ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին զգուշացրել ենք. Արտակ Զաքարյան

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Իմ տպավորությամբ, Հայաստանի քաղաքական կյանքն ամեն օր արթնանում է միևնույն պարզունակ խնդրով. «ինչպե՞ս անցկացնել սկսված օրը:

Ի՞նչ գործիքակազմով ու եղանակով խաբել կամ իմիտացնել՝ իբրև թե ինչ-որ բան է արվում, կամ ինչ-որ բան է նախապատրաստվում:

Ինչպե՞ս մարդկանց ուշադրությունը շեղել «իշխանությունների» համար անցանկալի թեմաներից:

Ինչպե՞ս մանիպուլյացնել տարբեր լսարանների ու համարել, որ «առաջադրանքը կատարված է»:

Սա է «իշխանությունների» (և ոչ միայն) հիմնական զբաղմունքն արդեն երկար ժամանակ: Իսկ ինչու՞ է այդպես…

Որքան էլ, որ տարօրինակ հնչի՝ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ չկան:

Թվում է, թե կա «խորհրդարան», կա «կառավարություն», կան հանրային ու պետական ինստիտուտներ ու իրավա-քաղաքական մեխանիզմները, բայց՝ չկան քաղաքական զարգացումներ:

Փոխարենը կան քաղբանտարկյալներ, կա քարոզչական թույն, կա «իշխանության» կողմից խրախուսվող ատելության խոսք և վախի մթնոլորտ, կան երկրի առջև ծառացած բազմաթիվ լուրջ ու վտանգավոր սպառնալիքներ, հանրային խոշոր պրոբլեմներ, լուծումներ պահանջող կենսական հիմնախնդիրներ և այլն…

Այս ամենը կա, բայց չկա քաղաքական գործընթաց, չկա քաղաքական միտք, այսինքն՝ չկա նաև քաղաքականություն:

Միգուցե պատճառն այն է, որ չկան համընդհանուր նպատակնե՞ր: Իսկ, եթե կան՝ միգուցե չկան այդ նպատակներին հավատացող զանգվածներ և առաջնորդող քաղաքական ուժե՞ր…

Կարծում եմ, ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին բազմիցս խոսել ու զգուշացրել ենք:

Ներքաղաքական կյանքի, ակտիվ օրակարգերի, առողջ բանավեճի ու կառուցողական համագործակցության բացակայությունը ցավալիորեն վկայում է Հայաստանի ինքնիշխանության և ներքին ինքնուրույնության նվազման մասին:

Բոլորս խորհրդավոր սպասում ենք, թե ի՞նչ կլինի դրսում, ի՞նչ կասեն Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպե՞ս կարձագանքի Եվրոպան, ի՞նչ կանի Ռուսաստանը, ի՞նչ ընթացք կունենա Իրանի շուրջ զարգացումները, ի՞նչ երաշխիք կտա կամ չի տա ԱՄՆ-ն և այդպես շարունակ…

Իսկ ո՞րն է մեր դերն այս ամենում, ի՞նչ ենք մենք ցանկանում անել, ինչի՞ն ենք մենք ցանկանում ձգտել՝ այսքան աղետներից ու կորուստներից հետո:

Ցավոք, քաղաքական միտքն այս մասին լռում է: Մի՞թե Նիկոլին հաջողվել է սպանել նաև միտքը»:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ Փաշինյանի Մոսկվա գնալուց առաջ Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան ժամանակն է խոստովանել ամենացավալի իրողությունը, որի մասին զգուշացրել ենք. Արտակ Զաքարյան Ի՞նչ Մոսկվա, ի՞նչ Վաշինգտոն․․․ Հայկ Նահապետյանը «մերկացրեց» Արմեն Գրիգորյանին (video) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է Երևանում մեկնարկել է հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը. «Սպուտնիկ Արմենիա» Գլխավոր դատախազն առաջինը արհամարհել է ձեզ․ Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին (video) Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողը վեց կրակոց է արձակել Անի Ավետիսյանի ուղղությամբ Ի՞նչ են քննարկելու Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները. Պեսկովը մանրամասնում է Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը Բողոքը՝ տանը, իշխանափոխությունը՝ սպասման մեջ, արդյունքում՝ անարգել իշխանություն. Վլադիմիր Մարտիրոսյան Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության, Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ. Արմեն Հովասափյան Ի՞նչ է ասել Ալիևը Փաշինյանի մասին, ստեղ չխոսամ, ամոթա... Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանն ու Միրզոյանն ամեն ինչ գաղտազերծել են, վե՛րջ․․․ Արամ Վարդևանյան (video) Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Հենց այդ պահին կասեն՝ «դե ս*կտիր եղեք, գնացեք ձեր ջհանդամի ծոցը». Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ Հանգստացե՛ք, տենց շուստրի քանի՞ եղբայր եք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին լռեցրեց (video) Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան Դու՞ք եք պապլավոկից խոսում․․․ Փաշինյանի շարասյունը Սոնա Մնացականյանին թողել է ընկած․ Մանուկյան (video) Կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Դուք մտածեք՝ վաղը իշխանության չե՛ք լինելու ու այդ պահից․ Արեգա Հովսեփյանը զգուշացրեց ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am