Միրզոյանը Բրյուսելում խոսել է ինքնիշխանությունը թուլացնելուն ուղղված օտարերկրյա միջամտության փորձերի մասին

Նոյեմբերի 16-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը «Միջտարածաշրջանային անվտանգություն և փոխկապակցվածություն» խորագրով նախարարական հանդիպման շրջանակներում ելույթով է հանդես եկել նաև «Սևծովյան տարածաշրջանում անվտանգության հանձնառությունների առաջմղում» թեմայով քննարկմանը։

Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության նշանակությունն ավելի լայն՝ Սևծովյան տարածաշրջանում տնտեսական զարգացման և փոխկապակցվածության խթանման համատեքստում, և կարևորել է այս ուղղությամբ ԵՄ կողմից ցուցաբերվող ռազմավարական մոտեցումը:

Նախարարն անդրադարձ է կատարել 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը, տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածություններին և արդեն իսկ ձևավորվող տնտեսական կապերին՝ որպես հաստատված խաղաղության անմիջական օգուտներ։ Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման և սահմանի բացման ուղղությամբ շարունակվող ակտիվ երկխոսությանը։

Անդրադառնալով անվտանգության այլ բաղադրիչների՝ նախարար Միրզոյանն իր խոսքում անդրադարձել է հիբրիդային սպառնալիքներին, այդ թվում՝ օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիաներին և միջամտության փորձերին, որոնք միտված են ինքնիշխանության թուլացմանը, ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ հանրային վստահության խաթարմանը: Դրանց դիմակայելու հարցում ընդգծվել է համախոհ գործընկերների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը և այդ ուղղությամբ գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Հայաստանի պատրաստակամությունը։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ադրբեջանի ԱԳ նախարարները կամ վերջիններիս տեղակալները:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Դե պատասխանե՛ք, դուք ինչի՞ց եք վախենում․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Ղազախստանն արգելել է ձվի ներմուծումը, ներառյալ՝ Հայաստանից Թուրքիայում ֆինանսական սկանդալ է բռնկվել․ կասկածի տակ է հայտնվել Էրդողանի համախոհը ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանի ցինիկ պահվածքն ու ընդդիմադիրների պատասխանը (video) Խոստովանում է և բացահայտում․ինչ խառնաշփոթ է ՔՊ-ի ներսում․․․ (video) Միրզոյանը Բրյուսելում խոսել է ինքնիշխանությունը թուլացնելուն ուղղված օտարերկրյա միջամտության փորձերի մասին Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև «Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով» Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանում պատերազմը ձգվի երկու տարի «Փաստ». Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ «Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ «Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը «Փաստ». Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը «Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք» Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման օրակարգը համաձայնեցված է. Պեսկով «Մատյան գունդ» են ձեւավորել․ «Հրապարակ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ» Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ» Բոյկոտ, թե՞ պայքար․ «Հրապարակ» ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am