Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․

Հարություն Մկրտչյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերը բավական են, որպեսզի նրա ու ՔՊ-ականների լացուկոծին ոչ մեկը չհավատա։ Մարդիկ պարզ հասկանան, որ ինքը հանրային եթեր է մտցվել իշխանության օրակարգով։ Պարզապես հիշեցնեմ։ Նրա անունը հանրային և մեդիա դաշտում մի շարք սկանդալների, դատական գործերի ու քննադատությունների առանցքում է եղել։ Մի երկուսը հիշեցնեմ։

2026 թվականի մայիսին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը բավարարել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայցը՝ ճանաչելով, որ Մկրտչյանը զրպարտել է նրան:

2026 թվականի հունվարին դատարանը պարտավորեցրել է Հարություն Մկրտչյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել գործարար Սամվել Կարապետյանից՝ նրա պատիվն ու արժանապատվությունն արատավորող հայտարարությունների համար:
Հանրային և մեդիա հարթակներում առկա տեղեկությունների համաձայն՝ Հարություն Մկրտչյանի կողմից Սամվել Կարապետյանին, Սրբազանին հրապարակայնորեն ներողություն խնդրելու տեքստի մասին տվյալներ չգտա։ Սա ոչնչի մասին չի՞ խոսում։

Մի շատ հետաքրքիր փաստ արձանագրեմ։ 2026 թվականի փետրվարին «Հրապարակ»-ին տված հարցազրույցում նա անդրադարձել է իր ֆինանսական ու անձնական խնդիրներին՝ նշելով, որ իր մոտ «ֆորսմաժորային իրավիճակ» է եղել, ինչով էլ բացատրել է նախկինում առաջացած դժվարությունները։ Դատական համակարգում առկա գործերը («Արդշինբանկի» և «ՄՏՍ Հայաստանի» հայցերը) վկայում են, որ նա ունեցել է սպառողական վարկերի և կապի ծառայությունների չմարված պարտավորություններ։ Հարություն Մկրտչյանը 2025-ի աշնանը Վաղարշապատի ընտրություններում առաջադրվել էր «Հանրապետություն» կուսակցության ցուցակով։ 2026 թվականի մարտի 30-ին նա հայտարարեց թիմից հեռանալու մասին՝ նշելով, որ փոշմանել է իր այդ քայլի համար։ Նա հրապարակայնորեն քննադատեց Արամ Սարգսյանի թիմին՝ ընդգծելով, որ ամբողջ Արմավիրի մարզում «Հանրապետություն» կուսակցությունը հավաքել է ավելի քիչ ձայն (745 քվե), քան ինքը միայնակ հավաքել էր Վաղարշապատում (1,241 քվե)։ Ըստ հրապարակային տվյալների և նրա պաշտոնական ֆեյսբուքյան էջի՝ նրա ներկայիս զբաղվածությունը հետևյալն է. անկախ քաղաքական մեկնաբան և հասարակական գործիչ։ Հիմա պատկերացրեք նման սկանդալային, զրպարտություններ մոգոնելու ներուժ ունեցող անձը ինչպե՞ս կարող էր չօգտագործվեր իշխանության կողմից։ Մանավանդ որ նա ուներ Ֆինանսական ,, ֆորսմաժորային վիճակ,,։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե նրա ֆինանսական խնդիրներն են պայմանավորել այսօրվա քաղաքական դիրքավորումը։ Դրա համար ապացույցներ են պետք։ Բայց միանգամայն օրինաչափ է հարցնել՝ ո՞վ է շահագրգռված նրա հանրային ակտիվացմամբ, ինչո՞ւ են նրա խոսքերը հայտնվում իշխանության համար շահավետ քաղաքական քննարկումների կենտրոնում, և ո՞րն է այդ համագործակցության իրական շարժառիթը։ Հիմա մի պահ այս ամբողջ պատկերը հավաքեք մեկ տեղում։ Դատարաններում իր հրապարակային խոսքի համար պատասխանատվության ենթարկված մարդ, ֆինանսական դժվարությունների մասին սեփական խոստովանություն ունեցող անձ, նոր քաղաքական դիրքավորում որդեգրած գործիչ։ Եվ ահա այս մարդը հայտնվում է հանրային եթերում՝ իշխանության համար ամենահարմար քաղաքական օրակարգերից մեկի շրջանակում։ Իսկապե՞ս սա պատահականությունների հաջորդականություն է։
Իսկ իշխանությանը մի խորհուրդ՝ հանրային կարծիքի վրա ազդելու համար մարդկանց ընտրելիս գոնե նրանց կենսագրությանը նայեք։ Հակառակ դեպքում սեփական քաղաքական օրակարգը պաշտպանելու փոխարեն ստիպված եք լինելու բացատրել, թե ինչու է ձեր խոսափողը հայտնվել հենց այս մարդու ձեռքում։

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Էջմիածնի «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում ծառերի սպանդ է իրականացվել Էլի եկել եմ, տղա՛ եք, դե եկեք․․․ պատերազմի մասնակիցն՝ ԱԺ-ից ՔՊ-ականներին (video) «Փաշինյանն այլևս իշխանություն չունի․․․ այս աղբից մաքրվելու համար մի բան է մնացել»․ Սուրեն Սուրենյանց (video) Ինչու՞ է դատարանով զրպարտիչ ճանաչված անձը դարձել Հ1-ի փոփ աստղը․․․ Սիրտս տրաքում է, բայց պետք է այդ քայլն անենք․ Արամ Վարդևանյան (video) Ալեն Սիմոնյանը թշնամուն ուղիղ ասում ա՝ «մենք չմո ենք». քաղաքացի (video) Ուղիղ երկխոսություն՝ Մոսկվայի և Թբիլիսիի միջև․ ՌԴ բանակցությունների պատասխանատուն Գալուզինն է ԱԱԾ 3 ամիս գաղտնալսել է Մասիս Մելքոնյանին՝ «կաշառքի» կասկածանքով․ «Ազատություն» Քննչականի ղեկավարը, Սրբուհի Գալյանը հենց այս պահին պետք է այստեղ լինեին ու պատասխան տային․ Սարգսյան (video) Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև Հմի քո երազանքը որնա՞․ Սասուն Միքայելյանը սկսեց գոռալ լրագրողի վրա (video) Հրազդանի ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կգ կանեփանման զանգված Հիշեցնեմ Փաշինյանի խայտառակ խոսքը ԵՊՀ-ում․ Մենուա Սողոմոնյան (video) Փաշինյա՛ն, դու ես չարիքի մարմնացումը․․․ ես ինձ լավ չեմ զգալու, քանի դեռ․․․ Լիդյա Մանթաշյան (video) Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝ թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Սրանք ընդդիմադիրներին առանձին-առանձին կա՛մ սպшնելու են, կա՛մ․․. Սամվել Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Բացահայտվելու է ամեն ինչ, որ Սրբուհի Գալյանը չհամարձակվի այդպիսի բան ասել․ Ժաննա Ալեքսանյան (video) Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան Բորիս Մուրազին՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին․ իրականում ինչ վիճակում է եղել Հարություն Մկրտչյանը (video) Նուբարաշեն ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, որովհետև նախարարը Սրբուհի Գալյանն է․ Խուդոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կանչել են Մոսկվա․ ի՞նչ է որոշել Պուտինը․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am