #ՈՒՂԻՂ․ «Վատ լուր ունեմ Փաշինյանի համար, բայց Աննան էլ չի պլստա»․ Գառնիկ Դանիելյան (video) Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին խուսափել լարվածության ցանկացած սրումից Բացեմ փակագծեր` ինչ նպատակով է Նիկոլը մեկնում Մոսկվա և երբ է հանդիպելու Պուտինին. Սուրենյանց (video) Իրանի զինվորականները հայտնել են Բահրեյնում ամերիկյան ռազմաբազայի վրա գրոհելու մասին Սամվել Կարապետյանին ծափահարություններով դիմավորեցին դատարանում (video) Ռուբիոն դատապարտել է Իրանի հարձակումները Բահրեյնի վրա Դանիե՛լ, ամոթ քեզ․ Ավետիք Չալաբյան (video) Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակին նվիրված անկյան հարցը կքննարկվի նրա հոր հետ Փաշինյանի լացին Ռուսաստանում գիտեն՝ ոնց արձագանքել․ Մեսրոպ Մանուկյան (video) ԱԺ փոխնախագահը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են հայ-հնդկական հարաբերությունների խորացման հեռանկարը Խորհրդարանի փաստացի պետի լկտի բառաթույնն առ Հայոց Հայրապետ զայրացրել է հավատավոր զավակներիս.Մելիքյան Մեկնում է Ադրբեջան «Ես էլ նյարդեր ունեմ»․ Ավինյանին նորից հանգիստ չի տալիս Աննա Հակոբյանը (video) Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ հայկական կողմի զիջումները չեն նվազեցնում նրա ախորժակը Սրբուհի Գալյա՛ն, դու հույս չունենաս․․․ դու քո պատասխանը տալու ես հենց այդ պահին․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչպես եք ստուգելու՝ վարորդը թմրամիջոց օգտագործել է, թե ոչ․․․ Ագնեսա Խամոյան (video) Պատերազմով է հարցը լուծվելու․ գարնանը սպասեք լուրջ զարգացման․ Անդրանիկ Միհրանյան (video) Խայտառակություն է․ չլիցենզավորված դեղերը վաճառվում են,իսկ պետությունը գիտե՞ք՝ ինչ է անում․ Խաչատրյան (video) Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am