Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության, Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակի կարևոր առանձնահատկություններից մեկը երկու երկրների պետական օրակարգերի սկզբունքային տարբերությունն է։ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության՝ դրան տալով պատմական, գաղափարախոսական, կազմակերպական և միջազգային նշանակություն։ Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ, որի առանցքում սեփական պատմական ու ազգային հարցերից աստիճանաբար հրաժարվելու և դրանք խաղաղության գործընթացին խոչընդոտ ներկայացնելու տրամաբանությունն է։

Ադրբեջանի պարագայում գործ ունենք հետևողական պետական քաղաքականության հետ։ Նշեմ, որ Ադրբեջանում տևական ժամանակ է՝ ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքը», մշակվել է վերադարձի հայեցակարգ, կազմակերպվում են միջազգային համաժողովներ, իսկ այդ գաղափարը հետևողականորեն ներկայացվում է միջազգային կառույցներին։ ՀՀ ամբողջ տարածքը ադրբեջանական պատմական հայրենիք ներկայացնելու փորձը ստացել է պետական հովանավորություն և դարձել ադրբեջանական քարոզչության կարևոր ուղղություններից մեկը։
Ալիևի քաղաքականության առանձնահատկությունն այն է, որ Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունները ներկայացվում են պատմական արդարության վերականգնման, բռնի տեղահանվածների իրավունքների և վերադարձի իրավունքի լեզվով։ Այսպիսով՝ Բաքուն փորձում է իր քաղաքական պահանջներին հաղորդել միջազգային իրավական հարցի տեսք՝ դրանք դարձնելով երկարաժամկետ պետական օրակարգի մաս։
Իսկ ի՞նչ է անում հայաստանյան կառավարիչները. Նիկոլը տարբեր առիթներով հայտարարել է, որ «Արևմտյան Ադրբեջան» հասկացություն գոյություն չունի և այդ գաղափարը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։ Սակայն խնդրի քաղաքական բովանդակությանը հակազդելու փոխարեն՝ նա առաջ է քաշում երկու երկրներում նման խոսույթների դադարեցման գաղափարը:

Մասնավորապես, 2026 թվականի օգոստոսի 24-ին Նիկոլը խաղաղության գործընթացի անշրջելիության պայմաններից մեկը համարեց Հայաստանում արցախահայության վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի մասին խոսույթի դադարեցումը՝ նույն պահանջը ներկայացնելով նաև Ադրբեջանին՝ «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի առնչությամբ։

Սակայն այստեղ էական տարբերություն կա։ Բաքուն իր հայեցակարգը զարգացնում է պետական կառույցների, միջազգային հարթակների և հանրային քարոզչության միջոցով, իսկ Երևանը փորձում է խնդիրը լուծել այդ թեմաների շուրջ խոսակցությունը սահմանափակելու ճանապարհով։ Մինչդեռ հանրային խոսույթի դադարեցումը չի վերացնում դրա հիմքում ընկած քաղաքական նպատակները։

Փաստացի Ադրբեջանը սեփական հասարակության մեջ հետևողականորեն ամրապնդում է Հայաստանի տարածքի նկատմամբ պատմական պատկանելության գաղափարը։ Այդ քաղաքականությունը չի պայմանավորվում ՀՀ կառավարիչների հայտարարություններով և չի դադարելու այն պատճառով, որ Նիկոլը հայկական հասարակության մեջ նման հարցերի քննարկումը համարում է խաղաղության խոչընդոտ։ Բաքուն ունի իր օրակարգը և այն առաջ է տանում՝ անկախ Երևանի քաղաքական նախընտրություններից։

Այս համատեքստում հատկապես վտանգավոր է, որ նիկոլենք խաղաղության գործընթացը վերածում են սեփական հասարակության քաղաքական և պատմական հիշողության վերանայման գործիքի։ Արցախահայության վերադարձի իրավունքը, Ադրբեջանից բռնագաղթած հայերի իրավունքները և Հայաստանի ինքնիշխանության դեմ ուղղված ադրբեջանական հայտարարությունները չեն կարող դառնալ անտեսված թեմաներ՝ Բաքվի հետ հարաբերությունները չբարդացնելու նպատակով։

