Եթե բանը հասավ հանրաքվեի, իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի. Մուրազի

Ակնհայտ է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, ընդ որում, ընտրություններից հետո իմ համոզումն է եղել, որ քաղբանտարկյալների թիվը ավելանալու է, որովհետև երբ իշխանությունը կարողանում է վերարտադրվել, ավելի լկտիանալու է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց Politik.am–ի խմբագիր Բորիս Մուրազին։

«Ես կանխատեսել էի, որ եթե ընդիմությունը որևէ քայլ չձեռնարկի, ապա հերթով բոլոր առաջնորդներին կալանավորելու են։ Նախ ինչու հերթով, որովհետև ամեն անգամ որևէ քաղաքական միավորի առաջնորդի կալանավորում են, մյուս քաղաքական միավորները կարծում են, թե իրենց գուցե հերթը չհասնի և դա ըստ էության ջլատում է իրենց ուժերը։

Փաշինյանը հասկացել է հայաստանյան քաղաքական կյանքի տրամաբանությունը։ Մենք ցավոք սրտի կամ բարեբախտաբար ունենք քաղաքական համակարգ, որտեղ ուժերը ունեն շատ վառ երևացող ուղղակի առաջնորդներ, և այդ առաջնորդից ներքև ասենք գուցե մինչև հինգ-վեցերորդ տեղը իր մակարդակին ձգտող հանրային ընկալում ունեցող գործիչ չկա, և երբ դու մեկուսացնում ես առաջնորդին,իշխանության դեմ պայքարող քաղաքական ուժերի գործողությունների պլանն է փոխվում, եթե մինչև այդ իր դեմ էին պայքարում, կալանավորումներից հետո պայքարում են այդ մարդկանց ազատության համար, բայց սա սխալ մոտեցում է ընդիմության կողմից։ Ավելի լավ է ուժերը կենտրոնացնել իշխանության փոփոխության օրակարգի վրա և և այդ մարդիկ իշխանության փոփոխությունից հետո ավտոմատ ազատության մեջ կհայտնվեն»,–ասաց նա։

Անդրադառնալով նոր սահմանադրություն ընդունելու օրակարգին, Մուրազին ասաց. «Մենք չենք ունենալու նոր սահմանադրություն, մենք ունենք Ալիևի սահմանադրություն ունենալու հավանականություն։ Իշխանությունը տարբեր գործիքներ կարող է գործադրել։ Ես չգիտեմ, ընդդիմության շարքերում արդյո՞ք չկան այդ վեց հոգին, որ կարող են քվեարկել։ Եթե բանը հասավ ընտրատեղամասերին, ենթադրում եմ, հասկանում եք, թե ինչպես կարող է ավարտվել ընտրական պրոցեսը։

Ասենք, ո՞վ կարող է ակնկալել, որ Վահագն Հովակիմյանը, Աննա Վարդապետյանը, քննչականի ղեկավարը, ԱԱԾ տնօրենը այլ ընտրություն են թույլ տալու։ Կոնկրետ չորս-հինգ մանդատ ընդդիմադիր ուժից ուղղակի խլեցին ուժային գործողությամբ, ի՞նչը պիտի խանգարի իրենց նկարել թիվ։ Դրա համար բանը չպիտի հասնի ընտրության, եթե հասավ ընտրության, ապա կարելի է գրեթե վստահ լինել, որ իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի։ Բայց այստեղ մի հարց էլ կա, եթե բանը հասավ ընտրության, ապա այդ իրավիճակի համար պատասխանատու են նաև ընդդիմադիր ուժերը, որոնք մանդատները վերցնելիս խոստացել են, որ այդ բանը չի հասնելու ընտրության»։

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Բերդկունքում բախվել են «Hongqi»-ն ու «Volkswagen»-ը. կա վիրավոր. դեպքի վայր է ժամանել մարզպետը Փաշինյանին բանտարկելու պահը գալու է, ու․․․ Էդգար Ղազարյան (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը մարտ ամսին ինչ թուղթ է դնելու Փաշինյանի առաջ (video) Եթե բանը հասավ հանրաքվեի, իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի. Մուրազի Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել Համբարձումյան Արգամ Աբրահամյանի թիկնապահի ընտանիքի ֆինանսական վիճակը հոգևոր հովվի սպանությունից հետո էականորեն բարելավվել է. ՔԿ «Հայաստանն ուղղակի ճզմվելու է, եթե Պուտինը գնա այդ քայլին». Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև Կալանավորել են Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին «Դատաստանդ մոտ է․․․ ցիտում եմ՝ հարբեցող ծաղրածու»․ Հռիփսիմե Եգանյանը՝ Փաշինյանին (video) Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ մի կոչ եմ անում․․․ Անի Առաքելյան (video) Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպով քրեական վարույթ նախաձեռնված չէ Փաշինյանի իշխանությունը Արսեն Գևորգյանի սառած մարմինը հանձնեց ընտանիքին, որովհետև․․․ Սուքիասյան (video) Մшհափորձ անողներից մեկին վնասազերծեցի, հանձնեցի ոստիկանությանը, նա ազատ արձակվեց. Արթուր Չախոյան (video) Փաշինյանը պետք է լավ իմանա՝ Արսեն Գեւորգյանի ու մյուսների մահերը անհետեւանք չեն մնալու. Վարդանյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ոչ ոք ձեր թիմակիցների նման անբարոյական ձևով չի թիրախավորել, մինչև հուզվելը հիշե՛ք (video) ՔՊ-ականների ասած այդ խայտառակ մտքերին պետք է կոնկրետ պատասխան տանք․ Ռուբեն Մելիքյան (video) Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին և Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․ Արման Աբովյան Էջմիածնի «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում ծառերի սպանդ է իրականացվել Էլի եկել եմ, տղա՛ եք, դե եկեք․․․ պատերազմի մասնակիցն՝ ԱԺ-ից ՔՊ-ականներին (video) «Փաշինյանն այլևս իշխանություն չունի․․․ այս աղբից մաքրվելու համար մի բան է մնացել»․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am