Կալանավորել են Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին
Բաքվում ձերբակալվել է փաստաբան Էլչին Ամիրովը, ով պաշտպանել է Արցախի ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Բաքվում գերության մեջ գտնվող Դավիթ Իշխանյանի շահերը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ամիրովը, որն աշխատում է թիվ 9 փաստաբանական գրասենյակում, քրեական պատասխանատվության է ենթարկվել քաղաքացու բողոքի հիման վրա։ Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 178.2.2-րդ հոդվածով (կրկնակի կատարված խարդախություն) և 182-րդ հոդվածով (շորթում)։
Դատարանի որոշմամբ փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երեք ամիս ժամկետով կալանքը։ Ներկայումս նա պահվում է Բաքվի քննչական մեկուսարանում։
