Դաշնակցությունը կրակի հետ է խաղում

Նոր կառավարության եւ կոալիցիայի ձեւավորմանն ընդառաջ ՀՅԴ-ում անհանգստություն է նկատվում եւ արտասովոր պահվածք: 2018թ. փետրվարի 1-ին տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի երրորդ ընդլայնված նիստը: Օրակարգի գլխավոր թեման քաղաքական կոալիցիայի շուրջ մեկամյա գործունեությունն է եղել՝ առկա ձեռքբերումների, բացերի ու թերությունների գնահատումը, նաև առաջիկա անելիքների ու մարտահրավերների արձանագրումը, դրանք հաղթահարելու պատասխանատու աշխատանքի կարևորումը: ՀՅԴ հայտարարությունը արձանագրում է Հայաստանում խորհրդարանական կառավարման մոդելի անցման ընձեռած հնարավորությունները, մատնանշելով անելիք քայլերը: Հին ընկերների նման ակտիվությունը անշուշտ պետք է պայմանավորել առաջիկա քաղաքական զարգացումներով, մասնավորապես նրանց առավելապես մտահոգում է ոչ թե երկրի, այլ իրենց ապագան: Այլապես այն հարցերը, որոնք նրանք իրար ետևից քննարկման են դնում, մեծ հաշվով հնի կրկնությունն են ու որևէ ազդեցություն ունենալ չեն կարող ընդհանուր : Փոխարենը դրանց գնահատականները եւ Սերժ Սարգսյանին ուղղված լղոզված մեսիջները նրանց կարծիքով հավանաբար կարող են իրենց առաջ հերթական անգամ կանաչ լույս վառել: ՀՅԴ հայտարարությունից նախ արձանագրենք, որ պառլամենտական պետության ջատագով ՀՅԴ-ի ջանքերով Հայաստանում այլեւս իրողություն է դառնում այդ համակարգը, որն ըստ նրանց ՝ երկրի առաջընթաց զարգացման խոչընդոտները հաղթահարելու հնարավորություն է՝ առանց զիջելու մեր ազգային-պետական ռազմավարական շահերը: «Համակարգային, որակական բարեփոխումները խորացնելու, անշրջելի դարձնելու անհրաժեշտ նախապայմաններ են ստեղծված», «արդարադատություն երաշխավորող դատական անկախ համակարգի ձևավորման գործընթաց է սկսվել», «ստեղծվել է երկրի միջազգային հեղինակության բարձրացման և բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտ միջավայր», որ այս բոլորի համար պարտական ենք Դաշնակցությանը, քանի որ «Կոալիցիոն կառավարությունը, իր ծրագրին համապատասխան, առաջնորդվում է Դանակցության պաշտպանած՝ «զարգանալ՝ չզիջելով» դժվարին, բայց արժանապատիվ սկզբունքով»: Սակայն ՀՅԴ հայտարարությունը սոսկ ինքնագովեստի փաստաթուղթ չէ, այն բավականին ուշագրավ մեսիջներ է պարունակում: Նախ առաջինը, որ չնայած վարչապետ Կարեն Կարապետյանը գրեթե տանել չի կարողանում ՀՅԴ-ական առնվազն երկու նախարարներին եւ իր վարչապետության սկզբից դա հայտնի դարձավ մամուլին, այդուհանդերձ կոալիցիոն կուսակցությունը շարունակում է քծնել ու գովերգել Կարապետյանի գործունեությունը. <<Վերջին տարիների համեմատ արձանագրվել է աննախադեպ տնտեսական աճ, կտրուկ ավելացել է արտահանման ծավալը, էականորեն բարելավվել է հարկային և մաքսային վարչարարությունը, գերակատարվել է 2017թ. բյուջեն, ընթացքի մեջ են մի շարք ներդրումային ծրագրեր, մարզերում տնտեսական աշխուժության նշաններ կան>>,- արձանագրում են դաշնակցականները: Դրա հակադրում Սերժ Սարգսյանին ուղղված պատասխանատվությունը. <<Անշուշտ, աննախադեպ ծավալ և խորություն ունեցող փոփոխությունները միանգամից չեն կարող արդյունավորվել: Առաջնահերթ խնդիր է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական կյանքը լիարժեքորեն համապատասխանեցնել նոր սահմանադրական կարգին՝ ազատվելով նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից և հաստատել նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ>>: Եթե բացենք դաշնակցականների խուճուճ միտքը, նշանակում է՝ որպեսզի երկրում <<լիարժեքորեն>> իրականացվի այդ բարեփոխումները, անհրաժեժտ է, որ Սերժ Սարգսյանը հեռանա եւ մենք ազատվենք <<նախորդ համակարգի ձևավորած կարծրատիպերից>> , հաստատվի նոր համակարգից բխող ներիշխանական հարաբերություններ: Սակայն ամեն ինչ լղոզվել է սովորության համաձայն, որպեսզի հարկ եղած պարագայում մանեւրի դաշտ ստեղծվի: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye Աշխարհի 3 ամենահզոր միջուկային տերությունների առաջնորդները պետք է խոսեն միմյանց հետ․ Ռուբիո
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am