Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Այս մասին երկուշաբթի հայտնել է «Իզվեստիա» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը։

«Գեորգի Զուրաբաշվիլիի հետ կապը հաստատված է։ Նրա ռուսաստանցի գործընկերը որոշված է․ դա Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից նշել են, որ բանակցությունների հիմնական ուղղությունները կլինեն առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնումը։

Հրատարակության տեղեկություններով՝ մի շարք ուղղություններով աշխատանքն արդեն սկսվել է։ Մասնավորապես, երկու երկրների գյուղատնտեսական գերատեսչությունների ներկայացուցիչները փորձում են պարզեցնել գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ մատակարարումները։

Թերթը հիշեցնում է, որ Վրաստանի իշխանությունները հոկտեմբերի վերջին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով նոր հատուկ ներկայացուցիչ են նշանակել։ Այդ պաշտոնը զբաղեցրել է երկրի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլին։

Նշված պաշտոնը թափուր էր մնացել 2024 թվականի գարնանից։ Այժմ Թբիլիսին որոշել է վերսկսել Մոսկվայի հետ ուղիղ երկխոսությունը։

ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանը ողջունում է Վրաստանի այս քայլը և հույս ունի, որ նոր նշանակումը խթան կհանդիսանա երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Եթե բանը հասավ հանրաքվեի, իշխանությունը Ալիևի սահմանադրությունը կանցկացնի. Մուրազի Եթե բանտում գտնվող Արթուր Վարդանյանը բարձրաձայնում է առողջական խնդիրների մասին, ուրեմն վիճակը իսկապես լավ չէ. Միքայել Համբարձումյան Արգամ Աբրահամյանի թիկնապահի ընտանիքի ֆինանսական վիճակը հոգևոր հովվի սպանությունից հետո էականորեն բարելավվել է. ՔԿ «Հայաստանն ուղղակի ճզմվելու է, եթե Պուտինը գնա այդ քայլին». Նաիրա Զոհրաբյան (video) Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերն է. Հաջիև Կալանավորել են Դավիթ Իշխանյանի ադրբեջանցի փաստաբանին «Դատաստանդ մոտ է․․․ ցիտում եմ՝ հարբեցող ծաղրածու»․ Հռիփսիմե Եգանյանը՝ Փաշինյանին (video) Նիկոլ Փաշինյա՛ն, քեզ մի կոչ եմ անում․․․ Անի Առաքելյան (video) Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ գործնական և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին. ՌԴ ԱԳՆ Ընտրական գործընթացներն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, դարձել են միջազգային դիմակայության նոր գլոբալ հարթակ. Մեդվեդև Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպով քրեական վարույթ նախաձեռնված չէ Փաշինյանի իշխանությունը Արսեն Գևորգյանի սառած մարմինը հանձնեց ընտանիքին, որովհետև․․․ Սուքիասյան (video) Մшհափորձ անողներից մեկին վնասազերծեցի, հանձնեցի ոստիկանությանը, նա ազատ արձակվեց. Արթուր Չախոյան (video) Փաշինյանը պետք է լավ իմանա՝ Արսեն Գեւորգյանի ու մյուսների մահերը անհետեւանք չեն մնալու. Վարդանյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ոչ ոք ձեր թիմակիցների նման անբարոյական ձևով չի թիրախավորել, մինչև հուզվելը հիշե՛ք (video) ՔՊ-ականների ասած այդ խայտառակ մտքերին պետք է կոնկրետ պատասխան տանք․ Ռուբեն Մելիքյան (video) Մոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին և Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․ Արման Աբովյան Էջմիածնի «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում ծառերի սպանդ է իրականացվել Էլի եկել եմ, տղա՛ եք, դե եկեք․․․ պատերազմի մասնակիցն՝ ԱԺ-ից ՔՊ-ականներին (video) «Փաշինյանն այլևս իշխանություն չունի․․․ այս աղբից մաքրվելու համար մի բան է մնացել»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․ Սիրտս տրաքում է, բայց պետք է այդ քայլն անենք․ Արամ Վարդևանյան (video) Ալեն Սիմոնյանը թշնամուն ուղիղ ասում ա՝ «մենք չմո ենք». քաղաքացի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am