Էջմիածնի «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում ծառերի սպանդ է իրականացվել
Այսօր՝ նոյեմբերի 15-ին Shamshyan.com-ը մի քանի քաղաքացիներից ահազանգեր է ստացել, ովքեր իրենց մտահոգությունն են հայտնել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի տարածքում ծառերի սպանդ են իրականացնում։
Ինչպես տեղից հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է, որ, ըստ ծառերը կտրող քաղաքացու՝ տնօրենն է ասել, որ ծառերը «քոքից կտրեն», թեպետ մեծ թվով առողջ ու կանաչ ծառեր էին։
Թե որն էր առողջ ծառերի հեռացման պատճառը, մտահոգում է նաև քաղաքացիներին։
Իսկ տեղում հիվանդանոցի աշխատակիցներից մեկի խոսքով՝ ծառերը հեռացրել են, որպեսզի շտապօգնության մեքենաների համար ավտոկայանատեղի կառուցեն։
