Հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է

Նոյեմբերի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց ձոր» բժշկական կենտրոնում հիվանդի հարազատը ծեծի է ենթարկել 2 բժշկի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 02։15-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոն Վայոց ձորի մարզի բնակիչ 20-ամյա Էրիկ Բ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխել է իր հորեղբորը՝ Վայոց ձորի մարզի բնակիչ 47-ամյա Մանուկ Բ․-ին։ Բժշկական կենտրոնի ընդունարանի մուտքի դռան մոտ կանգնելու և հորեղբորը պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու հարցի շուրջ վիճաբանություն է սկսվել Էրիկ Բ․-ի և ընդունարանի հերթապահ բժիշկ 31-ամյա Հակոբ Գ․-ի միջև։ Այդ ժամանակ վիճաբանությանը միջամտել է նաև բժիշկ 29-ամյա Արման Հ․-ն, որից հետո վիճաբանությունը շարունակվել է անձնակազմի համար նախատեսված հանգստի սենյակում։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ժամանակ Էրիկ Բ․-ն և Արման Հ․-ն բռունցքներով մի քանի հարված են հասցրել միմյանց, ինչի հետևանքով բժիշկ Արման Հ․-ն գլխի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Բ․-ն վիճաբանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Էրիկ Բ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Կարլսենին հաղթելուց հետո․ ինչպե՞ս դասավորվեց Հայկ Մարտիրոսյանի և Յան Նեպոմնյաշչիի դիմակայությունը Երևանում 4 ժամում կենսաչափական անձնագիրը ստանալու համար պետք է վճարել շուրջ 90 հազար դրամ Հիվանդի հարազատը վիճել է, ծեծկռտուք է եղել․ բժիշկներից մեկը տուժել է Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան-Հայաստան գազատարով. տեսականը և իրականը Գործարար Նարեկ Նալբանդյանի մեքենաները տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ» Իրավապահները լսել են դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի խոսակցությունները․ Armlur Փլուզում՝ Գորիսում. փրկարարներն անվնաս դուրս են բերել արգելափակված քաղաքացուն Իմ կալանքի նիստի ժամանակ ասել եմ, որ օրը գալու է․ մաղթել եմ, որ իրա գործը չքննի իր նման դատավոր. Կոչուբաև Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am