Այս ամենի մեջ արդեն ակնհայտ են նաև կոլաբորանտիզմի հատկանիշները։ Ալիևը խոսում է «Արևմտյան Ադրբեջանի» մասին, առաջ է տանում Հայաստանի նկատմամբ պատմական պահանջատիրությունը, իսկ Նիկոլն ու նրա թիմը հայ հասարակությանը համոզում են, որ պետք չէ հիշել անցյալը, բարձրաձայնել սեփական իրավունքները, կառչել պատմությունից։ Մեկը ադրբեջանական հասարակության մեջ ամրապնդում է պատմական հիշողությունը՝ այն ծառայեցնելով ՀՀ նկատմամբ պահանջներին, մյուսը հայ հասարակությանն է մղում այդ հիշողությունից հրաժարվելուն։ Հայ ժողովրդին մանկուրտի վերածելու այս քաղաքականությունը դժվար է դիտարկել որպես պարզապես խաղաղության ապահովման միջոց։ Այն ունի քաղաքական հետևանքներ, և այդ հետևանքների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի իշխանությունը։

Ըստ էության՝ Բաքուն փորձում է փոխել Հայաստանի վերաբերյալ միջազգային պատկերացումները, իսկ Երևանը՝ հայ հասարակության վերաբերմունքը սեփական պատմության ու իրավունքների նկատմամբ։ Այլ կերպ ասած՝ սա ոչ թե քաղաքական սխալ է, այլ պետական շահի դեմ գործողությունների և քաղաքական կոլաբորանտիզմի խնդիր»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը Բողոքը՝ տանը, իշխանափոխությունը՝ սպասման մեջ, արդյունքում՝ անարգել իշխանություն. Վլադիմիր Մարտիրոսյան Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը վերածել է պետական քաղաքականության, Նիկոլն ու նրա քաղաքական թիմը Հայաստանում ձևավորում են բոլորովին այլ խոսույթ. Արմեն Հովասափյան Ի՞նչ է ասել Ալիևը Փաշինյանի մասին, ստեղ չխոսամ, ամոթա... Արթուր Խաչատրյան (video) Փաշինյանն ու Միրզոյանն ամեն ինչ գաղտազերծել են, վե՛րջ․․․ Արամ Վարդևանյան (video) Շվեյցարիան պատրաստ է ընդունելու Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին Հենց այդ պահին կասեն՝ «դե ս*կտիր եղեք, գնացեք ձեր ջհանդամի ծոցը». Անդրանիկ Միհրանյանի կոշտ խոսքը (video) Կալասին ՌԴ-ում կարող է սպառնալ մինչև 20 տարվա ազատազրկում. Վոլոդին Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Ստուբը կոչ է արել ԵՄ երկրների առաջնորդներին ուղիղ բանակցություններ վարել Պուտինի հետ Հանգստացե՛ք, տենց շուստրի քանի՞ եղբայր եք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին լռեցրեց (video) Իշխանության արված քայլերը կամ ուշացած են, կա՛մ անարդյունավետ, կա՛մ իրավիճակային. Տիգրան Աբրահամյան Դու՞ք եք պապլավոկից խոսում․․․ Փաշինյանի շարասյունը Սոնա Մնացականյանին թողել է ընկած․ Մանուկյան (video) Կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին Մոնղոլիայի նախագահը հայտարարել է հրաժարականի մասին Դուք մտածեք՝ վաղը իշխանության չե՛ք լինելու ու այդ պահից․ Արեգա Հովսեփյանը զգուշացրեց ՔՊ-ին (video) Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջանում և 7 մարզում Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Անդրանիկ Քոչարյանի և ՔՊ-ականների վրա (video) Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են․ «Հրապարակ» #ՈՒՂԻՂ․ Մոսկվայում՝ հենց այդ գրկում, Փաշինյանին «կխեղդեն»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Իրանում պшտերազմից հետո տեղի են ունեցել անկյունաքարային փոփոխություններ․ առանց դրանց լայն համայնապատկերը հասկանալու՝ առանձին դրվագների վերլուծությունները կարող են հանգեցնել թյուրընկալումների․ Վարդան Ոսկանյան Լա՛վ լսեք՝ ինչ կար հայտարարության տակ․․․ էդ ինչ ծածկադմփոց արեցիք․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Լցանավը hարձակման է ենթարկվել Օմանի ափերի մոտ, ինչից հետո դրա վրա hրդեհ է բռնկվել Հանրապետական սենատորներն առաջարկել են Ուկրաինային 129 մլն դոլար հատկացնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am