ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները...

Երեկ մի հոդված էի գրել՝ «ՔՊ-ն անցել է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիայի» վերնագրով։ Իրոք, ծիծաղելի էր. ՔՊ-ն ողջ կազմով, երևի հրաման էր ստացել, ստատուսներ էր գրում՝ «Ես աջակցում եմ Սրբուհի Գալյանին»։ Իրենք գրում, իրենք լայքում, իրենք էլ հոդվածի տակ հուզախառն կենացներ էին ասում։

Հոդվածիս տակ մի գրառում ինձ գրավեց. «Այսօր ամբողջ օրը աջակցում էին էս տիկնոջը, ասես Ժաննա դը Արկն ա, պատրաստվում են խարույկի վրա այրել»։

Իրոք, նման տպավորություն էր․ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Պաշտոնյաները գովերգում էին նրան՝ ուժեղ է, հայրենասեր է, կամքը չեն կարող կոտրել... Բանը հասավ այնտեղ, որ երբ մի անտեղյակ Ֆեյսբուքում հարցրեց՝ ժողովուրդ, ի՞նչ է եղել, մյուսը պատասխանեց՝ զոհվել է։
Առանց չափազանցության՝ միայն հայրենիքի համար զոհվածի մասին կարելի էր հայրենասիրական նման կենացներ ասել։ Այնպիսի մի համընդհանուր սգո-հերոսական մթնոլորտ էին ստեղծել, որ քիչ էր մնում՝ մարդ ակամա խաչակնքվեր։ Տպավորությունն այնպիսին է՝ ասես իրեն է ինչ որ բան եղել ու ՔՊ-ն պիտի մեծարի նրան, ստվերելով մահացածին։

Մտածում էի՝ սա նո՞ւյն Սրբուհի Գալյանը չէ, որ չի հիշում՝ պարգևավճարի չափը 6, թե՞ 7 միլիոն է։ Նույն Սրբուհին չէ՞, որ գլուխ էր պատով տալիս... Նույն Սրբուհին չէ՞, որի ղեկավարած կառույցում մահվան դեպքեր են արձանագրվում՝ մեկը մյուսի հետևից։

Բայց հիմա հանկարծ պարզվում է, որ ՔՊ-ի համար նա ոչ թե պաշտոնյա է, որի գործունեության մասին հարցեր կան, այլ մի կին, որին պետք է փրկել, պաշտպանել, գովերգել ու հերոսացնել։ Եվ այնքան ջանասիրաբար են դա անում, որ կարծես մոռացել են՝ ինչի առիթով է այս ամբողջ աղմուկը բարձրացել։

Ամենացավալին այն է, որ այս աղմուկի մեջ իրական ողբերգությունը երկրորդ պլան է մղվում։ Մահացած մարդու ճակատագիրը, նրա ընտանիքի ցավը, հարազատների վիշտը կարծես դառնում են ընդամենը մի անհարմար հանգամանք, որը խանգարում է Սրբուհի Գալյանի փրկության օպերացիային։

ՔՊ-ն չի ուզում, որ մարդիկ հասկանան կատարվածի լրջությունը, ցավակցել, պատասխաններ պահանջել։ Ամեն ինչ գլխիվայր են շրջում. զոհի փոխարեն՝ պաշտպանվող պաշտոնյա, ցավի փոխարեն՝ գովերգանք, պատասխանատվության փոխարեն՝ հավատարմության երդում։

Ու ստացվում է՝ ՔՊ-ն այնքան է զբաղված Սրբուհի Գալյանին խարույկից փրկելով, որ մոռացել է՝ ողբերգության մեջ ամենակարևորը ոչ թե նրան այրելն է, ոչ էլ փրկելը, այլ հասկանալը՝ ինչ է տեղի ունեցել և ով է պատասխան տալու։ Գուցե արժե հիշեցնել ՔՊ-ին, որ Սրբուհին բարեբախտաբար ողջ և առողջ է, շարունակելու է չհիշել միլիոնների չափը ու ՔՊ-ին ընդդիմացողների գլուխը պատով է տալու։ Նրան պետք է հերոսացնել։ Իսկ հերոսացման այս արշավը պատահական չէ։ Նա այս պահին ՔՊ-ի համար պարզապես նախարար չէ, այլ քաղաքական կարևոր գործիք՝ նոր Սահմանադրության գործընթացում։

Հասմիկ Բաբաջանյան

 «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Հարգելի՛ դատավորներ, նայե՛ք Մասիս Մելքոնյանին և խղճացե՛ք ինքներդ ձեզ ՔՊ-ի համար Սրբուհին Ժաննա դը Արկն է, մենք էլ՝ խարույկ վառողները... Մեծ Բրիտանիան այն հեռատես տերությունն է, որը ճիշտ ժամանակին հրաժարվեց ԵՄ-ից․ Արա Պողոսյան ՀՀ ինքնիշխան տարածքը բանակցային գաղտնիքների առարկա են դարձրել․ ինչ են թաքցնում ժողովրդից․ Մարիաննա Ղահրամանյան Իրանում խոստացել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմից հետո կտրուկ մեծացնել ՀՕՊ-ի և ավիացիայի հնարավորությունները Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք 1 բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս Անտառում հայտնաբերել են Հունգարիայի նախկին նախարարի թաքցրած միլիարդները Բուլղարիան այլևս զենք և զինամթերք չի մատակարարի Ուկրաինային Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ Փարիզում հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը. Ամստերդամ ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am