«Փաստ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 9-ի նախօրեին տարածաշրջանային իրականության մեջ արձանագրվեց մի զուգահեռ, որն իր խորհրդանշական ծանրությամբ գերազանցում է օրվա բոլոր սենսացիոն վերնագրերը։ Մինչ Իլհամ Ալիևը Ստեփանակերտում տեսախցիկների առջև ցուցադրաբար «բացում» էր Սամվել Կարապետյանի միջոցներով կառուցված հիվանդանոցը, Երևանում այդ նույն հիվանդանոցը կառուցողը գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։
Առաջին հայացքից անկախ թվացող այս երկու իրադարձությունները, ըստ քաղաքական մեկնաբանությունների, միևնույն շղթայի օղակներն են։ Հայկական բարեգործական միջոցներով կառուցված բուժհաստատության՝ Բաքվի կողմից «վերաբացումը» քաղաքական ցուցադրականություն է՝ ուղղված Արցախում հայկական ստեղծարար հետքի յուրացմանն ու ջնջմանը, երբ կյանք պահպանելու համար ստեղծված կառույցը վերածվում է Ադրբեջանի քարոզչական հաղթանակի ցուցափեղկի։ Միևնույն ժամանակ, հիվանդանոցը կյանքի կոչած գործիչը Հայաստանի մայրաքաղաքում հայտնվել է անազատության մեջ այն բանի համար, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի թելադրած սահմանադրական փոփոխությունների օրակարգին և Հայաստանի ինքնիշխանության զիջմանը։
Այս համադրությունը ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին պարտադրանքն ու ներքին քաղաքական որոշումները հայտնվել նույն հարթության վրա։ Իրավական ձևակերպումներից անդին ուրվագծվում է հստակ քաղաքական տրամաբանություն, որի շրջանակում թիրախավորվում են այն գործիչներն ու շրջանակները, որոնք փորձում են դիմադրել տարածաշրջանային նոր իրողությունների անվերապահ ընդունմանը։
Ստեփանակերտում Ալիևի «վերաբացած» հիվանդանոցն ու բարերարի կալանավորումը Երևանում դառնում են ներկա պատմական փուլի երկու բևեռները։ Նոյեմբերի 9-ի նախօրեին տեղի ունեցածն ահազանգ է առ այն, որ արտաքին խորհրդանշական յուրացումներն ու ներքին քաղաքական հաշվեհարդարները փոխլրացնում են միմյանց՝ հասարակությանը կանգնեցնելով շատ ավելի խորը մարտահրավերների առաջ, քան առօրյա լրահոսի աղմուկն է։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը