Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան

Ուկրաինայի հարցով կայացած վերջին բանակցությունները վկայում են, որ Մոսկվան չի փոխել իր սկզբունքային դիրքորոշումը և չի գնա վերջնական խաղաղության, եթե չհամաձայնեցվեն եվրոպական անվտանգության հիմնարար խնդիրները։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

«Այստեղ գլխավոր հարցը ՆԱՏՕ-ի՝ 1997թ. ռազմական ներկայության վերադարձի մեջ է: Բանակցային գլխավոր ուղղերձն այն է, որ Ռուսաստանը չի հրաժարվել 2021թ. ներկայացված պահանջներից և մտադիր չէ ռազմավարական նպատակները փոխարինել ժամանակավոր հրադադարով՝ հանուն ԱՄՆ դիվանագիտական հաղթանակի։

Մոսկվայի համար ուկրաինական հակամարտությունն անբաժանելի է Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև առճակատումից։ ՌԴ-ն պահանջում է ոչ միայն Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ, այլ նաև Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության վերանայում։

Հանդիպման արդյունքներով, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունների հաջորդ փուլին կմիանան նաև եվրոպական որոշ ներկայացուցիչներ։ Ֆորմալ առումով Եվրոպան դուրս չի մնացել գործընթացից, հատկապես՝ ռազմական աջակցության և միջամտության հարցում: Սակայն հարկ է նշել, որ ԱՄՆ-ը շարունակում է առանցքային դեր խաղալ Ուկրաինային հետախուզական տվյալների, սպառազինությունների, տեխնոլոգիաների տրամադրման և ընդհանուր համակարգման գործում։

Աբու Դաբիի բանակցությունները ցույց տվեցին, որ խոսքը միայն Ուկրաինայի մասին չէ։ Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է։ Դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների։

ԱԽՏՀ-ի (Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցություն) շրջանակում նախատեսվող եռակողմ գագաթնաժողովից առաջ, որը պետք է անցկացվի Չինաստանի Շենժեն քաղաքում, The New York Times-ը հոդված է հրապարակել, որտեղ, հղում անելով իր աղբյուրներին, ներկայացնում է քննարկվելիք՝ այսպես կոչված non-paper-ի (ոչ պաշտոնական փաստաթղթերի) բովանդակությունը։ Դրանում շարադրված են ՌԴ պայմանները, որոնց ընդունման դեպքում Մոսկվան պատրաստ կլինի Ուկրաինայի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիր։

Հոդվածի հեղինակների պնդմամբ՝ փաստաթուղթը գրեթե բառացիորեն կրկնում է Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ 2021թ. դեկտեմբերին ներկայացված պահանջը։ Այն ներառում է ՆԱՏՕ-ի ընդլայնման բացառում, Ուկրաինայում, Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում «ցանկացած ռազմական գործունեության» արգելում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմակայանների վերադարձ մինչև 1997թ. կարգավիճակի։

Պայմանների ցանկում ավելացվել են նաև պահանջներ Եվրոպայի միջուկային տերությունների՝ մասնավորապես Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի վերաբերյալ։

Առայժմ որևէ փաստ չկա, որ ուկրաինական թեման Շենժենում կայանալիք գագաթնաժողովի օրակարգի հիմնական հարցերից մեկը կլինի։ Կարծում եմ, որ Չինաստանի նախագահը դժվար թե ցանկանա պարտավորություններ ստանձնել Եվրոպայում կարգավորումների մասով։

Իմ կարծիքով՝ նախագահներ Թրամփի, Սիի և Պուտինի առաջիկա հանդիպման հիմնական ուշադրությունն ավելի շատ կենտրոնացած է լինելու Իրանի, Հորմուզի նեղուցի, նավթամթերքի համաշխարհային գների և միջուկային զինաթափման հարցերի վրա: Սակայն ուկրաինական հարցը բանակցությունների օրակարգից վերջնականապես բացառել նույնպես չի կարելի»։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Լույս չի լինի Ժողովրդի կողմից պետք է լինի այդ աննախադեպ քայլը․․․ Նարեկ Կարապետյան, Աննա Գրիգորյան, Թանդիլյան (video) Ձյուն է տեղում Վերջնականապես բացառել նույնպես չի կարելի․ Արտակ Զաքարյան Բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Լադա»-ն․ կա վիրավոր Նիկոլ Փաշինյանի քարտեզը դոշին փակցրած Հարություն Մկրտչյանը ակնհայտորեն սադրում էր Բորիս Մուրազիին․ իրավապաշտպան Ինչ էլ ասեք մարդկանց մոլորեցնելու համար, ձեր «Ելակային քաղաքականության» հետևանքները մարդիկ տեսել են Իշխանություններին կոչ ենք անում զերծ մնալ նման սադրանքներից «Հայաստանում իշխանափոխությունը հնարավոր է երկու ճանապարհով՝ արտաքին և ներքին». Հակոբ Բադալյան Գեղարքունիքի մարզում երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. կա մեկ զոհ «Սպառվել է «հեղափոխական» բանանի մոգական ուժը». Կարեն Հեքիմյան Մեքենաները բախվել են ձիերի, կան ծանր վիրավորներ 18-ամյա աղջիկը մահացել է Ադրբեջանում հաստատում են իմ ասածը․ Տաթևիկ Հայրապետյան Պուտինի թոռանը մոր ազգանունն են տվել, քանի որ երեխայի հոր ազգանունը Զելենսկի է Մելիքյանը՝ Լատվիայի հետ խաղի մասին ՌԴ հակաօդային պաշտպանության ուժերը ոչնչացրել են 230 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի պատասխանը ԱՄՆ-ին Մոպեդավարն ու ուղևորը ԲԿ-ում են Հայաստանի և Լատվիայի հավաքականները չպարզեցին հաղթողին Ազատ են արձակել գերեվարված 600 եմենցի զինծառայողի Գավառում բախվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Էստոնիան կփակի Ռուսաստանի հետ սահմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am