«Փաստ». Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը

«Փաստ» թերթը գրում է. «Դատաիրավական համակարգում տեղի ունեցող վերջին զարգացումները կրկին օրակարգ են բերում դատավորի անկախության, իրավական համաչափության և քաղաքական պատասխանատվության հարցերը։ Անձեռնմխելիությունից զրկված դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, և որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։

Մասիս Մելքոնյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), իսկ Գևորգ Պողոսյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գործը կապված է գաղտնալսման արդյունքում ի հայտ եկած տվյալների հետ, ըստ որոնց՝ դատավոր Մելքոնյանը ժամանակավորապես վերացրել է վարորդական իրավունքից զրկված անձի՝ երկրից մեկնելու արգելքը՝ հնարավորություն տալով վերջինիս լքել Հայաստանի տարածքը։ Թե արդյոք առկա է հանցակազմ կամ պաշտոնեական չարաշահում, վերջնականապես պետք է պարզեն իրավապահ մարմիններն ու դատարանը։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, անհրաժեշտ է բոլոր դեպքերում պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Այս իրավական գործընթացը, սակայն, հանրային և քաղաքական դաշտում ստացել է շատ ավելի լայն հնչեղություն։ Դիտորդների և ընդդիմադիր շրջանակների գնահատմամբ՝ դատավոր Մասիս Մելքոնյանի անունը տարիներ շարունակ ասոցացվել է ոչ թե դատական պրակտիկայի ակադեմիական բացառիկությամբ, այլ հանրային-քաղաքական հնչեղություն ունեցող գործերով կալանքի խափանման միջոցը պարբերաբար և անվերապահորեն կիրառելու գործելաոճով։

Հանրային քննադատության հիմքում այն դիտարկումն է, որ տևական ժամանակ Մելքոնյանի կայացրած դատական ակտերով ազատությունից զրկվել են մի շարք ընդդիմադիր գործիչներ, հոգևորականներ և հասարակական դեմքեր։ Մասնավորապես, նրա կայացրած որոշումների արդյունքում տարբեր ժամանակահատվածներում կալանավորվել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, Հայաստանի ազգային հերոս, գեներալ Տիրան Խաչատրյանը, ՀՅԴ անդամներ Վահե Դանիել յանը և Գերասիմ Վարդանյանը, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալ յանը, «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթել յանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը, փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին՝ Վահագն Մախսուդյանը և այլն։

Քաղաքական վերլուծաբանների և հանրային գործիչների գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակն ունի խորքային և խորհրդանշական ենթատեքստ։ Երբ դատական համակարգում «կալանք» եզրույթը կիրառվում է առանց խիստ անհրաժեշտության ու համաչափության՝ հաճախ ընկալվելով որպես գործադիր իշխանության քաղաքական նպատակահարմարության սպասարկում, դատավորների մոտ կարող է ձևավորվել կեղծ տպավորություն, թե իրենք այդ կերպ ձեռք են բերում երկարաժամկետ երաշխիքներ և անձեռնմխելիության «ապահովագրություն»։

Սակայն քաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ իրավական սկզբունքներից շեղվելը և իրավիճակային հավատարմությունը չեն կարող ծառայել որպես հուսալի պաշտպանություն։ Հենց որ առաջանում է շահերի բախում կամ քաղաքական նպատակահարմարության փոփոխություն, համակարգը հեշտությամբ հրաժարվում է երեկվա «անփոխարինելի» համարվող կադրերից։ Այս իրավիճակը լուրջ ազդակ է ողջ դատական կորպուսի համար. մասնագիտական սկզբունքայնությունն ու օրենքի գերակայությունը, որոնք պահի տակ կարող են թվալ խոչընդոտ, իրականում դատավորի միակ հուսալի պաշտպանությունն են՝ թույլ չտալով, որ նույն իրավական մեխանիզմները մի օր կիրառվեն հենց իրենց նկատմամբ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Իրանում պատերազմը ձգվի երկու տարի «Փաստ». Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞ «Հրապարակ»․ ՔՊ-ում ընդվզում են Ավինյանի «ախորժակի» դեմ «Իրավունք». «Արմենի մասով նեյտրալ խաղացեք, ես կասեմ, որ ժամանակը գա». Փաշինյանի հրահանգը «Փաստ». Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը «Իրավունք». Փաշինյանը ՔՊ-ին հստակ հրահանգ է իջեցրել. «Սսկվեք, Ռուսաստանի թեմայով չդնեք-չվերցնեք» Թուրքիան իրեն Կովկասի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի ապահովման կենտրոնական օղակ է անվանել ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման օրակարգը համաձայնեցված է. Պեսկով «Մատյան գունդ» են ձեւավորել․ «Հրապարակ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ» Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ» Բոյկոտ, թե՞ պայքար․ «Հրապարակ» ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94 Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է Ռոսգվարդիայի աշխատակիցների մոտ թմրանյութ է հայտնաբերվել Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ Գրանցվել է -40°C Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-ն Մորաքրոջ հարսանիքից ժամեր անց 15-ամյա տղան մահացու վթարի է ենթարկվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am