Մորաքրոջ հարսանիքից ժամեր անց 15-ամյա տղան մահացու վթարի է ենթարկվել

Գավառի դպրոցի տնօրեն Նինի Գուլոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասներ է պատմել դպրոցականների մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարից։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենան Նորատուս–Գավառ ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով երկու տուժածներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն։ Ճանապարհին նրանցից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Մահացածը Գավառի 15-ամյա բնակիչ Ռաֆայել Բ.-ն է, վիրավորը՝ 17-ամյա Դավիթ Բ.-ն։ Երկուսն էլ սովորում էին Գավառի ավագ դպրոցում և ընկերներ էին։

Գուլոյանը հայտնել է, որ վիրավորը սովորում էր 11-րդ, իսկ մահացածը՝ 10-րդ դասարանում։

«Որքանով ինձ հայտնի է, նրանք թաքուն վերցրել են Դավիթի հոր մեքենայի բանալիները՝ մի պտույտ անելու համար, իսկ վերադարձի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին։ Մահացածին վթարի վայրից 20 մետր հեռավորության վրա են գտել՝ կյանքի նշաններով։ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,– նշել է դպրոցի տնօրենը։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, իսկ հուղարկավորությունը՝ վաղը չէ մյուս օրը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Մորաքրոջ հարսանիքից ժամեր անց 15-ամյա տղան մահացու վթարի է ենթարկվել Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավ է խորտակվել Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան «Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան Նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին․ Տոնոյան 20 մլն դրամի կաշառքի գործով ՊԵԿ և հարկադիր ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել Ամերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնել Ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Պուտինը կորոշի Խոշոր վթար՝ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ Արմենիա Ամերիկյան ԱԹՍ է կալանվել TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ Շարմազանով Ես թույլ չեմ տալու հաշվեհարդար. պաշտպանելու եմ Սրբուհի Գալյանի զավակին․ Զոհրաբյան #ՀԻՄԱ․ Մենյուում Հայաստանն է․․․ լրջագույն վտանգներ են սպասվում առաջիկայում․ քննարկում (video) Հոգեբույժ չեմ, բայց Նիկոլը ոնց որ բանանը․․․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր» «Դուք վախենու՛մ եք․․․ դուք եք մեղավորը և պատասխան եք տալու»․ Արթուր Միքայելյան (video) Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում Ով «քցվեց» շատ խիստ պատասխան է ուզելու Փաշինյանից․ Մեսրոպ Մանուկյան (video) Տեղի է ունեցել ոճրագործություն․ սրանք փաստերով առկա են, որոնք բացահայտվելու են․․․ Գոհար Մելոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am