Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան

Նիկոլ Փաշինյա՛ն, դու վերջապես ո՞վ ես, ինչացո՞ւ ես, որ քեզ իրավունք ես վերապահել Հայաստանի պետականության հիմնասյուների հետ վարվել սեփական քմահաճույքով։

Ալիևը Հայաստանի Սահմանադրությունն է թիրախավորում, Անկախության հռչակագրի հղումն է պահանջում վերացնել, գործող Սահմանադրությունն է դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, ու դու նստել ու նրա պահանջած Սահմանադրություն ես ձևում։

Նիկոլ, դու Հայաստանի վարչապետն ես, ոչ թե Ալիևի պահանջների իրավաբանական կանտորայի պատասխանատուն,քեզ ո՞վ է լիազորել Ադրբեջանի բարձրացրած հարցերը բերել ու փաթաթել Հայաստանի հասարակության վզին,բա քո ինչի՞ն է պետք ժողովրդի համաձայնությունը, եթե արդեն որոշել ես, որ ով դեմ է՝ պիտի ճնշվի…

Հայաստանը քո տնվորը չի՛, հորական ժառանգությունը չի՛, քո անձնական սեփականությունը չի՛, դու էլ Հայաստանի պետականության հիմնադիրն ու սեփականատերը չես։ Մի քիչ սահման ճանաչիր, չափ ունեցիր,պաշտոնը մի շփոթիր անսահմանափակ իշխանության հետ…
Հենց այս նույն տրամաբանությամբ որոշել ես նաև Հայ Առաքելական եկեղեցու հարցերը լուծել,Կաթողիկոսի հեռացման պահանջ,Եկեղեցու կառավարման «բարենորոգման» ծրագիր, հոգևորականների դեմ քրեական գործեր, եկեղեցու շուրջ քաղաքական արշավ…
Քեզ թվում է՝ ինչն ինքնուրույն է, ինչն անկախ է քո քաղաքական կամքից, պիտի կա՛մ ենթարկվի, կա՛մ վերանա՞…

Դու ո՞վ ես, որ որոշես՝ ով պիտի լինի Ամենայն Հայոց կաթողիկոսը, դու ո՞վ ես, որ եկեղեցու դարավոր կառույցին քո քաղաքական հրահանգներն ես ներկայացնում, վարչապետի պաշտոնը քեզ եկեղեցական իշխանություն չի տալիս, հասկացիր սա….
Մի ամբողջ երկիր չես կարող վերածել քո անձնական խմբագրության, քո գործը բանան թռցնելն ու ծաղրածուին բնորոշ վիդեոներ նկարահանելն է:

Մի օր ուզում ես փոխել Սահմանադրությունը, մյուս օրը՝ Եկեղեցու կանոնները,որոշում ես,թե հայ ժողովուրդն ինչ պատմություն պիտի հիշի, ինչ արժեքներով ապրի ու ինչից պիտի հրաժարվի…
Ալիևի հետ խաղաղություն կնքելը մի բան է, սեփական երկրի ինքնիշխանությունը մանրադրամ դարձնելը՝ բոլորովին այլ։ Խաղաղության անունով ամեն ինչ արդարացնելը քաղաքական պատասխանատվությունից ազատվելու միջոց չէ…
Ու մի՛ սպառնա ժողովրդին, քաղաքացիները քո ենթակաները չեն, ընդդիմությունը քո աշխատակազմը չէ, Եկեղեցին քո հիմնարկը չէ, իսկ Սահմանադրությունը քո սեփականությունը չէ…

Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ, քո քաղաքական կամքը սահմանափակ ժամկետ ունի, իսկ Հայաստանի պետականությունն ու ազգային ինքնությունը քո իշխանության ժամկետով չեն սկսվում ու չեն ավարտվում։ Սա պիտի մի անգամ և ընդմիշտ հասկանաս….

Հարություն Աղա-Սարգսյան
Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Բնակապահովման հավաստագրերի իրացման ժամկետը երկարացվել է ևս 6 ամսով. նախարարության պարզաբանումը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. վիրավոր կա Ավինյանը արձագանքում է Աննա Հակոբյանին՝ թավշյա հակադարձումով. Հակոբ Բադալյան ՀՌՀ-ն իր մտահոգությունն ու տարակուսանքն է հայտնել Հանրային հեռարձակողի նման եթերային քաղաքականության կապակցությամբ Սրանք ընդդիմադիրներին առանձին-առանձին կա՛մ սպшնելու են, կա՛մ․․. Սամվել Հակոբյան (video) Նիկոլ Փաշինյա՛ն, դու ժամանակավոր իշխանություն ես, իսկ Հայաստանը՝ ոչ. մի՛ սպառնա ժողովրդին. Հարություն Աղա-Սարգսյան Բացահայտվելու է ամեն ինչ, որ Սրբուհի Գալյանը չհամարձակվի այդպիսի բան ասել․ Ժաննա Ալեքսանյան (video) Շաքի ներխուժած և հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցու գործն ուղարկվել է Սյունիքի դատարան Բորիս Մուրազին՝ Հ1-ի եթերում ծեծկռտուքի մասին․ իրականում ինչ վիճակում է եղել Հարություն Մկրտչյանը (video) Նուբարաշեն ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, որովհետև նախարարը Սրբուհի Գալյանն է․ Խուդոյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կանչել են Մոսկվա․ ի՞նչ է որոշել Պուտինը․ Նաիրա Զոհրաբյան (video) Սրբուհի Գալյա՛ն, ձեր մաշկի վրա զգացի՞ք, իսկ հիմա շնորհակալ եղեք, որ․․․ Աննա Կոստանյան (video) Ու՞ր եք ՔՊ-ականնե՛ր, բա եկեք, փաստերով ձեր դիմաց դնենք․ Դերենիկ Մալխասյանն՝ ԱԺ ամբիոնից (video) «Վալոդյան սպшնվեց, սրանց ջախջախելուց անմիջապես հետո»․ Վալոդյա Գրիգորյանի ընկերոջ խոսքն՝ ԱԺ-ից (video) Սուր երկխոսություն՝ Ղազարյան-Գաբրիելյան․ «Գերիների համար ինչի՞ եք պատրաստ», «Ձեզ հանձնելուն» (video) Ամուսինը բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. արգելել է կնոջ և երեք մանկահասակ երեխաների շփումը Լևոն Զուրաբյանն ԱԺ ամբիոնից առաջին անգամ բացառիկ մանրամասներ հայտնեց՝ ինչ է ասել Նիկոլ Փաշինյանին (video) Արշակ Կիրակոսյանը նշանակվել է Երբ եք ձերբակալելու Նիկոլ Փաշինյանին․ Էդգար Ղազարյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին (video) «Mercedes G»-ն բախվել է «ՎԱԶ 2121»-ին և հեղուկ գազի լիցքավորման կայանին․ վիրավոր կա Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am