TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ Շարմազանով

Ներկայացնում ենք ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի ելույթը․

«Գլխավոր ասամբլեայի հարգելի կազմակերպիչներ և մասնակիցներ,

Հայաստանի Հանրապետական կուսակցության անունից ողջունում եմ “Ազգերի ազատության համար” միջազգային շարժումը:

Հին միաբևեռ աշխարհակարգն անցյալում է, և նրան անխուսափելիորեն փոխարինելու է գալիս բազմաբևեռությունը։ Այս համատեքստում ցանկանում եմ կարևորել հոկտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի չորրորդ կոմիտեի կողմից “գաղութատիրության ժամանակակից սպառնալիքներին հակազդելու մասին” բանաձևի ընդունումը: Բազմաբեւեռությունը միակ պատմական հնարավորությունն է արդար աշխարհակարգ կառուցելու համար, որտեղ յուրաքանչյուր ինքնիշխան պետության ձայնը պետք է լսելի լինի՝ անկախ նրա տնտեսական կամ ռազմական հզորությունից:

Ժամանակակից աշխարհում կարևոր դեր է խաղում միջկուսակցական համագործակցությունը։ ՀՀԿ-ն բարձր է գնահատում “Եդինայա Ռոսիա”կուսակցության հետ դաշնակցային կապերը ։

Հենց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Հայաստանը դարձավ ԵՏՄ լիիրավ անդամ։ Նույն ժամանակահատվածում նոր մակարդակի բարձրացավ ռազմավարական հումանիտար համագործակցությունը, որի վառ խորհրդանիշը դարձավ Մ. Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի բացումը 2015 թվականին: 2010 թվականին ստորագրվել է արձանագրություն Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թվականը երկարաձգելու մասին, իսկ 2016 թվականին Երևանում ընդունվել Է ՀԱՊԿ զարգացման ռազմավարությունը։ Մենք հետևողականորեն հայտարարում ենք՝ Հայաստանը պետք է զարգացնի երկկողմ դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ, ինչպես նաև ակտիվորեն խորացնի ինտեգրումը ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում:

Գործընկերներ,

Նեոգաղութատիրության սպառնալիքը կանգնած է անմիջականորեն և իմ երկրի առջև։
“Ինտեգրացիա” և “տրանսպորտային ապաշրջափակում” կարգախոսների ներքո արտաքին ուժերը փորձում են մեր երկիրը դարձնել սուբյեկտայնությունից զուրկ լոգիստիկ կցորդ։ Այդ սպառնալիքն առաջին հերթին բխում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից և Ադրբեջանից, որոնց ծավալապաշտական քաղաքականությունն ուղղված է հայկական պետության տնտեսական և քաղաքական խեղդմանը:

Այս գործընթացում լուրջ ռիսկի գործոն է հանդիսանում այսպես կոչված TRIPP նախագիծը (Trump Route for International Peace and Prosperity) ։  Հայաստանի Սյունիքի մարզով տնտեսական բարգավաճման քողի տակ առաջ մղվող միջազգային տարանցիկ միջանցքն իր մեջ ուղղակի սպառնալիք է պարունակում սեփական ռազմավարական ենթակառուցվածքի, հողի և ինքնիշխանության նկատմամբ Հայաստանի վերահսկողության լիակատար կորստի համար՝ հօգուտ անդրազգային կորպորացիաների և Անկարայի ու Բաքվի աշխարհաքաղաքական հավակնությունների: Սա 21-րդ դարի նեոգաղութատիրական պրակտիկայի դասական դրսևորում է, երբ պետության ինքնիշխան իրավունքները փոխանակվում են ուրիշի առևտրային և ռազմական շահերը սպասարկելու համար:

Մեր ժամանակների ևս մեկ աղաղակող արատ է մնում երկակի ստանդարտների ցինիկ կիրառումը։

Ազգերի ինքնորոշման իրավունքը հստակ ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ։  Կանոնադրության 1-ին և 55-րդ հոդվածներում ուղղակիորեն խոսվում է ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքների նկատմամբ հարգանքի հիման վրա ազգերի միջև բարեկամական հարաբերությունների զարգացման մասին:

