Խոշոր հրդեհ Աշտարակում.այրվածքներով հոսպիտալացվել է 1 մարդ
ՀՀ ԱԻՆ հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ, փետրվարի 4-ին, ժամը 20:54-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սմբատ Զորավար փողոցի տներից մեկում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները տնից դուրս են բերել 1973 թ. ծնված Հ. Ս.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Հ. Ս.-ը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:54-ին, մարվել՝ 22:13-ին: Այրվել են երկհարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 100 քմ, խոհանոցը՝ մասամբ՝ մոտ 12 քմ, ննջասենյակը՝ մասամբ՝ մոտ 12 քմ, միջանցքի փայտե հատակը՝ մոտ 6 քմ և չորս դուռ՝ ամբողջությամբ:
