Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
Նոյեմբերի 15-ին Պրահայում 350,000-450,000 մարդ ցույցի է դուրս եկել՝ ի պաշտպանություն Չեխական հեռուստատեսության և չեխական ռադիոյի անկախության, հայտնում է CT24-ը։
Միջոցառումը կազմակերպվել էր «Մեկ միլիոն պահ ժողովրդավարության համար» հասարակական նախաձեռնության կողմից։ Այն տեղի է ունեցել Պրահայի Լետնա այգում։ Կազմակերպիչների խոսքով՝ այս ցույցը Չեխիայում գրեթե 40 տարվա ընթացքում անցկացված ամենամեծ բողոքի ցույցն էր։
Ցուցարարները նաև պահանջում են Չեխիայի կառավարական կոալիցիայի մաս կազմող SPD (Ազատություն և ուղիղ ժողովրդավարություն) կուսակցության նախագահ Տոմիո Օկամուրայի հրաժարականը Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի (ստորին պալատ) նախագահի պաշտոնից: Նրանք պահանջում են, որ SPD-ն զրկվի պաշտպանության նախարարի պորտֆելից ներկայիս կաբինետում։
