Ս. Սարգսյանի աշխատանքային վերջին օրը փակվելու՞ են նախագահականի դռները մինչ վարչապետի գալը

«Հայկական ժամանակ»-ն արդեն տեղեկացրել էր, որ արդարադատության նախարարությունը մշակել է օրենսդրական նախագիծ, որտեղ ամրագրվել է, որ ապագա վարչապետի նստավայրը լինելու է Բաղրամյան 26-ը: Միաժամանակ մեկ այլ նախագծի համաձայն՝ նախագահական նստավայրի հասցեն Մաշտոցի պողոտա 47-ն է: Այս հասցեում այժմ տեղակայված է Կառավարության ընդունելությունների տունը, որը մասնավորեցման ցանկում էր: Մինչ այս թեեւ հստակեցված չէ, թե՝ պաշտոնական ինչ արարողակարգ է տեղի ունենալու Սերժ Սարգսյանի Բաղրամյան 26-ից դուրս գալու մասով: Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ միաժամանակ ակտիվանում են նոր նախագահի լիազորությունները, որը Բաղրամյան 26-ի հետ կապ չի ունենալու, չի գնալու Բաղրամյան 26, Սերժ Սարգսյանը նրան չի դիմավորելու, ապա նոր նախագահը Սերժ Սարգսյանին հրաժեշտ չի տալու, Սերժ Սարգսյանն էլ նստավայրը նոր նախագահին չի հանձնելու: Օրինակ, 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ նախագահ, նա իր ինաուգուրացիայից հետո տիկնոջ հետ մեկնեց Բաղրամյան 26, որտեղ Ռոբերտ Քոչարյանը նստավայրը հանձնեց նրան եւ հեռացավ: Այս հարցում անորոշություն է նաեւ ՀՀԿ-ականների շրջանում: ՀՀԿ-ի էլիտայում գտնվող պատգմավորներից մեկը «ՀԺ»-ի լրագրողի հետ ունեցած մասնավոր զրույցում նշեց, որ այս հարցով դեռ որեւէ բան չկա հստակեցված, թե Սերժ Սարգսյանի հրաժեշտը ինչպես են կազմակերպելու՝ պաշտոնավարման ավարտի առիթով: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ առաջիկայում քննարկում է լինելու, թե Սերժ Սարգսյանը ինչպե՞ս է դուրս գալու նախագահականից, որ բոլորին պարզ կլինի 20 օրից: Վերջինս հավանաբար նկատի ուներ, որ 20 օրից Սերժ Սարգսյանի հետագա քաղաքական գործունեության մասով ինչ-որ նորություն կլինի՝ պաշտոնական մակարդակով: Չի բացառվում, որ դա կարող է կապված լինել վարչապետի պաշտոնի հետ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը լինի վարչապետի ՀՀԿ-ի թեկնածուն, ապա նա մինչեւ ընտրվելը իրավունք չունի մնալ Բաղրամյան 26-ում: Միաժամանակ հստակեցված չէ, թե այս պահին նախագահի աշխատակազմը ձեւափոխվելու է դառնա վարչապետի աշխատակազմ, թե նրանք տեղափոխվելու են Մաշտոցի 47: «Հայկական ժամանակ»-ն այս հարցերով դիմել էր ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ, սակայն այնտեղից նշել էին, որ մեր հարցերը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: «ՀԺ»-ն ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանին խնդրեց մեկնաբանել՝ եթե լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա պետք է անմիջապես դուրս գա՞ Բաղրամյան 26-ում գտնվող կառույցից, թե կարող է ինչ-որ ժամանակ մնալ: «Ոչ, չի կարող: Ապրիլի 9-ից հետո նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է հետեւաբար դրանից բխող որեւէ գործողության հնարավորություն չկա»,- ասաց Կոստանյանը: Հարցին, թե ի՞նչ պետք է լինի այս շենքի կարգավիճակը մինչեւ վարչապետի ընտրությունը, եթե նախագահն այլ նաստավայր է ունենալու, հնարավո՞ր է ստացվի այնպես, որ պարզապես դռները փակեն եւ գնան, Գեւորգ Կոստանյանը նշեց, որ դա Սահմանադրությամբ չի կարգավորվում:

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Մասիսի ՔՊ թեկնածուն երեխային հեռախոս է խոստացել․ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել Բողոքի ցույց Թուրքիայում՝ ընդդեմ Մեքքայի համաձայնագրի ԶՊՄԿ փոխտնօրենը մասնակցել է «Արժեքների արդյունահանում, բնության վերականգնում» խորագրով քննարկմանը Ադրբեջանը՝ Եվրոպայի էներգետիկ գործընկեր․ Ալիևի այցը Բեռլին և Բաքվի ռազմավարական հաշվարկները Փարիզում մեկնարկել է ուսանողների բողոքի ցույցը Արտակարգ դեպք՝ Լոռիում․ կա վիրավոր Նիկո՛լ, բա ի՞նչ արեցիր 47 միլիոն դոլարը (video) Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների հիմնական հարթակ․ Պեսկով Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է 48-ամյա վարորդը «Opel Astra»-ով վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի Ես էլ ասում եմ՝ ապոկալիպտիկ վիճակ է լինելու․ Արթուր Խաչատրյանի պատասխանը՝ Փաշինյանին (video) Financial Times-ի տեղեկությունը, թե Իսրայելը պլանավորել էր հոկտեմբերի 10-ին հարձակվել Իրանի վրա, կեղծ է․ Նեթանյահու Դավիթ Մաթևոսյանի վերջին նամակը Փաշինյանին. newsline Սրանք ընտրություններ իրականացնում են՝ «զենքը մարդկանց գլխին դնելով»․ Հովհաննես Իշխանյան (video) Գալիք մեկ տարվա ընթացքում իրադարձությունները զարգանալու են այնպես, որ Հայաստանը կանգնի երեք հնարավոր սցենարների առջև. Ընդդիմության անելիքը պարզ է. Արմեն Աշոտյան Ռոբերտ Քոչարյանի գործող 1 արկղ նյութ են տվել՝ ոչնչի մասին․ Արամ Օրբելյան (video) ԿԸՀ նախագահը ստե՞լ է. ՔԿ-ում անտեղյակ են ԿԸՀ կայքի վրա քվեարկության գիշերը կատարված ենթադրյալ կիբեր հարձակման մասին․ «Փաստինֆո» Չեմ կարող բառերով ասել՝ ինչ խցում են պահում նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ ինչ է տեսել Ագնեսա Խամոյանը (video) ԵԱՏՄ-ից հնարավոր հեռացման աղետալի հետևանքները՝ թվերով «Գործը միանշանակ կասեցվելու է կամ դադարեցվելու». Ղուկասյանի փաստաբանը՝ առաջադրված նոր մեղադրանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am