«Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդին միջնորդություն է ներկայացվել դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, գրում է փաստաբան Գայանե Պապոյանը։

«Այս առնչությամբ մի դրվագ հիշեցի։ Երբ դատավոր Մասիս Մելքոնյանը քննում էր Լևոն Քոչարյանի նկատմամբ կալանք խափանման միջոցի հարցը, ես, ներգրավված լինելով որպես պաշտպան, նրան ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցի։ Հիմքը իմ և Մ. Մելքոնյանի միջև առկա ազգակցական կապն էր։

Ընդ որում, խոսքը ոչ թե հեռավոր ազգակցական կապի մասին էր, այլ՝ Մ. Մելքոնյանի և իմ մայրական կողմի ազգականների միջև մշտապես եղել են բարեկամական շփումներ։ Ավելին՝ մենք ինքներս երկար տարիներ ճանաչել ենք միմյանց և շփվել՝ գիտակցելով նաև ազգակիցներ հանդիսանալու փաստը։

Իհարկե, նրա նկատմամբ իմ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել էր՝ պայմանավորված նրա կողմից կայացրած կալանավորման որոշումների նկատմամբ իմ մասնագիտական և սկզբունքային անհամաձայնությամբ, սակայն դա չէր կարող վերացնել մեր միջև գոյություն ունեցող ազգակցական կապը։

Եվ ահա, Լևոն Քոչարյանի դատական նիստի ընթացքում Մասիս Մելքոնյանը հայտարարեց, թե իրեն հայտնի չեն մեր ազգակցական կապի վերաբերյալ հանգամանքները։ Ավելին՝ մատնանշեց, որ ես այդ կապը հաստատող որևէ տեղեկանք չեմ ներկայացրել։ Բայց ամենահետաքրքիրը դեռ առջևում էր։ Հենց դատական նիստի ընթացքում նա հասցրեց Facebook-ի իր ընկերների ցանկից հեռացնել ինձ և մեր այն ազգականներին, ովքեր ընդհանուր ՖԲ ընկերներ էին հանդիսանում: Այդ ժամանակ ինձ համար առավել քան ակնհայտ դարձավ, թե որքան հեռու կարող է գնալ մարդը՝ ամեն գնով կալանքի որոշում կայացնելու նպատակով։

Այսօր, հետևելով նրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին, պարզապես հիշեցի այդ դրվագը։

Կյանքը երբեմն զարմանալի ճշգրտությամբ է վերադարձնում մարդկանց իրենց իսկ վերաբերմունքն ու վարքագիծը։

Կյանքը բումերանգ է»։

դիտվել է 6 անգամ
Լրահոս
«Կյանքը բումերանգ է». փաստաբանը հիշել է մի դրվագ Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Հորմուզի նեղուցում երկու նավթատար նավ է խորտակվել Արտակարգ դեպք․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Դեմ ենք ալիևյան սահմանադրությանը․ ԱԺ պատգամավորները իրազեկման ակցիա են իրականացրել Երևանում Բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 20 մարդ է ձերբակալվել 31-ամյա վարորդը «Opel Combo»-ով բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են Մայամիի օդանավակայանում օդանավերի բախման հետևանքով երկու մարդ է վիրավորվել Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Երևանում 4 ժամում կենսաչափական անձնագիրը ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ Հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան-Հայաստան գազատարով. տեսականը և իրականը Գործարար Նարեկ Նալբանդյանի մեքենաները տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ» Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am