Որքան գազ է հնարավոր մեկ տարվա ընթացքում մղել Իրան-Հայաստան գազատարով. տեսականը և իրականը
Վերջին շրջանում իշխանությունները ժողովրդին հանգստացնելու համար ակտիվորեն առաջ են տանում ի հաշիվ իրանական գազի ռուսական գազի այլընտրանքի գաղափարը։ Այնինչ, Իրան-Հայաստան գազատարի թողունակությունը բարձրացնելու համար հարկավոր է կառուցել կոմպրեսորային կայան (2-3 տարի), իսկ հետո վերջապես ավարտին հասցնել 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը: Այդ ժամանակ Հայաստանը կկարողանա Իրանից իր կարիքների համար ստանալ տարեկան ավելի քան 700 մլն խմ գազ, բայց նույնիսկ այդ դեպքում Ռուսաստանից անհրաժեշտ կլինի գնել ավելի քան 2 անգամշատ գազ։
Խնդրի մանրամասն ուսումնասիրությունը և վերլուծությունը՝ «Sputnik Արմենիա»-ի հոդվածում:
Կարո՞ղ է Հայաստանը Իրանից ավելի շատ գազ ստանալ, քան ներկայում է ստանում։ Երկու կողմերն էլ բարձր մակարդակով հաստատում են դրա պատրաստակամությունը։ Որքա՞ն ծավալ կարող է ապահովել գործող գազամուղը: Որքա՞ն գումար և ժամանակ է պահանջվում դրա թողունակությունը մեծացնելու համար: Ինչո՞վ կարող է նպաստել երկար ժամանակ կառուցվող և առայժմ անավարտ Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գիծը։
Փորձենք ամեն ինչ քննել հերթով՝ առանց չափազանցնելու կամ նվազեցնելու Իրան-Հայաստան գազատարի հնարավորությունները և ընթերցողին հնարավորինս չծանրաբեռնենք հաշվարկներով։
Իդեալական 240 և իրական 40 կմ/ժ
Շատ մեքենաների արագաչափի առավելագույն նիշը 240 կմ/ժ է, բայց Երևանի փողոցներում ցերեկային ժամերին գոնե 30-40 կմ/ժ արագությամբ երթևեկելը հաջողության նշան է։ Մոտավորապես նույնը կարելի է ասել Իրան-Հայաստան գազատարի մասին։ Դրա տրամագիծը, ինչպես հայտնի է, 720 մմ է (խողովակի ներքին տրամագիծը, այսինքն՝ գազի անցման տարածությունը 700 մմ է, բայց կփորձենք հնարավորինս ազատել ընթերցողին նման մանրամասներից):
Հայաստանի մայրուղային գազատարներում կա 5,5 մեգապասկալ (ՄՊա) ճնշման սահմանաչափ։ Իրականում Հայաստանում գազատարն աշխատում է շատ ավելի ցածր ճնշմամբ, առաջին հերթին այն պատճառով, որ Հայաստանի մայրուղային գազատարներում կոմպրեսորային կայաններ չկան (հոդվածում կնշենք, թե դա որքան կարևոր է)։ Իրան-Հայաստան գազատարի ամբողջ երկարությամբ (իսկ դա 300 կմ-ից ավել է) գազը մղում է միակ՝ Թավրիզի կոմպրեսորային կայանը։ Այնուհետև և՛ հյուսիս-արևմտյան Իրանում, և՛ արդեն Հայաստանում գազատարն անցնում է լեռնային տեղանքով և բարձրության մեծ թեքություններով (Սյունիքում բարձրությունը կարող է բարձրանալ մինչև 2 հազար մետր, այնուհետև իջնել հովիտներ): Այս հանգամանքն է՛լ ավելի է սահմանափակում գազատարի հնարավորությունը, որն արդյունքում տեսական 2,3 մլրդ խմ ծավալն իջնում է տարեկան + /- 1,1 մլրդ խմ-ի։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
