Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան

Ռոմանոս Պետրոսյանը ստում է. եթե ազնիվ է, եթե տղամարդավարի է խոսում, թող ճշմարտությունն ասի. պատմի, որ ՀԷՑ-ին մնացել էր, ընդամենը, 2-3 ամսվա կյանք,- այս մասին ԲՈւՆTV-ին տված հարցազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանըանդրադառնալով ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Հանրային հեռուտաընկերության եթերում հնչեցված մեղադրանքներին:

«2015 թվականին իշխանությունները խնդրել են, և Սամվել Կարապետյանը գնել է ՀԷՑ-ը, կատարել է 600 միլիոն դոլարի ներդրում: Այդ 600 միլիոն դոլարի ներդրումը ՀԾԿՀ կողմից ամեն տարի հաստատված ներդրումային ծրագրում է արտացոլված: Սամվել Կարապետյանը ներդրել է նաև իր շահութաբաժինը: Կարապետյանի շահույթի մեծ մասը հատկացվել է ընկերության ներդրումային ծրագրերին»,-ասաց Ղազինյանը:

Նրա խոսքովՍամվել Կարապետյանը սնանկացման գնացող ընկերությունը վերցնելուց հետո հոսանքի սակագինը չի թանկացրել, և դա այն դեպքում, երբ դրանից առաջ Երևանում տեղի էին ունենում ընդդեմ հոսանքի թանկացման ցույցեր, քանի որ հոսանքի սակագինը պետք է թանկանար 19 դրամով:

«ՀԷՑ-ն այդ ժամանակ ուներ 36 միլիարդ դրամի պակասուրդ: 10 տարի հոսանքի սակագին չթանկացնելուց հետո Սամվել Կարապետյանը որոշել է իր շահույթի մի փոքր մասը վերցնել: ՔՊ-ն ժողովրդին ստում է հիմա ու հնչեցնում հարց թե ինչու Սամվել Կարապետյանը պետք է շահույթ ունենար: Հ1-ի հաղորդավարը, հետևապես, պետք է նրան տար հետևյալ հարցերըերբ է Կարապետյանն իր շահույթը վերցրել, ամբողջն է վերցրել, թե ոչ, կամ, օրինակ, ՔՊ-ի մատնանշած հենասյուների ինքնարժեքի հաշվարկը կա, թե ոչ. իմ տեղեկություններովդրանց ինքնարժեքը շատ ավելի բարձր է, քան մենք ենք գնել»:

Դավիթ Ղազինյանը շեշտեց նաև միայն մեկ օրինակով կարելի է փաստել Հանրային հեռուստաընկերության եթերում Ռոմանոս Պետրոսյանը, պարզապես, սուտ տեղեկություններ է հայտնել ՀԷՑ-ի վերաբերյալ:

«Մեր ժամանակ հենասյուներ արտադրող ընկերությունը պարտավորվել էր հենասյուներ տեղափոխել ՀԷՑ-ի նշած վայրը օրինակՄեղրիից մինչև Տավուշ, իսկ Ռոմանոս Պետրոսյանի կառավարման օրոք արտադրող ընկերությունը նման պայմանագրային պարտավորություն չունի. տեղափոխումը պետք է իրականացնի ՀԷՑ-ը: Սուտ է նաև պնդումը, թե մեկ բեռնատարով հնարավոր է տեղափոխել 25-30 հենասյուն. թող ցույց տա բեռնատար, որը կարող է այդքան հենասյուն տողափոխել»:

Պատգամավորը բացատրեց այն սխեման, որի հաշվին Ռոմանոս Պետրոսյանը կարողանում է խոսել գնումների ժամանակ ցածր գնով ապրանք ձեռք բերելու մասին:

«ՀԷՑ-ը, երբ խլեցին, նրանք պատրաստ էին ցածր որակի դիմաց ձեռք բերել անորակ ապրանք. օրինակ կահույքի արտադրությամբ զբաղվող ընկերություն է անգամ մասնակցել հենասյուների գնման մրցույթին, իսկ դրա նպատակը ցածր գին առաջարկելն է եղել, մինչդեռ, Սամվել Կարապետյանի կողմից դրվել էր հստակ պահանջ առաջին հերթին ձեռք բերել որակյալ ապրանք, ոչ թե էժան և անորակ: Հիշեքանկախ ամեն ինչից ՀԷՑ-ը վերադարձվելու է իր իրական սեփականատիրոջը, որի պահանջով էլ առաջին հերթին ձեռք էր բերել որակյալ ապրանք»-խոսքը եզրափակեց Դավիթ Ղազինյանը:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին․ Հովհաննիսյան Ռոմանոս Պետրոսյանը ստում է. թող տղամարդավարի ճշմարտությունն ասի. Դավիթ Ղազինյան ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը Կոտայքի մարզում բախվել են «Nissan Tiida»-ն և «BMW X5»-ը․ 3 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters ՌԴ զորքը վերահսկողություն է հաստատել Զապորոժիեի մարզի Տերսյանկա բնակավայրի նկատմամբ Փարիզում հազարավոր մարդիկ մասնակցում են բողոքի ակցիաների Մոսկվան պայմաններ չի դնի եվրոպական բանակցային թիմի կազմի վերաբերյալ․ Պեսկով Հայաստանի իշխանությունները պարտավոր են հարգել արդար դատաքննության իրավունքը. Ամստերդամ ԱՄՆ-ը պատրաստում է ՌԴ-ի և Ուկրաինայի գերիների խոշոր փոխանակումը ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ «Արսենալը» պատրաստվում է գործարք առաջարկել «Ռեալին» Պարսից ծոցի երկրներն Իրանից փոխհատուցում են պահանջել Անձինք, որոնց Մասիս Մելքոնյանն իր մուրճով բանտ է ուղարկել Քարոզչական մանիպուլյացիաների կենսունակության պայմաններում հասարակությունը դառնում է մերկ․ Բադալյան ԲԴԽ-ում ընթանում է 2 դատավորների անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննությունը «Ազատություն Մասիս Մելքոնյանին»․ «քաղբանտարկյալ» Մասիս Մելքոնյանին աջակցությունը՝ նոր թրենդ փաստաբանական համայնքում Գերմանիային ֆինանսական ճգնաժամ է սպառնում Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 տարեկանների կրկնակի չեմպիոն Գերիների ազատ արձակումը պահանջում է կոնկրետ գործողություններ, ոչ թե միայն հայտարարություններ Ինչու է դատավոր Արամ Գրիգորյանը հրաժարվել քննել Արսեն Գևորգյանի գործը, և ում է մակագրվել այն Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի. հայտնի են օրերը ԵԽԽՎ քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Կարապետյանի կալանավորման փաստով Մարտիրոսյանի հետ ծանր խաղերից հետո Կարլսենը ժպտաց․ մրցաշարի կազմակերպիչների ուշագրավ ակնարկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am