Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան

«Առողջության իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ, բժիշկ-փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է.

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ԽՆԱՄԻ-ԾԱՆՈԹ-ԲԱՐԵԿԱՄ
Այսօր առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անձամբ է այցելել «Գյումրի» բժշկական կենտրոն՝ աշխատակազմին ներկայացնելու բժշկական կենտրոնի տնօրենի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանին։

Նշանակումն ուշագրավ է մի քանի առումով։

Նախ՝ Դավիթ Գևորգյանը, թեև ծնունդով Շիրակի մարզից է, մասնագիտական գործունեությունը հիմնականում ծավալել է Երևանում։ Մինչ նշանակումը նա աշխատել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնի ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում՝ որպես վիրաբույժ։

Այսպիսով, Արմեն Իսահակյանից հետո «Գյումրի» բժշկական կենտրոնի ղեկավարումը վստահվել է ոչ թե կառույցի ներսում երկար տարիներ աշխատած և համակարգին քաջատեղյակ մասնագետին, այլ Երևանից հրավիրված բժշկին։

Արդյո՞ք նորանշանակ պաշտոնյան նշանակվել է «Գյումրի» ԲԿ-ն կառավարելու համար, թե՞ նրա նշանակման հիմքում կան նաև «Էրեբունի» և «Նաիրի» բժշկական կենտրոնների հետ կապված այլ նպատակներ։

Կամ գուցե նախարարը չափազանց բարձր է գնահատում «Էրեբունի» ԲԿ-ի շարքային վիրաբույժի կառավարչական փորձը, որի մասին, առնվազն հանրությանը, տեղեկություններ հայտնի չեն։

Իսկ գուցե այս նշանակման հարցում աշխատել է Խ-Ծ-Բ (խնամի-ծանոթ-բարեկամ) սկզբունքը։

Ժամանակը ցույց կտա։

Հ.Գ. Առողջապահության նախարարին խնդրում եմ հրապարակել նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Գևորգյանի ամբողջական մասնագիտական կենսագրությունը՝ կրթության, մասնագիտական աշխատանքային ստաժի և կառավարչական փորձի վերաբերյալ տվյալներով, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա գնահատելու՝ արդյոք նրա նշանակումը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին և արդյոք պահպանվել են նշանակման համար անհրաժեշտ իրավական չափանիշները»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավ է խորտակվել Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան «Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան Նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին․ Տոնոյան 20 մլն դրամի կաշառքի գործով ՊԵԿ և հարկադիր ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել Ամերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնել Ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Պուտինը կորոշի Խոշոր վթար՝ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ Արմենիա Ամերիկյան ԱԹՍ է կալանվել TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ Շարմազանով Ես թույլ չեմ տալու հաշվեհարդար. պաշտպանելու եմ Սրբուհի Գալյանի զավակին․ Զոհրաբյան #ՀԻՄԱ․ Մենյուում Հայաստանն է․․․ լրջագույն վտանգներ են սպասվում առաջիկայում․ քննարկում (video) Հոգեբույժ չեմ, բայց Նիկոլը ոնց որ բանանը․․․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր» «Դուք վախենու՛մ եք․․․ դուք եք մեղավորը և պատասխան եք տալու»․ Արթուր Միքայելյան (video) Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում Ով «քցվեց» շատ խիստ պատասխան է ուզելու Փաշինյանից․ Մեսրոպ Մանուկյան (video) Տեղի է ունեցել ոճրագործություն․ սրանք փաստերով առկա են, որոնք բացահայտվելու են․․․ Գոհար Մելոյան (video) «Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը Փաշինյանի իշխանությանը մի բան եմ զգուշացնում․ Ռուբեն Մխիթարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am