Բորիս Մուրազիի և Հարություն Մկրտչյանի մասնակցությամբ միջադեպով քրեական վարույթ նախաձեռնված չէ
Հանրային ՀԸ եթերում Բորիս Մուրազիի և որպես քաղաքագետ ներկայացող Հարություն Մկրտչյանի միջև միջադեպի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնված չէ։ ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ հաղորդում չեն ստացել։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ հեռուստաբանավեճի ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել Բորիս Մուրազի եւ Հարություն Մկրտչյանի մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանն ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին։ Թեեւ բանավեճը ուղիղ եթերում չի եղել, այլ նախապես կատարված նկարահանումների, այդուհանդերձ, միջադեպը հանրայինի կողմից եթեր է հեռարձակվել։
