Չեմ կարող չանդրադառնալ նաև հրեշավոր ընտրակեղծիքներին
Այս պահին Մոսկվայում անցկացվում է «Հանուն ազգերի ազատության» խոշոր միջազգային համաժողովը։ Համաժողովին մասնակցում են պատվիրակություններ ԱՄՆ-ից, Իրանից, Եվրոպայից, Բրազիլիայից, Չինաստանից, ինչպես նաև Աֆրիկայի և Ասիայի երկրների մեծամասնությունից։ Մի խոսքով՝ աշխարհի ավելի քան հիսուն երկրների քաղաքական գործիչներ և վերլուծաբաններ։ Այս մասին գրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատու, պաշտոնական ներկայացուցիչ Արման Աբովյանը։
«Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ամբողջ աշխարհում արդար և թափանցիկ ընտրական գործընթացների անցկացման հարցերին։
Որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ՝ չեմ կարող չանդրադառնալ նաև այն հրեշավոր ընտրակեղծիքներին, որոնց հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը թույլ չտվեցին մուտք գործել խորհրդարան, իսկ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց անհեթեթ և կեղծ մեղադրանքի հիման վրա։
Ստորև ներկայացնում եմ իմ ելույթը»։
