«Փաստ». Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին շրջանում հայտնվել է ռազմավարական խոր հակասությունների մեջ, որտեղ ցանկալին իրականության տեղ ընդունելու փորձերը բախվում են աշխարհաքաղաքական կոշտ իրողություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ երկու տասնամյակ անց Հայաստանը Եվրոպական միության կազմում տեսնելու հեռանկարի մասին, զուգորդվում են ԵԱՏՄ և ԵՄ առանցքների միջև անընդհատ ճոճվելու քաղաքականությամբ։ Այս մոտեցումը, որն իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «բալանսավորված» կամ դիվերսիֆիկացված դիվանագիտություն, ըստ քննադատների, իրականում բացահայտում է արտաքին քաղաքական հստակ ռազմավարության բացակայությունը։ Երկարատև միակողմանի եվրոպամետ սիրախաղերից և Արևմուտքի անվտանգային հովանոցում իրական, գործնական երաշխիքներ չգտնելուց հետո, պաշտոնական Երևանը ստիպված է կրկին շրջվել դեպի Մոսկվա՝ փորձելով մեղմել սեփական անհետևողական քայլերի հետևանքով առաջացած լարվածությունը։

Այս իրողության վառ դրսևորումն էր Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ կայացած հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը։ Եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցելությունների ֆոնին՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ առաջիկայում՝ դեկտեմբերին, երեք անգամ մեկնելու է Ռուսաստան՝ բանակցությունների համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կհաջողվի պահպանել բարեկամական մթնոլորտը և չխաթարել հարաբերությունները Մոսկվայի հետ։ Փաստացի, հենց եվրոպական հարթակից արված այս խոստովանությունը ցույց տվեց, որ Երևանը ստիպված է հրատապ կարգով փորձել կարգավորել Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ արևմտյան ուղղությամբ արված խաղադրույքներից սպասված անվտանգային ու տնտեսական արդյունքները չստանալուց հետո։

Այս իրողությունների համատեքստում հատկանշական է, որ երկար տարիներ քաղաքական դաշտում և փորձագիտական հարթակներում հնչում էին զգուշացումներ և կոչեր՝ չգնալ Մոսկվայի հետ հարաբերությունների սրման ճանապարհով, սակայն իշխանությունները շարունակեցին վարել քաղաքականություն, որը փաստացի հանգեցրեց դաշնակցային կապերի խաթարմանը։ Դրա հետևանքով հայկական գյուղատնտեսական և մի շարք այլ ապրանքների մուտքը ռուսական շուկա պարբերաբար խոչընդոտվեց կամ փակվեց, կիրառվեցին տարատեսակ տնտեսական սահմանափակումներ, և Ռուսաստանում աստիճանաբար ձևավորվեց Հայաստանը որպես ոչ բարեկամական երկիր ընկալելու միտում։ Այս գործընթացների բացասական ազդեցությունն արդեն իսկ զգացվում է Հայաստանի տնտեսության վրա, ինչի ֆոնին օրինաչափ հարց է առաջանում՝ ո՞վ է կարողանալու հաշվարկել, թե ինչ գին է վճարելու հայ գյուղացին, Հայաստանի շարքային բնակիչն ու ողջ ժողովուրդը այդ խոշոր վնասների աստիճանական վերականգնման համար, և արդյոք կհաջողվի կրկին բացել այն դռները, որոնք Մոսկվան փակեց Երևանի առաջ, մինչդեռ Եվրոպան ու Արևմուտքն այդպես էլ փակ պահեցին հայկական տնտեսության համար։

Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանը տարբեր առիթներով ներկայացնում է հակադարձ փաստարկներ՝ նշելով, որ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բխում է երկրի ինքնիշխանության ամրապնդման և անվտանգային ռիսկերի նվազեցման անհրաժեշտությունից, իսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները պայմանավորված են տարածաշրջանային փոփոխված իրողություններով և դաշնակցային պարտավորությունների շուրջ առաջացած տարաձայնություններով։ Սակայն միջազգային հարաբերություններում բարի ցանկություններն ու հույսերը երբեք չեն կարող փոխարինել սառը հաշվարկին և պետական շահի իրատեսական գնահատմանը, իսկ նախորդող քաղաքական քայլերն ու հռետորաբանությունն արդեն իսկ լուրջ վնաս են հասցրել երկկողմ վստահությանը։

Այս իրավիճակում Երևանը հայտնվել է բարդագույն երկընտրանքի առջև, որտեղ ժամանակ շահելու մարտավարությունը գնալով սպառում է իրեն։ Մի կողմից՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա սրումը կարող է հանգեցնել սոցիալտնտեսական լուրջ ցնցումների, մասնավորապես՝ էներգակիրների, գազի սակագնի և տնտեսական արտոնությունների վերանայման վտանգով, ինչը հատկապես ձմռան ամիսներին լուրջ մարտահրավեր կդառնա տնտեսության համար։ Մոսկվայում այլևս չեն բավարարվում միայն բարեկամական մթնոլորտ պահպանելու մասին հայտարարություններով և սպասում են կոնկրետ քայլերի։ Մյուս կողմից՝ ռուսական կողմի պահանջներին ընդառաջ գնալը և գործնական զիջումների գնալը կարող են առաջացնել Արևմուտքի կոշտ արձագանքն ու դժգոհությունը։

Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական այս բացթողումների հիմքում ընկած է աշխարհաքաղաքական իրողությունների թերի ընկալումը։ Ըստ քննադատական գնահատականների՝ Եվրոպական միության կողմից Հայաստանին որպես լիիրավ անդամ ընդունելու իրական քաղաքական կամք և ինստիտուցիոնալ նախադրյալներ գոյություն չունեն, իսկ քսանամյա հեռանկարով տրվող խոստումները չեն կարող լուծել երկրի առջև ծառացած այսօրվա անվտանգային ու տնտեսական մարտահրավերները։ Արդյունքում՝ անպատասխան մնացած միակողմանի եվրոպական ձգտումներից հետո պաշտոնական Երևանը կրկին ստիպված է վերադառնալ մոսկովյան բանակցային սեղանի շուրջ՝ փորձելով փրկել այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել տնտեսական և անվտանգային լուրջ ցնցումներից խուսափելու համար։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Հայաստանում ծավալվել են գործընթացներ, որոնք առճակատման նոր համաշխարհային հարթակ են դարձել. Մեդվեդև «Իրավունք». ԱԽ նախկին քարտուղարը սպառնում է կատարել «քայլ ձիով» Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանում պատերազմը ձգվի երկու տարի «Փաստ». Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ «Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ «Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը «Փաստ». Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը «Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք» Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման օրակարգը համաձայնեցված է. Պեսկով «Մատյան գունդ» են ձեւավորել․ «Հրապարակ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ» Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ» Բոյկոտ, թե՞ պայքար․ «Հրապարակ» ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94 Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է Ռոսգվարդիայի աշխատակիցների մոտ թմրանյութ է հայտնաբերվել Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ Գրանցվել է -40°C Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-ն
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am