Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործով 6 քննիչ է ներգրավվել և 3 դատախազ։

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քննչական խմբի ստեղծելու հանգամանքը զարմացրել է դատավոր Մելքոնյանին, թե ինչու են 6 քննիչ ու 3 դատախազ ներգրավվել իր դեմ հարուցված քրեական գործով։

Սակայն սա դեռ սկիզբն է։ Դատական համակարգում աղմկահարույց քրեական գործերը այսքանով չեն ավարտվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ իրավապահ համակարգում կարծիք է հնչել, որ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործերով դատական համակարգի աղմկահարույց քրեական գործերը չեն ավարտվելու, ու սլաքները գնում են դեպի Հակակոռուպցիոն դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը օպերատիվ աշխատում է հակակոռուպցիոն դատարանի շուրջ, թե ինչ կբացահայտվի, ժամանակը ցույց կտա։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեում, երբ դատավոր Մասիս Մելքոնյանին քննիչը հարցեր է ուղղել, վերջինս ասել է, որ, օգտվելով մեղադրյալի իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին դատավոր Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի մեղադրանք առաջադրվեց, և խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը:

Հիշեցնենք, որ քրեական գործը բացառապես կապված է Մասիս Մելքոնյանի վարույթում քննվող՝ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու դեպքին: Դատավորին վերագրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու արարք, որը դրսևորվում է նրանում, որ դատավոր Գևորգ Պողոսյանի դրդմամբ փոխել է իր վարույթում գտնվող գործով մեղադրյալի խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, և գրավ կիրառել:

Հայտնել էինք, որ դատավորներին գաղտնալսել են: Մասնավորապես, գաղտնալսման ժամանակ դատավոր Գագիկ Պողոսյանը, որը դատական համակարգում մեծ հարգանք ունի, դիմում է Մասիս Մելքոնյանին խնդրանքով։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ դատավոր Պողոսյանը խնդրում է Մասիս Մելքոնյանին օգնել իր ծանոթներից մեկին, որը, վարորդական իրավունքից զրկված լինելով, մեքենա է վարել և հայտնվել մեղադրյալի աթոռին։ Կարո՞ղ է արդյոք վերացնել խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, որպեսզի նշված անձը երկրից դուրս գա և վերադառնա։ Դատավոր Պողոսյանի այս խնդրանքը Մասիս Մելքոնյանը չի մերժում և ընդառաջում է նրան»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Մատյան գունդ» են ձեւավորել․ «Հրապարակ» Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ» Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի գործով ներգրավվել է 6 քննիչ և 3 դատախազ․ իրավապահները նոր բացահայտումներ են նախապատրաստում․ «Ժողովուրդ» Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է․ «Ժողովուրդ» Արմավիրի դատարանից փախուստի դիմած Հենրիկ Ենոքյանը․ ի՞նչ է հայտնի նրա հոր մասին․ «Ժողովուրդ» ՔՊ-ական պատգամավորի ամուսինը՝ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ․ ինչ ունեցվածք ունեն Ռոման Տերտերյանն ու Մարիամ Պողոսյանը․ «Ժողովուրդ» Փոխնախարարի պաշտոնից հեռացված Լևոն Հակոբյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնն է «ուզում»․ «Ժողովուրդ» Բոյկոտ, թե՞ պայքար․ «Հրապարակ» ԱՄՆ-ն մշակում է նոր միջուկային ավիառումբ՝ B94 Բաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ է Ռոսգվարդիայի աշխատակիցների մոտ թմրանյութ է հայտնաբերվել Ես ներողություն եմ հայցում ողջ եզդի ժողովրդից՝ իմ որոշ ազգակիցների ստոր ու աններելի պահվածքի համար Ավտովթար Երևանում՝ հնդիկ վարորդի մասնակցությամբ. կան վիրավորներ Գրանցվել է -40°C Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-ն Մորաքրոջ հարսանիքից ժամեր անց 15-ամյա տղան մահացու վթարի է ենթարկվել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավ է խորտակվել Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան «Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան Նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին․ Տոնոյան 20 մլն դրամի կաշառքի գործով ՊԵԿ և հարկադիր ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել Ամերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am