Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում

Հունգարիայի իշխանությունները հայտարարել են, որ նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարության նախարարներից մեկի գործունեության հետաքննության արդյունքում հայտնաբերվել է 20 միլիոն դոլարին (6,620 միլիարդ հունգարական ֆորինտ) համարժեք կանխիկ գումար։ Գումարը թաքցված է եղել ֆերմաներում և անտառային թաքստոցներում։

Միկլոշ Սեշտակը չորս տարի զբաղեցրել է ազգային զարգացման նախարարի պաշտոնը։ Նա մեղադրվում է պետական տրանսպորտային ընկերությունից կաշառք ստանալու համար։ Նախկին նախարարը հերքում է չարաշահումների վերաբերյալ մեղադրանքները։

Սեշտակի դեմ հարուցված հետաքննությունը հակակոռուպցիոն արշավի մի մասն է, որի մասին հայտարարել էր այս տարվա ապրիլին կայացած ընտրություններում հաղթած նոր վարչապետ Պետեր Մադյարը։

Ուրբաթ օրը, երբ կանխիկ գումարի երկօրյա որոնումները հանգեցրել են Հունգարիայի տարբեր շրջանների մի քանի հեռավոր վայրերում գտնվող թաքստոցների բացահայտմանը, Մադյարը հայտարարել է, որ «մաֆիայի» վերջը եկել է։
Որոնումների արդյունքների մասին հաղորդել է Ակտիվների պաշտպանության և վերադարձի ազգային գրասենյակը (NVVH)։ Այս կառույցը ստեղծվել է Վիկտոր Օրբանի 16-ամյա կառավարման տարիներին տեղի ունեցած կոռուպցիոն մեղադրանքները հետաքննելու նպատակով։ Վարչապետ Մադյարը դրա գործունեությունն անվանում է «Քավարան գործողություն»։ Սեշտակի գործով զբաղվող քննիչները թղթադրամների կապոցներ են հայտնաբերել անտառներում թաղված կամ ֆերմաներում, բնակելի տներում և պահեստներում թաքցված չհրկիզվող պահարաններում։ Կանխիկ հայտնաբերվել է 5 միլիարդ 71 միլիոն 632 հազար հունգարական ֆորինտ, 2 միլիոն 658 հազար 350 եվրո և 1 միլիոն 257 հազար 100 դոլար։ Գրասենյակի հաղորդմամբ՝ դոլարային արտահայտությամբ գումարը կազմում է 19,5 միլիոն։

Այս տարվա գարնանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Մադյարը ժողովրդին խոստացել էր «ռեժիմի փոփոխություն» և հաղթանակից հետո սկսել է ապամոնտաժել Օրբանի տարիներին ստեղծված շատ կառույցներ ու կարգեր։ Նախկին վարչապետի աշխատանքը երկար տարիներ ուղեկցվել է կոռուպցիայի և իր մերձավոր համախոհներին գրավիչ պաշտոններ բաժանելու մեղադրանքներով։ Օրբանի քննադատների պնդմամբ՝ նրա մերձավորներին են բաժին հասել նաև շահավետ պետական նախագծերը։

Սեշտակից բացի՝ հանցավոր հարստացման մեղադրանքով կալանքի տակ են գտնվում ևս մեկ նախարար և Հունգարիայի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Գեորգի Մատոլչին։ Նրանք նույնպես հերքում են իրենց առաջադրված մեղադրանքները։

Անցած երկուշաբթի Հունգարիայի իշխանությունները մարդկանց մաքսանենգության մեղադրանքով ձերբակալել են Վիկտոր Օրբանի եղբորը և ևս երեք անձի։
Նախկին վարչապետը տեղի ունեցողն անվանում է քաղաքական վրեժխնդրություն։ «Այս կեղտոտ խաղի նպատակը քաղաքական ընդդիմախոսին վերացնելն ու միակուսակցական համակարգ ստեղծելն է։ Թիրախը ես եմ, իսկ կրտսեր եղբայրս ընդամենը միջոց է»,– հայտարարել է Օրբանը։

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Հայկ Մարտիրոսյանը «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ի իր ենթախմբում երրորդն է Վաղը կարող է ուշ լինել․․․ Մետքասե Հակոբյանն՝ ԱԺ-ից (video) Անիրական զգացողություն էր․ Միշիև Լիլիթ Գալստյանը սարսափելի թվեր ներկայացրեց ԱԺ ամբիոնից․․․ Փաշինյանի «պատռված դեմքը» (video) Էդգար Ղազարյանը տեղը դրեց Սասուն Միքայելյանին․ Միքայելյանը պոռթկաց․ «Էս ի՞նձ ես ցույց տալիս» (video) Հորդանանում եկեղեցում տեղի ունեցած կոտորածի համար մահապատժի են դատապարտել երեք տղամարդու Նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը Բնապահպանն ահազանգում է Իսրայելի ավիացիան և հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին «Ուկրաինական հակամարտությունը կավարտվի Ռուսաստանի պայմաններով»․ Կիսելյով #ՈՒՂԻՂ․ Հայաստանում քաղաքական սարսափելի հալածանքներ են․․․ լսումներ ԱԺ-ում (video) Արտակարգ իրավիճակ․ մոտոցիկլետների վարձույթի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվել Երգիչ Մհերը Հայաստանում չէ․ ինչ է ասել երգիչը Գագիկ Ծառուկյանին Փաշինյանը մի նպատակով է կալանավորել․ Արման Աբովյանի խոսքը Մոսկվայում (video) Ուկրաինայի չորս շրջաններում էներգետիկ օբյեկտներին լուրջ վնաս է հասցվել Տիգրան Ավինյանի կտրուկ պատասխանն Աննա Հակոբյանին (video) Վրաստանը հրաժարվել է․ որն է պատճառը Սևանի տներից մեկում հայտնաբերվել է ծխահարված տղամարդու մարմին «Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան Մեկ տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը մեզանից խլեց մեր լավագույն ընկերոջը․ Վալոդյա Գրիգորյանը կդառնար 43 տարեկան Խայտառակ ձևով միջամտում են Հայաստանի ներքին գործերին՝ աջակցելով Փաշինյանի իշխանությանը․ Շարմազանովի խոսքը Մոսկվայում (video) Առաջիկա օրերի եղանակը Դեղին քարտ՝ ՀԱՊԿ-ից, դատարկ խոստումներ՝ ԵՄ-ից, պահանջներ՝ Թուրքիայից ու Ադրբեջանից․․․ Փաշինյանն օտար է Բացվում են փակագծեր․ Ինչո՞ւ «նիկոլամետ» Արմեն Գրիգորյանը հակաճառեց «արևմտամետ» Փաշինյանին․Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am