Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը օրեր անց կարծես թե հրապարակավ առաջին անգամ անդրադարձել է այն թեմային, որ հրահրեց վարչապետ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը՝ իր հայտնի տեսանյութով։

Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է, որ Երևանում խցանումները որևէ ուղիղ կապ չունեն կառուցապատման հետ։

«Շենքերի մեջ ավտոմատ կերպով մարդիկ չեն ծնվում, այդ շենքերի ավտոկայանատեղիներով ավտոմատ կերպով ավտոմեքենաներ չեն հայտնվում։ Ավտոմեքենաներ հայտնվում են այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են գումար ու գնում են նոր ավտոմեքենա, և, միգուցե իրենց հին բնակարանից, որտեղ չունեին ավտոկայանատեղի, տեղափոխվում են նոր շենք, որն ունի ավտոկայանատեղի», ասում է Տիգրան Ավինյանը, նշելով, որ մեքենաները Երևանում ավելացել են «էքսպոնենցիալ տեմպով»։

Ըստ ամենայնի, այդ արտահայտությունն էլ Ավինյանը կիրառում է, Հակոբյանին ցույց տալու համար, որ չունի գիտելիքի պակաս։

Ընթերցողին նշեմ, որ էքսպոնենցիալ տեմպն այն է, երբ աճը ոչ թե պարզապս անգամներով է, այլ աճի ամեն հաջորդ փուլ իր տեմպով ավելին է, քան նախորդը։

Այդպիսով, Տիգրան Ավինյանը, իհարկե, անուղղակի, իհարկե, բավականին համեստ, բայց արձագանքում է Աննա Հակոբյանին, ընդ որում՝ նկատելի թավշյա հակադարձումով, որ Հակոբյանն ինքը չունի Երևանի խնդրի վերաբերյալ բավարար պատկերացում։

Այստեղ ամբողջ հարցն այն է սակայն, որ Աննա Հակոբյանի տեսանյութի «մեխը» թերևս բոլորվին էլ խցանումների վերաբերյալ գնահատականը չէր, այն «միլիոնավոր դոլարների շինթույլտվությունների ծրագրերը քաղաքապետարանի հավանությանը «սկուտեղով ներկայացնելու» մասին նրա խիստ թափանցիկ ակնարկը։ Տիգրան Ավինյանը թերևս չէր կարող դա չհասկանալ կամ պատկերացնել։ Իսկ թե ի՞նչ պատասխան ունի այդ կապակցությամբ, դեռ պարզ չէ, ինչպես որ պարզ չէ՝ նա այդ պատասխանը ստիպված կլինի տալ վարչապետի տիկնո՞ջը, թե՞ այլ տիկնոջ, որը զբաղեցնում է օրինակ գլխավոր դատախազի պաշտոնը։ Համենայն դեպս, կարծում եմ, որ Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա»։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Փոխանցեք Փաշինյանին․ «Քեզ խելոք պահիր, քեզ համար ապրիլ ամսին վտանգավոր քամիներ են գալու»․ Թովմասյան (video) «Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան Աննա Հակոբյանը «հունցել» է խմոր, որը դեռ շատ ջուր կքաշի, ու քաղաքապետ Ավինյանը թերևս չի կարող չպատկերացնել դա. քաղաքական մեկնաբան Մասիս Մելքոնյանը Փաշինյանի իշխանության «հետույքը» շփոթել էր․․․ Նաիրա Զոհրաբյանի սուր խոսքը (video) Այ փսլնքոտնե՛ր, դուք ու՞ր էիք, ով եք դուք․․․ Արամ Մանուկյանն ԱԺ-ից Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հերթական հանդիպումը Տո լա՛վ է Սրբուհի Գալյան․ Նաիրա Զոհրաբյանի կոշտ խոսքով պատասխանն ԱԺ-ից (video) ԲԴԽ-ն քննում է Կաթողիկոսի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորին պատասխանատվության ենթարկելու հարցը Փաշինյանի հետ մրցակցության մեջ մտած Սրբուհի Գալյա՛ն, ուշադիր լսիր․ Մանուկ Սուքիասյանն՝ ԱԺ-ից (video) Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video) Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am