Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում

Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցին իր կամարների ներքո էր համախմբել Արագածոտնի թեմի քահանայից դասին և բարեպաշտ ժողովրդին՝ ավանդույթ դարձած միասնական ժամերգությանը:

Աղոթքի մեջ միավորված, ներկաները հայցեցին Տիրոջ ողորմությունն ու պահպանությունը մեր հայրենիքի խաղաղության, Սուրբ Եկեղեցու անսասանության, մեր հոգևոր հայրերի և զավակների համար։

Հընթացս ժամերգության՝ իր խոսքը ներկաներին փոխանցեց Մուղնու հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը:

Իր քարոզում Տեր Հայրը խոսեց մարդկային տկարությունների և հիվանդությունների մասին։ Նա նշեց, որ դրանք մարդկության մեղքի և հավատքի նվազման հետևանք են։

«Մարդկային տկարության ակունքում հպարտությունն է և թերահավատությունը», – ասաց Տեր Հայրը՝ հավելելով․ «Լուծումը մեր Սուրբ Եկեղեցին տվել է իր սրբագործված կարգերով, որոնք հիմնված են մարդու հավատքի վրա»։

Տեր հայրը կարևորեց աղոթքը՝ թե՛ սեփական անձի, թե՛ մերձավորի համար։ Նրա խոսքով՝ գագաթնակետը Սուրբ Պատարագն է, երբ հաղորդվում ենք մեր Տիրոջ Մարմնին և Արյանը։

Քարոզի ավարտին Տեր Հայրը հորդորեց աղոթել մեր Եկեղեցու, Հայրապետի և ողջ հոգևոր դասի համար։

Հաջորդ միասնական ժամերգությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին, ժամը 18:00-ին, թեմի Առաջնորդանիստ՝ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Նա մտել է բանտ՝ առողջ, իսկ մի քանի շաբաթվա ընթացքում բանտից մեզ հանձնել են մարդու՝ անշնչшցած․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Պուտինը, Սի Ծինփինը և Թրամփը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Շենչժենում․ Պեսկով Զելենսկի․ Ուկրաինային երկնքում 2,5 անգամ ավելի շատ F-16 կործանիչներ են անհրաժեշտ Արագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում Դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը կփոխհատուցի 6 մլն դրամ՝ հոգեկան տшռապանք պատճառելու համար Գազայում զոհերի թիվը հասել է 74,695-ի Դատավորին շառից ու փորձանքից փախցնելու օպերացիա ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ Փարիզում հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am