Անիրական զգացողություն էր․ Միշիև

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ազգային հավաքականն այսօր արտագնա հանդիպում անցկացրեց Լատվիայի ընտրանու հետ։ «Սկոնտո» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի՝ 0–0 հաշվով։

Հանդիպման արդյունքը մեկնաբանել է Հայաստանի հավաքականի դարպասապահ Ալեքսանդր Միշիևը։

«Լավ հանդես եկանք այսօր, շատ պահեր ստեղծեցինք, բայց ինչ–որ բան չբավականացրեց։ Իհարկե, գոհ եմ, որ գոլ բաց չթողեցինք, բայց պետք է գոլ խփեինք և հաղթեինք։

Անիրական զգացողություն էր։ Շատ հպարտ եմ, ուրախ, որ հանդես եմ գալիս Հայաստանի համար, ազգի համար։ հուսով եմ՝ առջևում ամեն ինչ լավ կլինի»,– ասել է Միշիևը հանդիպումից հետո ՀՖՖ մամուլի ծառայությանը։

Հայաստանի, Լատվիայի, Չեռնոգորիայի և Կիպրոսի հավաքականներն ընդգրկված են 2-րդ խմբում։ Վերջին տուրի հանդիպումների արդյունքներն արդեն չէին կարող ազդել թիմերի տեղերի վրա աղյուսակում․ խմբի աղյուսակում թիմերի դասավորվածությունն արդեն իսկ հայտնի էր նախորդ տուրի արդյունքներով։

Այսպիսով, Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի այս մրցաշրջանն ավարտեց երրորդ տեղում՝ վաստակելով 6 միավոր։ Մեր թիմը խմբային փուլում տոնեց մեկ հաղթանակ՝ Երևանում հաղթելով Լատվիայի ընտրանուն, գրանցեց երեք ոչ–ոքի և երկու պարտություն կրեց։ Չեռնոգորիայի հավաքականն առաջին տեղում է, Կիպրոսը՝ երկրորդ, իսկ Լատվիայի ընտրանին՝ եզրափակեց աղյուսակը։

ArmSport

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Արնшխում գազան դարձած համակարգի զոհ դարձավ Արսեն Գևորգյանը․ Գոհար Մելոյան (video) ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Չեմ մոռանա․ հարվածում էին մեր դռանը․Իմ մայրը հանցագործ չէ»․ Արեգնազ Մանուկյանի աղջկա հուզիչ խոսքը (video) Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video) Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am