Բայց այսօր միջազգային իրավունքն ընտրովի է կիրառվում։
2023 թվականին Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը պայքարել է ինքնորոշման հիմնարար իրավունքի իրացման համար,ենթարկվել է էթնիկ զտման։  Իսկ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները 2023 թվականի հոկտեմբերից առ այսօր ապօրինի պահվում են ադրբեջանական բանտերում։ Նրանց ազատագրման համար պայքարը յուրաքանչյուրի պարտքն է, ով հավատում է արդարությանը:

Երկակի ստանդարտների և ազատությունների ճնշման համակարգը արմատներ է գցել նաև բուն Հայաստանի ներսում. Այսօր մեր երկրում կան բազմաթիվ քաղբանտարկյալներ, որոնք փաստացի զրկված են ազատությունից՝ նեոգաղութատիրական ուղեգծի դեմ իրենց բաց, սկզբունքային պայքարի և ազգային ինքնիշխանության պաշտպանության համար։

Մեզ փորձում են ներշնչել, թե ազատությունը սեփական արմատներից, արժեքներից ու պատմությունից հրաժարվելն է։  Բայց ազգերի իրական ազատությունը սեփական ինքնությունը պահպանելու և իրենց ժողովրդի ինքնիշխան կամքի հիման վրա անկախ պետություն կառուցելու իրավունքն է:

Սիրելի բարեկամներ,

Վստահ եմ, որ երկակի ստանդարտների համակարգը պետք է մնա անցյալում։  Միայն բազմաբեւեռ աշխարհում, որը հիմնված է փոխադարձ հարգանքի, շահերի հավասարակշռության եւ ավանդական արժեքների պահպանման վրա, մենք կկարողանանք հաղթահարել ներկայիս համակարգային ճգնաժամը։

Վերջում թույլ տվեք շնորհակալություն հայտնել “Եդինայա Ռոսիա”-ի մեր գործընկերներին հրավերի և այս կարևոր միջոցառումը անթերի կազմակերպելու համար:

Շնորհակալություն ուշադրության համար»:

 

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներ տեղափոխող նավ է խորտակվել Ատելության քաղաքականությունից դեպի բարոյական վերածնունդ. ինչպե՞ս կոտրել ռեժիմի արժեքային թակարդը Պետություն–մասնավոր համագործակցությու՞ն, թե՞ խնամի-ծանոթ-բարեկամ․ Անուշ Պողոսյան «Հույսը դրել են Թուրքիայի կառավարության կողմից սուբսիդավորվող բեռնատար ինքնաթիռների վրա». Պեդրո Զարոկյան Նման իրողությունները հակասում են ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներին․ Տոնոյան 20 մլն դրամի կաշառքի գործով ՊԵԿ և հարկադիր ծառայության պաշտոնյաներ են ձերբակալվել Ամերիկյան ընկերությունները ցանկանում են Թուրքիայից գազային տուրբիններ գնել Ձյուն և մառախուղ է, տեսանելիությունը՝ մինչև 50 մետր Պուտինը կորոշի Խոշոր վթար՝ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ Սպուտնիկ Արմենիա Ամերիկյան ԱԹՍ է կալանվել TRIPP նախագիծը Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ ուղղակի սպառնալիք է․ Շարմազանով Ես թույլ չեմ տալու հաշվեհարդար. պաշտպանելու եմ Սրբուհի Գալյանի զավակին․ Զոհրաբյան #ՀԻՄԱ․ Մենյուում Հայաստանն է․․․ լրջագույն վտանգներ են սպասվում առաջիկայում․ քննարկում (video) Հոգեբույժ չեմ, բայց Նիկոլը ոնց որ բանանը․․․ Էդգար Ղազարյան (video) Ինչ է կատարվում Սպիտակում ընտրություններից առաջ. «Արմլուր» «Դուք վախենու՛մ եք․․․ դուք եք մեղավորը և պատասխան եք տալու»․ Արթուր Միքայելյան (video) Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում Ով «քցվեց» շատ խիստ պատասխան է ուզելու Փաշինյանից․ Մեսրոպ Մանուկյան (video) Տեղի է ունեցել ոճրագործություն․ սրանք փաստերով առկա են, որոնք բացահայտվելու են․․․ Գոհար Մելոյան (video) «Ով որ ձեր բոլորի մեջ փոքրագույնն է, նա՛ է մեծը». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի քարոզը Փաշինյանի իշխանությանը մի բան եմ զգուշացնում․ Ռուբեն Մխիթարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am